Սյուզաննա Քեյսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզաննա Քեյսեն
Ծնվել էնոյեմբերի 11, 1948(1948-11-11)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCommonwealth School? և The Cambridge School of Weston?

Սյուզաննա Քեյսեն (անգլ.՝ Susanna Kaysen, նոյեմբերի 11, 1948(1948-11-11)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան գրող, վիպասան և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննա Քեյսենը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 11-ին Քեմբրիջում՝ Մասսաչուսեթս մարզում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նա տնտեսագետ Կարլ Քեյսենի դուստրն է։ Հայրը դասավանդել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտիում և եղել է նախագահ Ջոն Քեննեդիի և նրա կնոջ՝ Աննետ Քեյսենի նախկին խորհրդականը։ Սյուզաննան ունի քույր[2]։ Քեյսենը սովորել է Բոստոնի միջնակարգ դպրոցում և Քեմբրիջի դպրոցում։ 1967 թվականին նա ունեցավ հոգեկան խնդիրներ։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին նրան ուղարկել էին McLean Hospital՝ հոգեբանական ընկճախտի բուժում անցնելու նպատակով։ Նրան հոգեկան խանգարում էին ախտորոշել ինքնասպանության փորձ կատարելու պատճառով, ինչի հետ, սակայն, նա համաձայն չէր։ Տասնութ ամիս բուժվելուց հետո նա դուրս է գրվում հիվանդանոցից։ Հետագայում իր կյանքի այս շրջանը նա նկարագրել է Ընդհատված կյանք ինքնակենսագրականում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհատված կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննան իր կյանքի պատմության մասին գրել է ինքնակենսագրական՝ Ընդհատված կյանք (Girl, Interrupted) վերնագրով, որը լույս է տեսել 1993 թվականին, և որի մոտիվներով 1999 թվականին նկարահանվել է ֆիլմ, որտեղ Քեյսենի դերը կատարել է Վայնոնա Ռայդերը[3]։

Ընդհատված կյանք ինքնակենսագրականում 1967 թվականի ապրիլին տասնութամյա աղջիկը ինքնասպանության փորձի արդյունքում հայտվում է Բելմոնտում գտնվող Մակլինա հիվանդանոցում, որտեղ բուժվում էին Պոլլին, Սինտիան, Լիզան, Ջորջինան, Դեյզին և ուրիշներ։ Այնտեղ Սյուզաննան ծանոթանում է Լիզա անունով բավական ագրեսիվ մի աղջկա հետ, և նրանք ընկերանում են։ Թեև նա չի ընդունում, որ դա ինքնասպանություն է, այնուամենայնիվ նրան ախտորոշում են անձնային խանգարում։

Սյուզաննան ունենում էր տեսողական պատկերների իմաստավորման դժվարություններ։ Նա համարում էր, որ հոգեպես առողջ լինելը կեղծիք է, մտացածին մի բան, որպեսզի «առողջներն» իրենց համարեն «նորմալ»։ Նա նաև բժիշկներին հարցնում էր, թե ինչպես են նրանք բուժում հոգեկան հիվանդությունը․ ուղեղն են բուժում, թե խելքը։

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Սյուզաննան անցել է ապաանձնավորման բոլոր փուլերով։ Երբ նրան թվում էր, թե «կորցրել է ոսկորները», կրծոտում էր մատները։ Ատամնաբուժարան գնալու մտքից անգամ խելագարության էր հասնում։ Երբ նա դուրս էր գալիս ընդհանուր անզգայացման վիճակից, նրան չէին ասում, թե ինչքան երկար է տևել նրա անգիտակից վիճակը։ Ու նա վախենում էր, որ կորցրել է ժամանակը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]