Սուսաննա Չախոյան
Սուսաննա Չախոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1974 (50 տարեկան) Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Կրթություն | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ |
Սուսաննա Վալերիի Չախոյան (մայիսի 14, 1974, Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2009)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուսաննա Չախոյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 14-ին Ուկրաինայի Բելայա Ցերկով քաղաքում։ Սովորել է Բելայա Ցերկովի Պ. Ստոլյարսկու անվան երաժշտական դպրոցում։ 1997 թվականին ավարտել է Օդեսայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (Լ. Գինզբուրգի դասարան), 2000 թվականին՝ Կիևի կոնսերվատորիայի երգեցողության բաժինը (2000, Ե. Միրոշնիչենկոյի դասարան)[2][3]։ Կատարելագործվել է Ֆրանսիայում (դաշնամուր) և Գերմանիայում (երգեցողություն)։
1999 թվականին դարձել է Ուկրաինայի ազգային օպերային թատրոնի մեներգչուհի. դերերգերից են՝ Ջիլդա, Վիոլետտա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո», «Տիավիատա»), Լյուչիա (Գ. Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Ջուլիետ (Շ. Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ»), Մյուզետտա (Ջ. Պուչչինիի «Բոհեմ») և այլն։
Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և «Դումկա» երգչախմբի հետ համերգներով ելույթներ է ունեցել Իտալիայում, շրջագայել նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ավստրիայում և այլուր։ Հանդես է գալիս նաև ուկրաինական ժողովրդական գործիքների անսամբլի հետ. երգացանկում՝ ուկրաինական, հայկական («Ծիծեռնակ» և այլն) ժողովրդական երգեր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է ավստրիացի գործարար Ալֆրեդ Պրաուստի հետ։ Ունեն մեկ որդի՝ Դանիելը[4][5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 – Մեներգիչների 5-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Բուդապեշտ),
- 2004 – «Բելվեդեր» միջազգային մրցույթի դափնեկիր (Ավստրիա),
- 2008 – «Չիտտա դի Ալկամո» միջազգային մրցույթի հատուկ մրցանակ և Վերդիի ստեղծագործությունների լավագույն կատարման համար երկրորդ մրցանակ (Իտալիա)[2][6],
- 2002 – Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента України №175/2009 від 20.03.2009 «Про відзначення державними нагородами України діячів театрального мистецтва»». Արխիվացված է օրիգինալից 19 лютого 2018-ին. Վերցված է 27 вересня 2016-ին.
- ↑ 2,0 2,1 Сусанна Чахоян — Творча біографія Արխիվացված 2016-10-12 Wayback Machine // Music-review Ukraine.
- ↑ Чахоян Сусанна Արխիվացված 2016-10-01 Wayback Machine — Національна опера України.
- ↑ Сусанна Чахоян: первая семейная фотосессия Արխիվացված 2016-10-02 Wayback Machine // Viva.ua, 2011.
- ↑ Сусанна Чахоян та Альфред Прауст Արխիվացված 2016-10-13 Wayback Machine // Пристрасті на паркеті, 17.02.2014.
- ↑ Біографія Արխիվացված 2016-10-02 Wayback Machine — Сусанна Чахоян.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուսաննա Չախոյանի պաշտոնական կայքը
- Մ․ Կրապիվնիցկի, «Սոլովեյկո» – Սուսաննա Չախոյան (սոպրանո), Անաստասիա Տիտովիչ (դաշնամուր)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |