Սուհայր ալ-Քալամավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուհայր ալ-Քալամավի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1911(1911-07-20)[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 4, 1997(1997-05-04)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, գրող և վիպասան
ԱշխատավայրԿահիրեի համալսարան

Սուհայր ալ-Քալամավի (արաբ․՝ سهير القلماوي‎‎‎‎, հուլիսի 20, 1911(1911-07-20)[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն - մայիսի 4, 1997(1997-05-04)[1][2], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի բանասեր, գրող, գրականագետ և կանանց իրավունքների մարտիկ։ Եգիպտոսի բանասիրական գիտությունների առաջին կին դոկտորն է։ Զբաղեցրել է Կահիրեի համալսարանի արաբական բանասիրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը և եղել է Եգիպտոսի ֆեմինիստների միության և արաբական համալսարանի շրջանավարտների լիգայի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի հուլիսի 20-ին, Տանտայում, քուրդ բժշկի և տնային տնտեսուհու ընտանիքում, որտեղ խրախուսվում էր աղջիկների կրթությունը։ Վաղ հասակում օգտվելով ընտանեկան գրադարանից, ծանոթացել է Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուիի, Տահա Հուսեյնի և Մուհամադա իբն Իյասի ստեղծագործություններին, որոնք նրանում արթնացրել են գրականությամբ զբաղվելու ցանկություն։ Ալ-Քալամավիի ինքնության ձևավորման վրա ազդել է կանանց իրավունքների պայքարի համար մղվող ազգային շարժումը, որը երկրում սկսվել էր 1919 թվականին հեղափոխությունից հետո և որի առաջնորդններն էին Հուդա Շաարավին և Սաֆիա Զագուլը։

1928 թվականին նա ավարտել է աղջիկների Ամերիկյան ուսումնարանը` բակալավրի աստիճանով և ընդունվել է Կահիրեի համալսարանի արաբական լեզվի և գրականության ֆակուլտետը, որի դեկանն այդ ժամանակ Տահա Հուսեյինն էր։ Ալ-Քալամավին Այշեյ Ռատիբի և Ամինա ալ-Սաիդի հետ միասին դարձել են այն առաջին կանանցից, որոնք Եգիպտոսում ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություն։ Նա կուրսում 14 ուսանողների մեջ միակ ուսանողուհին էր։ 1932 թվականի ֆակուլտետի դեկանը նրան նշանակում է Կահիրեի համալսարանի ամսագրի խմբագրի օգնական։ Այդպես նա դարձել է Եգիպտոսում առաջին կինը, որը լրագրողի աշխատանք է ստացել։ Սովորելու տարիներին ալ-Քալամավին համալսարանում նաև եղել է եգիպտական ռադիոհաղորդավարական ծառայության հեռուստահաղորդավար։ Պահպանելով հումանիտար գիտության մագիստրոսի աստիճանը «Խարիջիտների գրականությունը Օմայանների ժամանակաշրջանում» աշխատանքով` նա կրթաթոշակ է ստացել ուսումը Փարիզյան համալսարանում շարունակելու համար։ 1941 թվականին պաշտպանելելով դիսերտացիան, որը նվիրված էր «Հազար ու մի գիշեր» հուշարձանին` ալ-Քալամավին դարձել է առաջին կինը, որը Կահիրեյի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ալ-Քալամավին եղել է առաջին կին դասախոսը Կահիրեի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև կյանքի վերջը։ 1956 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի աստիճան։ 1958-1967 նա զբաղեցրել է Կահիրեի համալսարանի արաբական լեզվի և գրականության ֆակուլտետի դեկանի տեղը` դառնալով Եգիպտոսում առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Ալ-Քալամավին ընտրվել է Եգիպտոսի ֆեմինիստների միության ղեկավար։ 1959 թվականին նա գլխավորել է արաբական համալսարանի շրջանավարտների լիգան։ Դրա հետ մեկտեղ համագործակցության հիմք է դրվել Եգիպտական միության և Համալսարանների միջազգային միության միջև։ 1967 թվականին նա գլխավորել է Եգիպտական կինոն, թատրոնը և երաժշտությունը, իսկ 1986 թվականին` մշակույթի երիտասարդական կենտրոնը։

Ալ Քալամավիի ներդրումը գենդերային հավասարության մենամարտում ոչ միայն գրական և գիտական գործունեությունն էր, այլ նաև նա մասնակցում էր արաբ կանանց ժողովներին և հանդես գալիս այդ թեմայով կարճ ելույթներով։ 1960 թվականին նրան ընտրել են կանանց խնդիրների միջազգային կոնֆերեցիայի նախագահ։ 1961 թվականին նա գլխավորել է ազգային մշակույթի առաջին կոնֆերանսը։ 1962 թվականին հիմնել է կոմիտե համալսարաններում պաղեստինցի աղջիկներին հսկելու համար, որպեսզի սատարի պաղեստինցիներին Եգիպտոսում։

1958-1964 և 1979-1984 թվականներին ալ Քալամավին Եգիպտոսի խորհրդարանի ընտրված անդամ էր։ Նա նաև Եգիպտոսի հրատարակչական և տեղեկատվական աշխատակազմի գլխավոր գործավարն էր, որտեղ աշխատել է ընթերցողների լսարանի ընդլայնման, երիտասարդ գրողներին խրախուսելու և գրքերի արդյունաբերության զարգացման վրա։ 1967 թվականին հիմնել է Կահիրեի միջազգային գրքի շուկան` առաջին միջազգային գրքի շուկան Մերձավոր Արևելքում։ 1967-1971 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի գրքերի գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ 1982-1985 թվականներին եղել է Եգիպտոսի գրաքննության միության նախագահ։

1935 թվականից պարբերաբար հրապարակել է իր ստեղծագործությունները և թողարվել է գրքեր, ներառյալ` պատմվածքներ, գրականագիտական և մշակութային հետազոտություններ և թարգմանություններ։ Մահացել է Կահիրեում, 1997 թվականի մայիսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.]. — Cairo : American University in Cairo Press, 2008. — P. 114. — 541 p. — ISBN 978-9-77-416267-1.

[անգլ.]. — Albany : State University of New York Press, 2012. — P. 301. — 318 p. — ISBN 978-0-79-148346-6.

[անգլ.]. — Berkeley : University of California Press, 1994. — P. xxvi. — 173 p. — (Literature of the Middle East). — ISBN 978-0-52-008944-0.

[անգլ.]. — Albany : State University of New York Press, 1995. — P. 78—79. — 363 p. — ISBN 978-0-79-142171-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]