Jump to content

Սոգդիյան մարզի պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոգդիյան մարզի պատմական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Տաջիկստան
Ղեկավարության նստավայրԽուջանդ, Տաջիկստան

Սոգդիյան մարզի պատմական թանգարան (ռուս.՝ Истори́ческий музéй Согди́йской óбласти), տարածաշրջանային պատմական թանգարան Խուջանդում, Տաջիկստանի մեծությամբ երկրորդ քաղաքում և երկրի ամենահյուսիսային նահանգի՝ Սոգդիյան մարզի մայրաքաղաքում։ Թանգարանը կառուցվել է Խուջանդ ամրոցում, որը վերակառուցվել է 1999 թվականին, հին քաղաքի պարսպի հարավարևելյան անկյունում[1][2]։ Հին քաղաքի հյուսիսային կողմում հոսում է Սիրդարյա գետը, որի երկայնքով զբոսաշրջիկները կարող են քայլել կամ գոնդոլ քշել։

Թանգարանը հիմնադրվել է 2006 թվականին Սոգդիյան մարզի պատմա-տեղական թանգարանի հիման վրա՝ Տաջիկստանի ամենահին թանգարանի։

Խուջանդում երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին՝ երեք տարի շուտ, քան Դուշանբեի ազգային թանգարանը[3]։

1980-ականներին թանգարանը գտնվում էր 20-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձան Մասջիդի Ջամի տաճարի մզկիթի համալիրում։ 1990-ականների վերջին համալիրի այս հատվածը տրվել է քաղաքի իսլամադավան համայնքին։ Թանգարանի նոր շենքը կառուցվել է 2003 թվականից 2006 թվականներին՝ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող հնագույն ամրոցի տեղում։ Շինարարությունն արժեցել է 3 800 000 սոմոնի, որից 500 000-ը հատկացվել է երկրի նախագահի գանձարանից[4]։ Թանգարանի նոր ցուցադրությունները բացվեցին այցելուների համար 2007 թվականի մարտին՝ ի պատիվ Խուջանդի 2520-ամյակի տոնակատարության։

2013 թվականին թանգարան է այցելել ավելի քան 30 հազար զբոսաշրջիկ։ Հարկ է նշել, որ ընդհանուր թվից ավելի քան 2000-ը օտարերկրյա զբոսաշրջիկներ էին[4]։

Թանգարանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեմուրմալիկի գլոբուս և արձան

Թանգարանի հավաքածուները ներառում են ավելի քան 28 հազար իր։ Ցուցահանդեսում լայնորեն ներկայացված են Սոգդիյան մարզի պատմությանը վերաբերող ցուցանմուշներ, այդ թվում՝ հազվագյուտ տաջիկական ձեռագործ գորգեր, տաջիկական ասեղնագործություն և տարազներ։ Անցյալին ավելի հեռուն նայելով՝ կարելի է տեսնել նախապատմական կյանքի դիորամաներ, ժամանակակից մարմարե խճանկարներ, որոնք պատկերում են Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը, ով մոտակայքում կառուցել է իր քաղաքներից ամենահեռավորը, և Թեմուրմալիկի արձանը, ով հայտնի է դարձել մոնղոլների արշավանքին դիմակայելու փորձի համար 1219 և 1220 թվականներին[5]։ Տաջիկ ժողովրդի հերոս Թեմուրմալիկի արձանը ստեղծվել է երիտասարդ ու տաղանդավոր քանդակագործ, Քամալ Խուջանդիի պետական մրցանակի դափնեկիր Դավրոնջոն Ռախմատովի կողմից՝ 3,5 մետր բարձրությամբ և 4 տոննա բրոնզե մետաղով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Historical Museum of Sughd». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Khujand Fortress». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Рахимов Н. Т. Из истории краеведения в Таджикистане:А. В. Уэльс — первый директор краеведческого музея Северного Таджикистана / Н. Т. Рахимов // Краеведение как феномен провинциальной культуры : Материалы Всероссийской научно-практической конференции, посвященной 125-летию со дня рождения Андрея Федоровича Палашенкова (1886-1971), Омск, 27–29 октября 2011 года. – Омск: Бюджетное учреждение культуры Омской области «Омский государственный историко-краеведческий музей», 2011. – С. 481-488. – EDN XYFPCX.
  4. 4,0 4,1 «Осорхонаи таърихии вилояти Суғд». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Historical Museum of Sughd Region». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Боғи ба номи Камоли Хуҷандӣ бояд фароғатгоҳи ҳақиқӣ бошад». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Осорхонаҳои Тоҷикистон дар даврони истиқлол: Феҳристи адабиёт / Мураттиб ва муаллифи мақолаи муқаддимавӣ Ф. Шарифзода; М. Ш. Комилзода. — Душанбе: Бухоро, 2013. — 224 с.Осорхонаҳои Тоҷикистон дар даврони истиқлол: Феҳристи адабиёт / Мураттиб ва муаллифи мақолаи муқаддимавӣ Ф. Шарифзода; М. Ш. Комилзода. — Душанбе: Бухоро, 2013. — 224 с.