Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ելիզավետինսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ
ՏեղագրությունԵլիզավետինսկայա (Ազովի շրջան)
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1824
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված1824
Փակված է1938
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Intercession (Elizavetinskaya) Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), նախկին ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ելիզավետինսկայա ստանիցայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես ստանիցայում վերստեղծվել է Ակսայսկայա ստանիցայից 1793 թվականին տեղափոխված փայտե եկեղեցին։ Հաճախակի ջրհեղեղների պատճառով այն դարձել էր ոչ պիտանի, և 1812 թվականին հիմնադրվել է եռասեղան տաճար՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որը կառուցվել և օծվել է 12 տարի անց։

Քարե եկեղեցին

Սուրբ Աստվածածին նոր եկեղեցին կառուցվել էր քարից, ուներ զանգակատուն և երեք նվիրապետական սեղան՝ հանուն Աստծամոր, Պողոս և Պետրոս առաքյալների պատվին և մեծ նահատակ Պարասկևայի պատվին։ Ներսից և դրսից տաճարը սվաղված էր, ծածկված էր երկաթով, բոլոր գմբեթները ներկված էին կանաչ։ Եկեղեցու գմբեթների և զանգակատան գագաթներին եղել են ոսկեզօծ գունդ և խաչ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ունեցել է ութ զանգ, որոնցից ամենամեծը կշռում էր 546 փութ։ Տապանակում, ապակու հետևում, եղել է երկու փաստաթուղթ. առաջինը՝  նախկին փայտե եկեղեցունը՝ ստորագրված Վորոնեժի եպիսկոպոս Ինոկենտիի կողմից, երկրորդը՝ նոր քարե եկեղեցունը՝ տրված Վորոնեժի և Չերկասկի եպիսկոպոս սրբազան Անտոնիի կողմից[2]։

Արտաքին պատկերներ
Սուրբ Աստվածածին եկեղեցու մատուռը
Քանդված եկեղեցու հիմքը և մատուռը

Եկեղեցին ոչնչացվել է 1938 թվականին։ Պահպանվել է միայն հիմքը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ավերված տաճարի խորանի տեղում[3] կառուցվել է Սուրբ Աստվածածին մատուռ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]