Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի
Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի հոլ.՝ Grote of Sint-Bavokerk | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Հաառլեմ[1] |
Հասցե | Oude Groenmarkt 23 և Lepelstraat 3 |
Դավանանք | բողոքականություն[2] |
Հիմնական ամսաթվերը | 14-րդ դար |
Կազմված է | Broodbank? |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[3] |
Նվիրված | Բավոն |
Անվանված | Բավոն |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 14-րդ դար |
Grote Kerk, Haarlem Վիքիպահեստում | |
bavo.nl |
Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի (հոլ.՝ Grote of Sint-Bavokerk), նիդեռլանդական Հաառլեմ քաղաքի ամենախոշոր բողոքական եկեղեցին, որը տեղակայված է կենտրոնական Գրոտե Մարկտ հրապարակում։ Կառուցվել է 14-րդ դարում, քաղաքի հովանավոր Սուրբ Բավոնի գերեզմանի վրա։ Սակայն սկզբնական կառույցը խիստ վնասվել է հրդեհի պատճառով, իսկ ներկայիս գոթական եկեղեցին 15-16-րդ դարերի վերականգնման աշխատանքների արդյունքն է։ Ի սկզբանե կառուցվել է որպես կաթոլիկ եկեղեցի, սակայն ներկայիս Սուրբ Բավոնի եկեղեցին պատկանում է բողոքականներին։
Եկեղեցու զանգակատունն ունի ութսուն մետր երկարություն, և այն տեսանելի է գրեթե Հաառլեմի բոլոր կետերից։ Եկեղեցում կա փայտե կամար, որը հենված է 28 սյուն վրա, իսկ գլխավոր նավի առաստաղը պատրաստված է մայրու փայտից։ Աջակողմյան նավի պատին կախված է քաղաքի հին հատակագիծը (17-րդ դար), որը կազմված է քաղաքային շենքերի և այդ ժամանակվա հրապարակների պատկերներով։ Ներքին ձևավորման մեծ մասը պատկանում է Ռեֆորմացիայի ժամանակաշրջանին։ Մինչև 1831 թվականը տաճարում իրականացվել են հուղարկավորություններ, որոնք 1000-ից ավելին են, ըստ այդմ եկեղեցու հատակը գրեթե ամբողջովին ծածկված է սև գերեզմանաքարերով։ Դրանց թվում է նաև Ֆրանս Հալսի գերեզմանը։ 1692-1694 թվականներին եկեղեցում, որպես երգեհոնահար, աշխատել է Բարոկկո ժամանակաշրջանի խոշոր նիդեռլանդացի կոմպոզիտոր Սիբրանդ վան Նորդը (Կրտսեր)։
Տաճարը հայտնի է իր երգեհոնով, որը կառուցվել է Քրիստիան Մյուլլերի կողմից 1738 թվականին։ Մի ժամանակ այն աշխարհի ամենախոշոր երգեհոնն էր՝ 63 ստեղնով (այժմ՝ 64), երեք ձեռքի և ոտքի ստեղնաշարով և շուրջ հինգ հազար խողովակներով։ Աշխարհի ամենագեղեցիկ երգեհոն համարվող այս գործիքի վրա նվագել է Հենդելը, Մենդելսոնը և տասնամյա Մոցարտը։ 19-20-րդ դարերում երգեհոնը տարբեր փոփոխություններ է կրել, սակայն 1959-1961 թվականներին վերակառուցման ընթացքում դրան վերադարձվել է իր նախկին տեսքը։
1898 թվականին Հաառլեմում կառուցվել է համանուն՝ Սուրբ Բավոնի կաթոլիկ եկեղեցին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ժամանակակից եկեղեցու արտաքինը
-
Տաճարի ինտերիերը
-
Հաառլեմի քարտեզը (17-րդ դար) հնագույն քաղաքի տեսարաններով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://www.gcatholic.org/c/5990
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- De Grote of St. Bavokerk te Haarlem Արխիվացված 2007-04-26 Wayback Machine (նիդեր.) (անգլ.)
- The Müller Organ in the Grote or St. Bavokerk Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Բավոն Գենտացու եկեղեցի» հոդվածին։ |
|