Սուրբ Դոնատիոսի եկեղեցի (Զադար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Դոնատիոսի եկեղեցի
Crkva svet Donata
Church of St. Donatus in Zadar (by Pudelek).JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ կաթոլիկ եկեղեցի
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Տեղագրություն Խորվաթիա, Զադարի ժուպանություն, Զադար
Տարածաշրջան Հարավային Եվրոպա
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Թեմ Զադարի թեմ
Ներկա վիճակ կանգուն է
Սուրբ Դոնատիոսի եկեղեցի (Զադար)ը գտնվում է Խորվաթիաում
Սուրբ Դոնատիոսի եկեղեցի (Զադար)
Կոորդինատներ: 44°6′56.960000099202″ հս․ լ. 15°13′28.1100001″ ավ. ե. / 44.11582222224977556° հս․. լ. 15.224475000028° ավ. ե. / 44.11582222224977556; 15.224475000028

Սուրբ Դոնատիոսի եկեղեցի (խորվ.՝ Crkva svet Donata), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Խորվաթիայի Զադար քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում՝ եպիսկոպոս Դոնատիոս Զադարացու հրամանագրով՝ Զադար քաղաքի կենտրոնական հատվածում: Եկեղեցու կառուցման վայրում նախկին եղել են հին հռոմեական շինություններ:

Ի սկզբանե կրոնական կառույցը կոչվել է Սուրբ Երրորդության եկեղեցի: Ժամանակակից անվանումը ստացել է 15-րդ դարում: Սուրբ Դոնատիոսի եկեղեցին դորոմանյան ժամանակաշրջանից պահպանված ամենախոշոր կառույցն է Խորվաթիայում:

Եկեղեցում հայտնաբերվել են միջնադարյան մի շարք գտածոներ: Եկեղեցու կողքին պահպանվում է Յուպիտերի և Մեդուսայի հնագույն կենտրոնավայրերի ավերակները:

Ներկայումս Սուրբ Դոնատիոսի եկեղեցում երկրպագություններ և պատարագներ տեղի չեն ունենում, կամ ունենում են հազվադեպ: Չնայած այս ամենի՝ Սուրբ Դոնատիոսի եկեղեցին աչքի է ընկնում իր լավ ակուստիկ կառուցվածքով: 1893-1954 թվականներին եկեղեցում գործել է Զադարի հնագիտական թանգարանը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jadranka Damjanov, Likovna umjetnost 1, Školska knjiga, Zagreb, 1971. ISBN 953-0-20109-5
  • Radovan Ivančević, Treso r Artistique de la Croatie, Jugoslovenska revija, Motovun, 1986.
  • Antun Karaman, Opća povijest umjetnosti, Školska knjiga, Zagreb, 2004. ISBN 953-0-21319-0