Սոկրատ Կարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոկրատ Կարա
Ծնվել էդեկտեմբերի 31, 1911(1911-12-31)
ԾննդավայրԿարս, Կարսի նահանգ, Թուրքիա
Վախճանվել էհունվարի 9, 1977(1977-01-09) (65 տարեկանում)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուհայերեն և ռուսերեն
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարան
Ուշագրավ աշխատանքներ«Ա. Բորիսով»
«Կ. Վառլամով»
«Բարձր հետքեր» գրքերը
«Մեծ ընտանիք» (ըստ Վ. Կոչետովի «Ժուրբինները» վեպի)
«Ստեպան Կոլչուգին»
«Ձմռան առավոտ» կինոսցենարներ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍմենա, Սանկտ-Պետերբուրգսկիե վեդոմոստի, Նա ստրաժե Ռոդինի և Լենֆիլմ
ՊարգևներՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և Կարմիր Աստղի շքանշան

Սոկրատ Սեթի Կարա (Կարա-Դեմուր) (իսկական ազգանունը՝ Վարդանյան, դեկտեմբերի 12 (31), 1911, Կարս - հունվարի 9, 1977, Լենինգրադ), խորհրդային ժամանակաշրջանի հայ գրող, կինոդրամատուրգ։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1974 թվական), ԽՄԿԿ անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թ. ավարտել է Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարանը, ապա տեղափոխվել Լենինգրադ, աշխատել «Սմենա» և «Լենինգրադսկայա պրավդա», ռազմաճակատի՝ «Նա ստրաժե Ռոդինի» թերթերում և «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։

Գրել է «Ա. Բորիսով», «Կ. Վառլամով», «Բարձր հետքեր» գրքերը, «Մեծ ընտանիք» (ըստ Վ. Կոչետովի «Ժուրբինները» վեպի), «Ստեպան Կոլչուգին», «Ձմռան առավոտ» կինոսցենարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сократ Кара-Демур»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-18 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291 CC-BY-SA-icon-80x15.png