Սոնյա Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Սոն
անգլ.՝ Sonja Sohn
Ծնվել էմայիսի 9, 1964(1964-05-09) (59 տարեկան)
ԾննդավայրՆյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունWarwick High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, բանաստեղծուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և գործադիր պրոդյուսեր
sonjasohn.net

Սոնյա Սոն (անգլ.՝ Sonja Sohn (մայիսի 9, 1964(1964-05-09), Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և սցենարիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնը սկսել է իր կարիերան որպես գրող։ 1998 թվականին գրել է «Սանդես» կինոփառատոնում մրցանակ ստացած «Սլեմ» անկախ ֆիլմի սցենարը, որում խաղացել է գլխավոր կանացի դերը։ Հաջողությունից հետո Սոնը փոքրիկ դերերով հայտնվել է հոլլիվուդյան «Մեռածներին հարություն տալով» և «Շտաֆ» ֆիլմերում, ինչպես նաև մի քանի անկախ նախագծերում։

Սոնը առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Գաղտնալսում» (2002-2008) ֆիլմում խաղացած գլխավոր դերերից մեկով։ 2008 թվականին՝ հեռուստասերիալի նկարահանումներից հետո, դերասանուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը և զբաղվել է քաղաքականությամբ։ Նա Հյուսիսային Կարոլինայում ապագա նախագահ Բարաք Օբամային օժանադակող ընկերության կազմակերպիչն էր։ Դերասանուհին հանդիսանում է հանցագործ գործունեության մեջ ներգրավված դեռահասների վերականգնմանը օժանդակող սոցիալական նախագծի հիմնադիրը։

«Գաղտնալսում»-ից հետո Սոնը խաղացել է երկրորդային դերեր «Եղբայրներ և քույրեր» և «Լավ կին» հեռուստասերիալներում։ 2011-2012 թվականներին նա նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Քննություն մարմնի վրա» հեռուստասերիալում։ Նա երկու եթերաշրջաններից հետո ստեղծագործական պատճառներով հեռացվել է շոուից[1]։ Դրանից հետո խաղացել է երկրորդական դեր «Առաջնածինները» հեռուստասերիալում[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնը ավարտել է Ուորվիքի միջնակարգ դպրոցը (Warwick High School), որտեղ եղել է ավարտական երեկույթի թագուհին։ Ամուսնացել է ավստրալիացի կոմպոզիտոր Ադամ Փլակի հետ[3]։ Ունի երկու դուստր[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Դեր
1996 Աշխատանք Ջեյն
1998 Սլեմ Լաուրա Բել
1998 Bronx County
1999 Քեզ ճանաչելով Լինն
1999 Մեռածներին հարություն տալով Կանիտա
2001 Օծանելիք Դանդի
2002 Հրապուրանք Շեյլա
2002–2008 Գաղտնալսում դետեկտիվ Սակիմա «Կիմա» Գրեգս
2003 Killing Zone Ջենիֆեր
2003 Դետեկտիվ Ռաշ
2008–2009 Եղբայրներ և քույրեր Տրիշա էվանս
2008 Քայլ առաջ 2. Փողոցներ Սառա
2010 Լավ կին Սոնյա Ռոկեր
2014–2015 Առաջնածինները Էսթեր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Image Awards

  • «Գաղտնալսում» («The Wire») (2009 թվական) ֆիլմի երկրորդական պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի
  • «Գաղտնալսում» («The Wire») (2005 թվական) ֆիլմի երկրորդական պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի

Gotham Awards

  • 1998 առաջխաղացում

Independent Spirit Awards

  • «Սլեմ» ֆիլմի լավագույն դերասանուհի, անհայտ մրցանակ (1998 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nellie Andreeva (7 июня 2012). «'Body Of Proof' Drops Three Regulars, Will Add Several New Ones». Deadline.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. «The Originals Casts The Wire Star in Witchy Season 2 Role». E!. 30 мая 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «A NIGHT FOR GUYS TO BE BAD FOR GOOD ; SCENE&HEARD». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Sonja Sohn: Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]