Սոլոն Բայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոլոն Բայլի
Solon Irving Bailey
Solon Irving Bailey (1854-1931).png
Ծնվել էդեկտեմբերի 29, 1854(1854-12-29)[1][2]
Լիսբոն, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմպշիր, ԱՄՆ
Մահացել էհունիսի 5, 1931(1931-06-05)[1][2] (76 տարեկանում)
Բոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲոստոնի համալսարան և Հարվարդի համալսարան
ՊարգևներFellow of the American Academy of Arts and Sciences

Սոլոն Իրվինգ Բայլի (անգլ.՝ Solon Irving Bailey, դեկտեմբերի 29, 1854(1854-12-29)[1][2], Լիսբոն, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմպշիր, ԱՄՆ - հունիսի 5, 1931(1931-06-05)[1][2], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի համալսարանում։

Աշխատանքի է անցել Հարվարդի համալսարանում 1887 թվականին։ Ստացել է այնտեղ մագիստրոսի կոչում 1888 թվականին, ի հավելումն ավելի վաղ ստացած մագիստրոսի կոչման Բոստոնի համալսարանից[3]:

Երբ աստղադիտարանը ստացավ ֆինանսավորում նոր Բոյդենի աստղագիտական կայանի հիմնման համար, Բայլին հիմնական դեր ունեցավ Արեկիպոում (Պերու) կայանի տեղի ընտրության մեջ, և 1892-ից 1919 թվականները ղեկավարեց այն։ Նա նաև առաջիններից էր, ով սկսել է օդերևութաբանական հետազոտություններ կատարել Պերուում։ Ավելի լավ եղանակային պայմաններով պայմանավորված Բոյդենի աստղագիտական կայանի Հարավային Աֆրիկա 1927 թվականին տեղափոխումից հետո այն վերանվանվեց Բոյդենի աստղադիտարան:

Բայլին հիմնականում զբաղվել է հարավային երկնակամարում առկա փոփոխական աստղերի հետազոտություններով։ Նա նաև մեծ ճշտությամբ չափել է (433) Էրոսի լույսի կորը 1903 թվականի առճակատման ժամանակ։ Բայլին աշխատել է որպես փոխարինող տնօրեն Հարվարդի աստղադիտարանում 1919-ից 1921 թվականներին, Էդվարդ Պիկերինգի մահից հետո և մինչ Հարլոու Շեյփլիի նշանակումը։ Նրա ենթակայության տակ է աշխատել Հենրիետա Լևիտը[4]:

Բայլին մահացել է 1931 թվականի հունիսի 6-ին սրտի հիվանդությունից[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Southern Africa Association for the Advancement of Science — 1902.
  3. Hockey Thomas (2009)։ The Biographical Encyclopedia of Astronomers։ Springer Publishing։ ISBN 978-0-387-31022-0։ Վերցված է օգոստոսի 22, 2012 
  4. Johnson, George (2005)։ Miss Leavitt's Stars: The Untold Story of the Woman Who Discovered How to Measure the Universe։ New York: W.W. Norton & Company։ էջ 28։ ISBN 0-393-05128-5 
  5. Dr. Solon I. Bailey, Astronomer, Dead, The New York Times

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]