Սմուրֆիկներ: Կորսված գյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սմուրֆիկներ:Կորսված գյուղ
Smurfs: The Lost Village
Smurfs The Lost Village poster.jpeg
Տեսակմուլտֆիլմ և ստերեոկինո
ԺանրԸնտանեկան ֆիլմ
Կատակերգություն
Ֆենտեզի
Գործողության վայրԱՄՆ
Հիմնված էThe Smurfs?
ՌեժիսորՔելլի Էսբերի
ՍցենարիստԿերի Կիրկպատրիկ
Քրիս Պոշե
Դեվիդ Ռոն
Ջեյ Շերիկ
Պամելա Ռիբոն
Սթեյսի Հարմոն
ՀնչյունավորումԴեմի Լովատո
Ջո Մանգանելո
Ռեյն Ուիլսոն
Մենդի Փաթինկի
Ջեկ Մակբրայեր
Դենի Պուդի
ՊրոդյուսերՋորդոն Քեներ
ԵրաժշտությունՔրիստոֆեր Լեններց
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ԸնկերությունKerner Entertaiment Company
Sony Pictures Animation
ԴիստրիբյուտորColumbia Pictures
Տևողություն89
Թվական2017 թվական
MPAA վարկանիշPG
sonypicturesanimation.com/upcomingfilms.php?s=smurfsthelostvillage

«Սմուրֆիկներ.Կորսված գյուղ» (անգլ.՝ Smurfs: The Lost Village) - ռեժիսոր Քելլի Էսբերիի ամերիկյան ընտանեկան անիմացիոն ֆիլմ: Ֆիլմը հիմնված է բելգիացի նկարիչ՝ Պեյոյի ստեղծած «Սմուրֆեր» կոմիքսի վրա: Այն «Սմուրֆիկներ» և «Սմուրֆիկներ 2» ֆիլմերի շարունակություն չի հանդիսանում: Ֆիլմում հանդես են եկել՝ Դեմի Լովատոն, Ջո Մանգանելոն, Ռեյն Ուիլսոնը, Մենդի Փաթինկին, Ջեկ Մակբրայերը, Դենի Պուդին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 23-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմուրֆետան փորձում է գտնել իր նպատակը գյուղում: Երբ կախարդական անտառում նա հանդիպում է մի արարածի, նա ուղևորվում է ճանապարհորդությունների ու արկածների:

Դերերն հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 10-ին Sony Pictures Animation և Columbia Pictures ընկերությունները մշակեցին ֆիլմի սցենարը[4]: Հենկ Ազարիան, ով առաջին երկու ֆիլմերում դերակատարեց՝ Գարգամելին, հարցազրույցում պատմեց, որ՝ «ի տարբերություն նախկին երկու ֆիլմերի, երրորդն ամբողջությամբ կստեղծվի համակարգչային անիմացիայով և շարունակություն չի հանդիսանա»[5][6]:

2014 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Քելլի Էսբերը կլինի ֆիլմի ռեժիսորը[6]: Ֆիլմի պրոդյուսերն է՝ Ջորդոն Քեները, իսկ համապրոդյուսերը՝ Մերի Էլլեն Բոդերը[3]:

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 16-ին, Մենդի Փաթինկինը միացավ անիմացիոն արկածային ֆիլմի հնչյունավորման դերասանական անձնակազմին, հնչյունավորելու՝ Հայր Սմուրֆին[2]: 2015 թվականի հունիսի 14-ին, Դեմի Լովատոն և Ռեյն Ուիլսոնը մասնակցեցին քասթինգին և ընտրվեցին՝ Սմուրֆետայի և Գարգամելի դերերին[1]:

Ռելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբնական պրեմիերան եղել է 2015 թվականի օգոստոսի 14-ին[7]: 2015 թվականի մարտին, ֆիլմի պրեմիերան տեղափոխեցին 2017 թվականի մարտի 31[8]: 2016 թվականի մարտին, ռելիզը կրկին տեղափոխեցին 2017 թվականի ապրիլի 7: 2016 թվականի սեպտեմբերին, էկրաններին է հայտնվել առաջին թրեյլերը, իսկ նոյեմբերի 21-ին երկրորդը[9][10]:

2017 թվականի փետրվարի 6-ին հայտնվեց եզրափակիչ թրեյլերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kinsey Lowe (2015-06-14)։ «‘Get Smurfy’ Unveiled: Demi Lovato Joins As Smurfette, Rainn Wilson As Gargamel» (en-US)։ Վերցված է 2016-09-23 
  2. 2,0 2,1 «'Homeland' Star to Voice Papa Smurf in Animated Movie (Exclusive)»։ Վերցված է 2016-09-23 
  3. 3,0 3,1 «New ‘Smurfs: The Lost Village’ Cast Revealed» (en-US)։ 2016-02-12։ Վերցված է 2016-09-23 
  4. 4,0 4,1 4,2 Jeff Sneider (2012-05-10)։ «Sony already smurfing ‘Smurfs 3’» (en-US)։ Վերցված է 2016-09-23 
  5. «Exclusive: The Smurfs 3 Will Include an Origin Story - ComingSoon.net» (en-US)։ 2013-07-14։ Վերցված է 2016-09-23 
  6. 6,0 6,1 Sony Pictures Animation։ «Sony Pictures Animation Unveils Updated Production Slate»։ www.prnewswire.com։ Վերցված է 2016-09-23 
  7. «Sony Sets Release Date for Next 'Smurfs' Movie»։ Վերցված է 2016-09-23 
  8. «Sony Pictures Teases Upcoming Slate at CinemaCon» (en-US)։ 2016-04-13։ Վերցված է 2016-09-23 
  9. «'Smurfs: The Lost Village' Teaser Released» (en-US)։ 2016-09-21։ Վերցված է 2016-09-23 
  10. Sony Pictures Entertainment (2016-09-21)։ «SMURFS: THE LOST VILLAGE - Official Teaser Trailer (HD)»։ Վերցված է 2016-09-23