Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի (Հաառլեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի
Grote-Kerk-Haarlem.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1][2]
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՏեղագրությունՀառլեմ[2]
ՀասցեOude Groenmarkt 23 և Lepelstraat 3
Ժառանգության կարգավիճակՆիրեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[3]
ՆվիրվածSaint Bavo?
ԱնվանվածSaint Bavo?
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն, Գոթիկա և բարոկկո
Հիմնադրված14-րդ դար
Կոորդինատներ: 52°22′51.000000098804″ հս․ լ. 4°38′11.000000100042″ ավ. ե. / 52.38083333336077629° հս․. լ. 4.63638888891667822° ավ. ե. / 52.38083333336077629; 4.63638888891667822

Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի (հոլ.՝ Grote of Sint-Bavokerk), նիդեռլանդական Հաառլեմ քաղաքի ամենախոշոր բողոքական եկեղեցին, որը տեղակայված է կենտրոնական Գրոտե Մարկտ հրապարակում: Կառուցվել է 14-րդ դարում, քաղաքի հովանավոր Սուրբ Բավոնի գերեզմանի վրա։ Սակայն սկզբնական կառույցը խիստ վնասվել է հրդեհի պատճառով, իսկ ներկայիս գոթական եկեղեցին 15-16-րդ դարերի վերականգնման աշխատանքների արդյունքն է: Ի սկզբանե կառուցվել է որպես կաթոլիկ եկեղեցի, սակայն ներկայիս Սուրբ Բավոնի եկեղեցին պատկանում է բողոքականներին:

Berkheyde-Haarlem.jpg

Եկեղեցու զանգակատունն ունի ութսուն մետր երկարություն, և այն տեսանելի է գրեթե Հաառլեմի բոլոր կետերից: Եկեղեցում կա փայտե կամար, որը հենված է 28 սյուն վրա, իսկ գլխավոր նավի առաստաղը պատրաստված է մայրու փայտից: Աջակողմյան նավի պատին կախված է քաղաքի հին հատակագիծը (17-րդ դար), որը կազմված է քաղաքային շենքերի և այդ ժամանակվա հրապարակների պատկերներով: Ներքին ձևավորման մեծ մասը պատկանում է Ռեֆորմացիայի ժամանակաշրջանին: Մինչև 1831 թվականը տաճարում իրականացվել են հուղարկավորություններ, որոնք 1000-ից ավելին են, ըստ այդմ եկեղեցու հատակը գրեթե ամբողջովին ծածկված է սև գերեզմանաքարերով: Դրանց թվում է նաև Ֆրանս Հալսի գերեզմանը: 1692-1694 թվականներին եկեղեցում, որպես երգեհոնահար, աշխատել է Բարոկկո ժամանակաշրջանի խոշոր նիդեռլանդացի կոմպոզիտոր Սիբրանդ վան Նորդը (Կրտսեր)։

Job Adriaensz. Berckheyde - Interior of the St Bavo Church at Haarlem - WGA01933.jpg

Տաճարը հայտնի է իր երգեհոնով, որը կառուցվել է Քրիստիան Մյուլլերի կողմից 1738 թվականին: Մի ժամանակ այն աշխարհի ամենախոշոր երգեհոնն էր՝ 63 ստեղնով (այժմ՝ 64), երեք ձեռքի և ոտքի ստեղնաշարով և շուրջ հինգ հազար խողովակներով: Աշխարհի ամենագեղեցիկ երգեհոն համարվող այս գործիքի վրա նվագել է Հենդելը, Մենդելսոնը և տասնամյա Մոցարտը: 19-20-րդ դարերում երգեհոնը տարբեր փոփոխություններ է կրել, սակայն 1959-1961 թվականներին վերակառուցման ընթացքում դրան վերադարձվել է իր նախկին տեսքը։

1898 թվականին Հաառլեմում կառուցվել է համանուն՝ Սուրբ Բավոնի կաթոլիկ եկեղեցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]