Սոխակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխակը
դան․՝ Nattergalen
«Սոխակը» հեքիաթի նկարազարդում։ Նկարիչ՝ Վիլհելմ Պեդերսեն։ 1840-ական թվականներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Ձևպատմվածք
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Գրվել է1843
Հրատարակվել էնոյեմբերի 11, 1843
ՇարքՀանս Քրիստիան Անդերսենի մատենագրություն
 Nightingale (fairy tale)

Սոխակը (դան․՝ Nattergalen), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից, գրվել է 1843 թվականին։ Ներառված է հեղինակի «Նոր հեքիաթներ» ժողովածուում, որը հասցեագրված է տարբեր տարիքի մարդկանց[1]։

1914 թվականին Իգոր Ստրավինսկին «Սոխակը» հեքիաթի հիման վրա գրել է համանուն օպերա, 1917 թվականին՝ «Սոխակի երգը» սիմֆոնիկ պոեմը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոխակը» գրքի շապիկը, նկարիչ՝ Գեորգի Նարբուտ, 1912

Չինաստանի կայսեր արքունիքում գովերգվում էր այգում ապրող սոխակի ոչ միայն գեղեցկությունը, այլև հրաշալի երգը։ Կայսեր մայրաքաղաք այցելած ճանապարհորդները, տուն վերադառնալով, թևավոր թռչնի մասին խոսում էին որպես հրաշքի մասին։ Գիտնականներն իրենց գրքերում նկարագրում էին սոխակին, բանաստեղծները նրա մասին բանաստեղծություններ էին հորինում։

Վերջ ի վերջո կայսրն իր մերձավորին կարգադրում է գտնել և պալատ բերել սոխակին։ Նրանք երկար փնտրեցին սոխակին, երբ նրան տեսան ծառի ճյուղին, զարմացան նրա հասարակ տեսքից։ Սոխակը համաձայնեց մասնակցել պալատական երեկույթին։ Այժմ նա ապրում էր 12 սպասավորներով շրջապատված և զբոսնում էր օրական երկու անգամ։

Մի անգամ կայսրի համար ուղարկեցին արհեստական սոխակ։ Երբ նրան լարեցին, սկսեց երգել իր միակ, բայց շատ գեղեցիկ երգը։ Պալատական կապելմայստերը որոշեց, որ երկու սոխակները միասին դուետ կատարեն, կատարումը ներդաշնակ չստացվեց. արհեստական սոխակը երգում էր երգեհոնիկի պես։ Այնուամենայնիվ նա հաջողություն ունեցավ. պալատականները նրան լսեցին 33 անգամ անընդմեջ։ Երբ հիշեցին կենդանի սոխակին, պարզվեց, որ նա պալատից հեռացել է։

Արհեստական թռչունը դարձավ կայսրի սիրելի խաղալիքը։ Բայց մի օր մեխանիզմը փչացավ, և երգը լռեց։ Ժամագործն այն վերանորոգեց, բայց լիսեռի մաշվածության պատճառով թույլատրեց թռչունը լարել տարին միայն մեկ անգամ։

Հինգ տարի անց կայսրը ծանր հիվանդացավ։ Նրա ննջասենյակ եկավ Մահը։ Հանկարծ մի հրաշալի երգ հնչեց. կենդանի սոխակն էր վերադարձել։ Նա երգեց այնքան ժամանակ, մինչև Մահը դուրս թռավ լուսամուտից։ Երբ կայսրն սկսեց սոխակին շնորհակալություն հայտնել իրեն փրկելու համար, սոխակը պատասխանեց. «Երբ առաջին անգամ երգեցի քեզ համար՝ ես քո աչքերում արցունք տեսա, և դա ես երբեք չեմ մոռանա։ Արցունք. ահա՛ թե որն է ամենաթանկ պարգևը երգչի համար...»: Առավոտյան կայսրը, արթնանալով առողջ ու կազդուրված, սոխակին խնդրեց մնալ պալատում։ Թևավոր թռչունը մերժեց՝ բացատրելով, որ պետք է թռչի աշխարհով մեկ ու պատմի բարու և չարի մասին, իր երգով ուրախացնի և՛ գյուղացուն, և՛ ձկնորսին։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսենին, որ ստեղծագործական առումով մոտ էր գրական ռոմանտիզմին, հետաքրքրում էր արվեստի թեման ընդհանրապես և նկարիչների կյանքը մասնավորապես։ Այդ թեման զարգացնելով «Սոխակը» հեքիաթում՝ նա ստեղծել է ֆանտաստիկ սյուժե՝ ներառելով պատմողական դրվագ այն մասին, թե ինչպես այգում թռչունին փնտրելիս պալատականները, չնկատելով սոխակի երգը, սկզբում նրա դայլայլը շփոթում են գորտերի կռկռոցի հետ[3]։

Հեքիաթի հիմնական թեման կենդանի և կեղծ արվեստի բախումն է։ Կենդանի է համարվում այն արվեստը, որը մոտ է բնությանը։ Կեղծ արվեստի օրինակ է մեխանիկական թռչունը, որը կարողանում էր կատարել միայն մեկ մեղեդի և հիշեցնում էր երգեհոնիկի։ Այն իրական ձայն չուներ, նրան գնահատում էին միայն մեծամիտ պալատականները, որոնք պատրաստ էին իրական երաժշտությունը փոխարինել նրա մեքենայացված իմիտացիայով։ Կայսրի համար ծանր պահին լարովի խաղալիքը լռում է, իսկ կենդանի սոխակի իրական երգը վտարում է մահին և օգնում է կայսրին առողջանալ[4].

