Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ադանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկորսված եկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱդանայի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Surp Asdvadzadzin Cathedral, Adana Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ավերված եկեղեցի Կիլիկիայում, ներկայիս՝ Թուրքիայի Հանրապետության Ադանայի մարզի Ադանա քաղաքում[1][2]։ Կառուցվել է 13-րդ դարից առաջ, վերստին վերանորոգվել է 1840 թվականին, նույնանուն եկեղեցու տեղում[3]։ Մինչև 20-րդ դարի սկիզբ եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։ Հայ առաքելական համայնքին ծառայել է մինչև 1922 թվականը[3]։ Քանդվել է 1970-ական թվականներին, որպեսզի տեղ բացվի Թուրքիայի կենտրոնական բանկի տարածաշրջանային շենքը կառուցելու համար[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարից սկսած հաճախ է հիշատակվում Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հետ միասին[3]։ Եկեղեցու շինարարության նախաձեռնողը եղել է Նահապետ Աղան, ճարտարապետը՝ Հակոբ Խալֆան, իսկ ծախսերը հոգացել են Ադանայի հայերը[3]։ 1890 թվականին, Ադանայի հոգևոր առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Վեհապետյանի գլխավորությամբ, Ադանայի հայերը նշում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Ստեփանոս եկեղեցիների 50-ամյակը[3]։ Ադանացիները Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչում էին՝ «Վերի Եկեղեցի», իսկ Սուրբ Ստեփանոսը՝ «Վարի Եկեղեցի»՝ առաջնին բլրային, իսկ երկրորդին դաշտային դիրքի պատճառով[3]։

Ղևոնդ Ալիշանը իր «Սիսուան» աշխատությունում գրում է՝

Կայ ցարդ Աստուածածնի եկեղեցին, նորոգեալ. ... բայց՝ ի գրոց չունիմ զսորա հին յիշատակ (Ծանօթ է ինձ Սաղմոս գրեալ յամի 1674 ընդ հովանեաւ երկոցուն եկեղեցեացս՝ ի Սարգսէ որդւոյ Ղաբլանիկի, վասն վարպետ Անդրէասի որդւոյ Չիլինկէրի, եւ որդւոյ նորա տիրացու Շահենի։ Ընդ սորին Ս. Ստեփանոսի հովանեաւ՝ յամի 1708 նորոգեալ է` ի Սարգսէ Հաճնեցւոյ՝ մեծ ճառընտիր մի գրեալ յամի մահուան Հեթմոյ Ա:), եւ ոչ այլոց եւս եկեղեցեաց, որ հարկ է թէ աւելի քան զնշանակեալքս էին` ի հարստութեան մերայոցս. յիշատակագիր վերոյգրեալ աւետարանին` ասէ ընկալեալ զայն «ի վայելս Սուրբ եկեղեցեաց, եւ սուրբ տաճարին Տիրամօր Սուրբ Աստուածածնին»։ — Թէ ոչ` ի բուն քաղաքամիջի` այլ եւ ոչ հեռի կարծեմ զյիշեալն յԵփրեմայ կաթողիկոսէ «Սուրբ Տիլլի կոչեցեալն վայր, որոյ պարիսպն շինեցաւ ի վերջին ժամանակիս, ի Թուին Հայոց ՌՄԺԱ (1762, ի Գաբրիելէ կաթողիկոսէ)...»:

Վարժարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-1860 թվականներին եկեղեցին ուներ երկհարկանի վարժարան, մեկ սրահով, որտեղ սովորում էր 200-300 աշակերտ՝ մեկ կամ երկու վարժապետով։ 1860-ական թվականներին վարժարանում պաշտոնավարում էր վարժապետ Լեչինյանը։ Միևնույն ժամանակ, Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից Սիս են ուղարկվում վարդապետ Մկրտիչ Խրիմյանը և վարժապետ Պետրոս Տեր-Թորոսյանը։ Նախ նրանք հայերենի և երաժշտության դասեր են տալիս Սսի Ժառանգավորաց վարժարանում, ապա Պետրոսը հրավիրվում է Ադանայի Ազգային վարժարան, որի համար Սուրբ Աստվածածին եկեղեցու վարժարանում ստեղծում է մասնավոր դասարան՝ 15-20 հոգուց բաղկացած աղջիկների համար։ Պետրոս վարժապետից հետո վարժարանում դասավանդում է Երուսաղեմի միաբան վարժապետ Խաչատուր Խանկյանը։ 1872 թվականին, Կոստանդնուպոլսից ուսուցչության է հրավիրվում Արամայիս վարժապետը, որին էլ հանձնվում է այն հարկաբաժինը, որը Պետրոս վարժապետի ժամանակ ստեղծվել աղջիկների վարժարանի համար։ Արամայիսը Վերի և Վարի վարժարաններից հավաքում է 50-60 հոգի առաջադեմ աշակերտների և դասավանդում նրանց՝ աշխարհաբար ընթերցանություն, քերականություն և հայոց պատմություն։ Նա դասարանում հայերեն խոսելը դարձնում է պարտադիր։ Արամայիսի մեկնելուց հետո, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Մկրտիչ Ա Քեֆսիզյանը Սսից Ադանա է ուղարկում Վրթանես վարդապետին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 31 — 1008 էջ։
  2. 2,0 2,1 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 48․
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Ատանայի հայոց պատմութիւն», Բիւզանդ Եղիայեան, Անթիլիաս, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1970, էջ 617-620, 864․
  4. Cultural Genocide