Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կուզգունջուկ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սկյուտար |
Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
Նվիրված | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետական ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ[1] |
![]() | |
![]() | |
![]() |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (թուրքերեն՝ Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi), Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտարի շրջանի Կուզգունջուկ թաղամասում։ Այն վերակառուցվել է 1861 թվականին[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ստեփանոս III-ի օրոք (1831–1839) Կուզգունջուկի հայ համայնքի համար արքունիքի ճարտարապետ Հովհաննես Ամիրա Սերվերյանի կողմից կառուցվել է փայտե եկեղեցական շենք, որը բացվել է 1835 թվականի մայիսի 11-ին։ Ըստ մի արձանագրության, ներկայիս եկեղեցին, որը ֆինանսավորել է Պետրոս Աղա Շալճյանը, վերակառուցվել է 1861 թվականին՝ փոխարինելով փայտե շինությանը[2][4][5]։ Եկեղեցին գտնվում է Ստամբուլի ասիական ափին գտնվող Սկյուտար շրջանի Կուզգունջուկ թաղամասում[2][4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլի հայկական եկեղեցիների ճարտարապետական գեղագիտության պակասի պատճառ դիտարկվում է որպես Օսմանյան կայսրության կողմից պարտադրված շինարարության և վերանորոգման խիստ կանոնները։ Բացառություն է կազմում Կուզգունջուկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին՝ իր խաչաձև հատակագծով, բյուզանդական ոճի գմբեթով և ռելիեֆներով[4]։
Ուղղանկյուն հատակագծով եկեղեցական շենքը՝ անտաշ քարով և երկշարք աղյուսե պատերով, բաղկացած է երեք բաժիններից և գավիթից։ Գմբեթը պահում են չորս սյուները։ Եկեղեցին ունի հինգ դուռ, մեկ գլխավոր մուտք և երկու դուռ յուրաքանչյուր կողմից։ Շենքի յուրաքանչյուր կողմում և գլխավոր մուտքի վրայի երեք մեծ պատուհանները լուսավորում են ինտերիերը։ Հյուսիսային և հարավային պատերին բյուզանդական ոճի կեղծ պատուհաններ են՝ զարդարված սրբերի նկարներով։ Շենքը լուսավորված է նաև արևելյան կիսագմբեթի լուսարձակներով։ Թաղածածկ գլխավոր մուտքը յուրաքանչյուր կողմից շրջապատված է աբսիդով սենյակով։ Աբսիդը ծածկված է կիսագմբեթով։ Գլխավոր մուտքի վրա հինգ տողով հայերեն արձանագրություն է, իսկ մեծ կամարի վրա գրված է հայերեն աղոթք։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նկարը պատկերված է գլխավոր մուտքի հետևի ձախ ներքին պատին[4]։ Խորանի վերին մասը ոսկեզօծ է[2][4]։ Խորանի դիմացի փայտյա ցանկապատը զարդարված է ծաղիկների և տերևների արձանիկներով, որոնք պատրաստել է Գալուստ Աղա Խեմհաչյանը, ով փայտ էր մատակարարում սուլթանի արքունիքին[2]։ 1944 թվականին կառուցվել է սանդուղք, որը տանում է դեպի հյուսիս-արևելյան կողմում գտնվող աղոթարան[4]։
Գմբեթով պսակված բրգաձև տանիքով երկհարկանի զանգակատունը գտնվում է արևելյան աբսիդից անմիջապես հետո[2][4]։ 1910 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է շատրվան[2][5], իսկ 1967 թվականին ինտերիերին ավելացվել են զարդեր[2][5]։
Արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերականգնվել է 2003-2004 թվականներին[4]։ Այն վերաբացվել է 2005 թվականին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի կողմից օծվելուց հետո[2]։
Հյուսիսային պատի մոտ թաղված է եկեղեցու քարոզիչ Հովհաննես եպիսկոպոս Սեթյանը (1800-1875)[2]։
Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]1853 թվականին Եկեղեցու հետ նույն հողատարածքի վրա գտնվող շենքում հիմնվել է «Լուսավորիչյան» անունով համակրթարանը՝ Կուզգունջուկի շրջանում աճող հայ բնակչության կրթական կարիքները բավարարելու համար[5]։
Սոցիալական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզգունջուկ փոքր թաղամասում ապրում է բազմակրոն համայնք[3][6]։ Մի խումբ քրիստոնյա, հրեա և մուսուլման ուսանողներ և մեծահասակներ տեղի երեք կրոնների կանանց կողմից կազմակերպված սոցիալական միջոցառման շրջանակներում 2008 թվականի փետրվարին այցելել են եկեղեցի[4]։
Եկեղեցին հաճախ այցելում են դպրոցականներ, ինչպես նաև տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://islamansiklopedisi.org.tr/uskudar
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 "Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi, Kuxguncuk - 3. Bölge" (in Turkish). Türkiye Ermenileri Patrikliği. Retrieved 11 July 2020.
- ↑ 3,0 3,1 "Cami, kilise ve sinagogun aynı sokakta olduğu Kuzguncuk havadan görüntülendi".
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 "The History of Surp Krikor Lusavoriç Armenian Church - Kuzguncuk" Արխիվացված 2012-02-28 Wayback Machine.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 "Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi" (in Turkish). Üsküdar İstanbul.
- ↑ "Gerçek mahalleli, gerçek İstanbullu: Kuzguncuk".