Սնուփի
Սնուփի | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հեղինակ | Չարլզ Մոնրո Շուլց |
Ներկայացրած է | Peanuts |
Անձնական տվյալներ | |
Տեսակ | anthropomorphic dog? և կոմիքսների կերպար |
Սեռ | արու |
Զբաղմունք | տիեզերագնաց |
Կայք | |
peanuts.com/# |
Սնուփի (անգլ.՝ Snoopy՝ սիրալիր), Բինգլ ցեղատեսակի մտացածին շուն, որը Peanuts կոմիքսի հայտնի կերպարն է։ Կերպարը ստեղծվել է նկարիչ Չ. Շուլցի կողմից։ Կերպարը առաջին անգամ կոմիքսում հայտնվել է 1950 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ռուսաստանում Սնուփիի մասին կոմիքսները լույս են տեսել մանկական «Ցուցակ» շաբաթաթերթում։
Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպարը առաջին անգամ կոմիքսում հայտնվել է 1950 թվականի հոկտեմբերի 4-ին։ Սկզբում Շուլցը ցանկանում էր կերպարին անվանել Սնիֆֆի, բայց հետո իմանում է, որ այդ անունը արդեն օգտագործվել է մեկ այլ կոմիքսում։ Սկզբի կոմիքսներում այդքան էլ հասկանալի չէր՝ ում է պատկանում Սնուփին, սակայն հաջորդող կոմիքսներից պարզ է դառնում, որ Սնուփին կոմիքսի գլխավոր հերոսներից մեկի՝ Չարլի Բրաունի շունն է։
Սկզբում Սնուփին նման էր սովարական մի շան (նրա մտքերը բավականին պարզ էին, օրինակ՝ ուտելիք), իսկ հետո նա իրեն սկսեց բացահայտել, և չնայած այն բանին, որ նա ձայն չէր հանում՝ մնացած հերոսները նրան հասկանում էին։ Սնուփիի հետաքրքրություններից մեկը Լև Տոլստոյի Պատերազմ և խաղաղություն վեպի ընթերցումն էր՝ օրական մեկ բառի արագությամբ։
Իրեն անվանում էր «Առաջին աշխարհամարտի ամենատաղանդավոր աս-օդաչու»։ Սնուփիի հիմնական հոբբին գիրք գրելն էր։ Ուներ իրավաբանի կրթություն։ Էնդի, Օլաֆ, Սպայկա եղբայրները նրա հարազատներն են։
Մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չարլի Բրաունի ծնունդը» (1965)
- «Սնուփի, տուն վերադարձիր» (1972)
- «Փրկիր քո կյանքը, Չարլի Բրաուն» (1977)
- «Եվ նորից ծննդյան ժամանակն է, Չարլի Բրաուն» (1992)
- «Սնուփին և հաստափոր երեխաները կինոյում» (2015)
Հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապոլոն-10 նավի լուսնային մոդուլը կոչվել է Snoopy[1]: Թռիչքը տեղի է ունեցել 1969 թվականի մայիսի 18-ից մինչև մայիսի 26-ը։
- Ռեփեր Սնուփ Դոգը իր կեղծանունը վերցրել է Սնուփիի պատվին։
- Սնուփին գրող Սթիվեն Քինգի սիրելի հերոսներից է։ Նա իր մի քանի ստեղծագործություններում նշել է Սնուփիին։
- 2015 թվականի նոյեմբերի 2-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում հայտնվեց նաև Սնուփիի անունով աստղ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Brid-Aine Parnell (20 сентября 2011 года)։ «Hunt for long-lost Apollo 10 moon lander adrift in space» (անգլերեն)։ theregister.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-04-10-ին։ Վերցված է 5 ноября 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|