Սուլթանա Ռաչո Պետրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլթանա Ռաչո Պետրովա
Ծնվել էմոտ հուլիսի 15, 1869(1869-07-15)
ԾննդավայրՏուլչա, Ռումինիա
Վախճանվել էնոյեմբերի 16, 1946(1946-11-16) (77 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Բուլղարիա
ԱմուսինՌաչո Պետրով
ԶավակներՎլադա Կարաստոյանովա և Mariya Balabanova?
 Sultana Racho Petrova Վիքիպահեստում

Սուլթանա Ռաչո Պետրովա(բուլղար․՝ Султана Рачо Петрова, ծննդյան անունը՝ Սուլթանա Պանտալեևա Մինչովիչ, մոտ հուլիսի 15, 1869(1869-07-15), Տուլչա, Ռումինիա - նոյեմբերի 16, 1946(1946-11-16), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի հուշագրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանա Պետրովան ծնվել է 1869 թվականի հուլիսի 15-ին Օսմանյան կայսրության Տուլչա քաղաքում, դոկտոր Պանտալև Մինչովիչի ընտանիքում։ Պետրովայի հայրը սովորել է Փարիզում, աշխատել թուրքական ռազմածովային նավատորմում, հետագայում դարձել քաղաքական գործիչ։ Սուլթանայի մայրը մահացել է, երբ նա 27 տարեկան էր՝ 3 երեխաներին թողնելով ամուսնու խնամքին։ Սուլթանա Պետրովան սովորել է Ռումինիայի Հին Թագավորության մայրաքաղաք Բուխարեստի Ֆրանսիական արքայական քոլեջում։ Ռումինիայի թագուհի Ելիզավետա Նոյվիդսկայան խորհուրդ է տալիս Սուլաթանային մեկնել Փարիզ և դառնալ օպերային երգչուհի, սակայն հայրն առարկում է, և երբ Պետրովան 16 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Սոֆիա։ 24 տարեկանում Սուլաթանան հանդիպում է Ռաչո Պետրովին, որի հետ ամուսնանում է 1887 թվականին[2]։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ Մարիա, Վլադա և Բլագոի։ Զույգն ամուսնալուծվել է 1919 թվականին[3]։

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրովայի ամուսնական կյանքը բարդ էր և ենթադրվում էր, որ նա կապված է Բուլղարիայի արքայազն Ֆերդինանտ I-ի հետ[2]։ Մտերիմ լինելով արքայզնի հետ՝ նա տեղյակ էր արքայազնի և վարչապետ Ստեֆան Ստամբոլովի տարբեր անձնական գործերից ու հանդիպումներից։ 1922 թվականին Սուլթանան հրապարակում է իր հուշագրությունը «Իմ հիշողություններից» վերնագրով, որի երկրորդ հատորը տպագրվում է հետմահու։ Ժամանակի համար կարևոր առաջնային աղբյուրը Բուլղարիայի կառավարության մեջ Սուլթանայի ներգրավված լինելու արդյունքն էր[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիային Բուլղարիայի աջակցության համար դատապարտման արդյունքում Պետրովան ուղարկվել է St. Kirik համակենտրոնացման ճամբար[5]։

Ենթադրվում է, որ Պետրովան Բուլղարիայում առաջին կինն էր, ով պլաստիկ վիրահատություն է արել[5]։ Մահացել է Սոֆիայում 1946 թվականի նոյեմբերի 26-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Filipov, Nikola. «Kontslageristkata with cane». Desant. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  2. 2,0 2,1 «Sultana Racho Petrova». BG-History. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  3. Popov, Zheko. «Popular Vote in Bulgaria». PEOPLE'S LIBERAL PARTY IN BULGARIA 1903-1920. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  4. Perry, Duncan M. (1993). Stefan Stambolov and the Emergence of Modern Bulgaria, 1870-1895. United States of America: Duke University Press. ISBN 0822313138.
  5. 5,0 5,1 Petcova, Rossitsa. «First Ladies during the days of Tsarist Bulgaria depicted in new book». Radio Bulgaria. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.