Անդերսենի էսթետիկայում բնությունը հակադրվում է արհեստականությանը, կյանքը՝ «մեխանիկային»։ Այդ հակադրությունը հստակ հնչում է ռոմանտիկ էսթետիկայի արձագանքներում։ Բայց եթե մեխանիկական սոխակը Անդերսենի մոտ խեղճ է և թշվառ, ապա դա ամենևին էլ չի վերագրի մեխանիկային որպես այդպիսին։

Հեքիաթի ավարտը վեհ է. սոխակը հրաժարվում է ապրել պալատում, բայց խոստանում է գալ և երգել «և՛ երջանիկների, և թշվառների մասին, և՛ բարու, և՛ չարի մասին»՝ այն մասին, ինչը միշտ շրջապատել է կայսրին, բայց թաքցվել է նրանից մինչև այն պահը, երբ նրան այցելել է մահը։ Ըստ գրականագետ Սերգեյ Տուրաևի՝ Անդերսենի այդպիսի վերջաբանը ցույց է տալիս, որ «բանաստեղծը տեսնում է ավելին, ինչքան հզոր է իր աշխարհը, և նրա խոսքը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև ստիպում է մտածել մարդկային ճակատագրի շուրջ»[3]

Հեղինակն ինքն էլ տարօրինակ է, այնքան անգործնական կյանքում, կարծես իջել է իր ռոմանտիկ նովելների էջերից։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին «Գրանդ օպերայում» տեղի ունեցավ Իգոր Ստրավինսկու «Սոխակը» լիրիկական օպերայի պրեմիերան (անտրեպրենյոր՝ Սերգեյ Դյագիլև, նկարիչ՝ Ալեքսանդր Բենուա)[2]։ Կոմպոզիտորն այս ստեղծագործությանը պատահաբար չի անդրադարձել․ «այն բառացիորեն երաժշտական շարվածք է»։ Այդ վերաբերում է և՛ սոխակի երգին, և՛ երաժշտական ինքնատիպ մրցությանը, որը պալատականները կազմակերպել էին կենդանի և արհեստական թռչունների միջև, և՛ «ֆոնային առանձնահատկություններին բնորոշ երաժշտական պատկերներին», որոնք օպերայի վրա աշխատելիս օգտագործվել են Ստրավինսկու կողմից։ Հանգամանքների զուգադիպմամբ Ստրավինսկին, ով երբեք չի եղել Չինաստանում, երաժշտական թատրոնի համար առաջին ստեղծագործությունն սկսել է 1908 թվականին՝ Չինաստանի վերջին կայսրուհի Ցի Սիի (մանջուրական Ցին կայսրություն) մահվան թվականին[5]։

Ավելի ուշ «Սոխակը» հեքիաթին անդրադարձան թատերական ռեժիսորները․ 1975 թվականին Վալերի Բելյակովիչը Պատանի մոսկվացիների թատրոնում բեմադրեց համանուն ներկայացում[6], 1980-ական թվականներին հեքիաթը («Սոխակը և կայսրը» վերնագրով) բեմադրվեց Բելառուսի պետական տիկնիկային թատրոնում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Муравьева И. И. Андерсен // Краткая литературная энциклопедия / Главный редактор А. А. Сурков. — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1. — С. 222—223.
  2. 2,0 2,1 Имре Балашша, Дердь Гал Путеводитель по операм. — Corvina, 1965. — 850 с.
  3. 3,0 3,1 Тураев С. В. Андерсен // Зарубежная литература. — М.: Просвещение, 1972. — С. 163. — 320 с.
  4. Сильман Т. Сказки Андерсена // Андерсен. Сказки и истории. В двух томах. — Л.: Художественная литература, 1969. — Т. 1. — С. 7. — 578 с.
  5. Брагинская Н. А. «Соловей» Стравинского — Андерсена: между Востоком и Западом // Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена. — 2012. — № 151.
  6. Татьяна Виноградова (Старосельская Н. Д. «Виктор Авилов») // Дети Ра. — 2010. — № 4 (66).
  7. Борис Голдовский История белорусского театра кукол. Опыт конспекта. — ВАИН ГРАФ, 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխակը» հոդվածին։