Սյուզան Բասնեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սյուզան Բասնեթ
Ծնվել է1945(1945)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեղինակ, բանաստեղծուհի, թարգմանիչ, համալսարանի դասախոս, գրական քննադատ և գրող
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of the United States.svg ԱՄՆ[1]
ԺանրերԹարգմանաբանություն,
Համեմատական գրականություն
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Եվրոպական ակադեմիա[2]
ԱշխատավայրՈւորիքի համալսարան
ՊարգևներԹագավորական գրական միության անդամ
Համատեղ ապրողՔլայվ Բարքեր

Սյուզան Բասնեթ, (անգլ.՝ Susan Bassnett, 1948[3] կամ 1945, Անգլիա, Միացյալ Թագավորություն) թարգմանության տեսաբան և համեմատական գրականության մասնագետ։ 10 տարի նա եղել է Ուորիքյան համալսարանի պրոռեկտոր և դասավանդել է Թարգմանության և մշակութային համեմատական հետազոտությունների կենտրոնում, որը փակվել է 2009 թվականին։ 2016 թվականից ի վեր Սյուզանը Գլազգոյի և Ուորիքյան համալսարաններում համեմատական գրականության պրոֆեսոր է[4]։ Կրթություն ստանալով Եվրոպայում՝ նա իր կարիերան սկսել է Իտալիայում և դասավանդել Միացյալ Նահանգների համալսարաններում[5]։ 2007 թվականին նա ընտրվել է Գրականության թագավորական հասարակության անդամ[6]։

Նշանավոր աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ավելի քան քսան գրքերից մի քանիսը գրական քննադատության ոլորտի հենակետեր են դարձել, հատկապես՝ «Թարգմանաբանություն» (1980) և «Համեմատական գրականություն» (1983) գրքերը։ Թեդ Հյուզի մասին գիրքը տպագրվել է 2009 թվականին։ «Դանակներ և հրեշտակներ։ Լատինական Ամերիկայում կին գրողները» (անգլ.՝ Knives and Angels: Women Writers in Latin America) մեկ այլ գիրք է, որը խմբագրել է Սյուզան Բասնեթը[7]։ Գրքային մի շարք նախագծերի շուրջ Բասնեթի համագործակցությունը մի քանի մտավորականների հետ դրական արձագանք ստացավ։ 2006 թվականին Փիթեր Բուշի հետ միասին նա խմբագրեց «Թարգմանիչը` որպես գրող» գիրքը։ Ի լրումն իր գիտական գործերի՝ Բասնեթը գրում է չափածո աշխատանքներ, ինչպես օրինակ՝ «Փոխանակելով կյանքերը։ Պոեմներ և թարգմանություններ» (անգլ.՝ Exchanging Lives: Poems and Translations) (2002)[8]:

Քննադատական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին գրված «Մշակույթների կառուցում։ Գեղարվեստական թարգմանության մասին էսսեներ» (գրված է Անդրե Լեֆեվերի հետ միասին) իր աշխատության մեջ Բասնեթը նշում է, որ «բնագրից դեպի թարգմանություն ուշադրության տեղափոխությունն իր արտացոլումը գտավ թարգմանչի տեսանելիության մասին բանավեճերում։ Լոուրենս Վենուտին կոչ է անում կատարել թարգմանչակենտրոն թարգմանություն՝ պնդելով, որ թարգմանիչը պետք է իրեն տեսանելի դարձնի տեքստի մեջ»[9]։

Համեմատական թարգմանությունը՝ որպես գրական ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի «Խորհրդածություններ համեմատական գրականության մասին քսանմեկերորդ դարում» վերնագիրը կրող իր էսսեում Բասնեթը քննարկում է Գայատրի Չակրավորտի Սպիվակի «Գիտակարգի վախճանը» (2003)․ վերջինս այդտեղ պնդում է, որ համեմատական գրականության ոլորտը պետք է դուրս գա եվրակենտրոնության սահմաններից՝ տեղին և արդիական մնալու համար։ Թեև Բասնեթը համաձայն է Սպիվակի հետ, որ եվրակենտրոնությունը առանձնացրել է գեղարվեստական աշխատությունները ոչ արևմտյան գրականությունից, նա միևնույն ժամանակ պնդում է, որ Սպիվակի փաստարկներն անորոշ իրավիճակի մեջ են դնում Եվրոպայից համեմատական ուսումնասիրություններով զբաղվողներին, որոնք ծանոթ են այդ գրականությանը։ Բասնեթի կարծիքով՝ համեմատական ուսումնասիրություններով զբաղվող եվրոպացիների համար այս իրավիճակից ելքը նրանց անցյալի քննադատական քննությունն է։ Բասնեթը նաև հրաժարվեց իր նախկին դիրքորոշումից այն մասին, որ համեմատական գրականությունը վերացող առարկա է, որը դանդաղ կփոխարինվի թարգմանաբանությամբ։ Նա ընդհակառակը պնդում է, որ համեմատական գրականությունն ու թարգմանության տեսությունը շարունակում են մնալ արդիական նաև այսօր, երբ դիտարկվում են որպես կարդալու եղանակներ, որոնք գրաքննադատները կարող են կիրառել տեքստերն ուսումնասիրելիս։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլայվ Բարքերը՝ երկար տարիներ շարունակ Բասնեթի զուգընկերը և Ուորիքում թատերագիտության ակադեմիկոսը, մահացել է 2005 թվականին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LIBRIS — 2012.
  2. https://www.ae-info.org/ae/User/Bassnett_Susan
  3. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #112698123 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Panda Aditya Kumar (2016)։ «An Interview with Susan Bassnett»։ Translation Today 10 (II)։ Վերցված է 17 November 2017 
  5. Susan Bassnett faculty page at the University of Warwick
  6. Bassnett at RSL Archived 27 September 2011 at the Wayback Machine.
  7. Knives and Angels: Women Writers in Latin America. Ed. Susan Bassnett. London: Zed Books, 1990.
  8. Bassnett Susan (September 1, 2002)։ Exchanging Lives: Poems and Translations։ Peepal Tree Press Ltd.։ ISBN 978-1900715669 
  9. Constructing Cultures: Essays on Literary Translation
  10. Baz Kershaw Obituary: Clive Barker, The Guardian, 19 April 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]