Աբդլմսեհի վանք
Արտաքին տեսք
(Վերահղված է Սուրբ Աբալմսեհից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ (այլ կիրառումներ)
Աբդլմսեհի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Խարբերդ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | գոյություն չունի |
Հիմնադրված | 12-րդ դար |
Առաջին հիշատակում | 1295 |
Փակված է | 19-րդ դար |
Աբդլմսեհ (Աբալմսեհ, Աբդուլ Մսեհ, Ապալմսեհ, Ապտլ-Մսեհ, Ապտ-ուլ-Մեսեհ, Ապտուլ Մուսեղ, Զարդառին, Զարդառիշ, Իշմե, Մերկերիոս), վանք, մենաստան Թուրքիայում, Խարբերդի նահանգում[1] Զարդարիչ գյուղի մոտ, Մաստան լեռան վրա, ջրառատ վայրում։
Անունն արաբերեն նշանակում է «փրկչի ծառա»՝ «աբդ ալ-մասիհ» (արաբ․՝ عبد المسيح)։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ անվանումը կապվում է հայերեն Մուշեղ անձնանվան հետ։
Կառուցվել է XII դարում։ Առաջին հիշատակությունը 1295 թվականին է։ Մինչև XVII դարը Կեսարիայի թեմի առաջնորդների նստավայրն էր։ XIX դարի կեսերին ուներ 24 գյուղ, դարավերջին ավերվել է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 6 — 992 էջ։