Սոկրատ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոկրատ Առաքելյան
Ծնվել էնոյեմբերի 9, 1917(1917-11-09)[1]
ԾննդավայրԲայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1993
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1942)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Առաքելյան Սոկրատ Վաղարշակի (նոյեմբերի 9, 1917(1917-11-09)[1], Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1993), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ՝ 1938 թվականից։

1942 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ 1953 թվականից աշխատել է որպես ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քարտուղար, 1957-1960 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնի վարիչ, 1960-1969 թվականներին՝ ՀԱՄԽ-ի նախագահ։ 1969 թվականից ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրն է եղել։ Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ և նրա բյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ 6-րդ գումարման և ՀԽՍՀ 4-8-րդ գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր, ԽՄԿԿ XX-XXIII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Սոկրատ Առաքելյանը մահացել է 1993 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանոցում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկրատ Առաքելյանն ամուսնացել է Ռոզա Առաքելյանի հետ (1924-1994)։ Ունեցել է երեք որդի և մեկ դուստր՝ Արմեն Սոկրատի Առաքելյան (1954-1986), Ռաֆայել Սոկրատի Առաքելյան (1946 թ.), Ռոբերտ Սոկրատի Առաքելյան (1947 թ.), Նարինե Սոկրատի Առաքելյան (1960 - 2013 թ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «The memorial of Araqelyan Sokrat (Սոկրատ Առաքելյան Վաղարշակի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 536