Սկինների արկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկինների արկղ

Սկինների արկղ (անգլ.՝ an operant conditioning chamber; ներգործող հանգամանքների կամերա), լաբորատոր սարք, որը կիրառվում է կենդանիների վարքի հետազոտության համար։ Ստեղծվել է բիհեյվորիստ Բ․Ֆ․ Սկինների կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու վերջին տարիներին[1] (1930 թվականին սովորել է մագիստրատուրայում և 1931-ին՝ դոկտորանտուրայում)։ Սկինների արկղն օգտագործվում է ինչպես ներգործող հանգամանքների ուսումնասիրության (ուսում, որի ընթացքում նոր հմտության ձեռքբերումը և վարքում դրա իրացումը հանգեցնում է որոշակի նպատակի[2]), այնպես էլ դասական ուսման (պայմանական ռեֆլեքսների ձևավորում) համար[3][4]։ Սկինները ստեղծեց ներգործող կամերան՝ որպես գլուխկոտրուկի արկղի (անգլ.՝ puzzle box) տարատեսակ՝ ստեղծված Էդուարդ Լի Տորնդայքի կողմից[5]։

Անվանման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկինները հայտարարեց, որ չի ուզում իր անունը լինի հայտագործության անվանում[6]։ Հետագայում նա կարծում էր, որ հենց Կլարկ Հալը և Եյլի համալսարանի նրա ուսանողները կապեցին իրեն հայտնագործության հետ․ պնդում էր, որ երբեք չի օգտագործել իր անունը որպես հայտնագործության անվանում և Հովարդ Հանտին միշտ խնդրել էր «Սկինների արկղի» փոխարեն կիրառել «լծակով արկղ» (անգլ.՝ lever box) անվանումը[7]։

Հայտանգործության նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկինների կարծիքով, ներգործող վարքն ի հայտ է գալիս սպոնտան կերպով և առանց ակնհայտ ազդակների։ Ամրացումը կարող է ձևափոխել ներգործող վարքը։ Այդպիսով, եթե ստեղծվի խրախուսման որոշակի համակարգ, կարելի է հսկել և ղեկավարել վարքը[8]։

Սկինների արկղը հետազոտողին թույլ է տալիս կատարելով որոշակի գործողություններ (օրինակ՝ լծակի սեղմում), և գրգռիչների գործունեության արդյունքում, ինչպիսիք են՝ լուսային կամ ձայնային ազդանշանը՝ ուսումնասիրել փորձարկվող կենդանու պայմանական վարքը։ Եթե փորձարկվող օբյեկտը ճշգրտորեն կատարում է գործողությունները, հատուկ մեխանիզմը տրամադրում է սնունդ կամ այլ խրախուսանքներ։ Որոշ դեպքերում մեխանիզմը «պատժում» է սխալ ռեակցիայի կամ դրա բացակայության համար։

Սկինները պնդում էր, որ մարդիկ կարող են սովորեցվել նույն սկզբունքով։ Ըստ նրա՝ վարքի մեջ փոփոխությունները, դա մարդու պատասխանն է իրավիճակներին, որոնք տեղի են ունենում իր միջավայրում։ «Վարքի ամրապնդումը, որը դրական ազդակի արդյունք է, անվանում են պայմանավորում»,- գրել է Սկինները իր «Գիտություն և մարդու վարք» (անգլ.՝ Science and Human Behavior, 1953) գրքում[9]։

«Օգտագործելով սնունդ, լծակներ և շրջակա միջավայրի այլ գործոններ՝ Սկինները ցույց տվեց մի բան, որը համարվեց անկախ արձագանք, բայց իրականում պայմանական ռեֆլեքս էր, և այդպիսով հարցականի տակ դրեց ազատ կամքի հասկացությունը»,- գրում է Լորին Սլեյտերը[10]։

Սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խցիկի պատյանը ընդարձակ արկղ է, որում տեղավորվում է փորձարկվող կենդանին։ (Սովորաբար փորձերի համար օգտագործում են լաբորատոր կենդանիների, ինչպիսիք են՝ կրծողները, որպես կանոն, դրանք առնետներն են, աղավնիները և պրիմատները)։ Ավելի հաճախ խցիկը ձայնամեկուսիչ է և անլուսաթափանց, որպեսզի խուսափեն շեղող ազդակներից։

Սկինների արկղում կա ծայրահեղ դեպքում մեկ սարքավորում (երբեմն այդպիսի սարքավորումները կարող են լինել երկու և ավելի), որն ավտոմատ կերպով գրանցում է վարքաբանական ռեակցիայի կամ գործողության առաջացումը։ Պրիմատների և առնետների ռեակցիայի ֆիքսման սարքավորումներից է լծակը․ երբ օբյեկտը սեղմում է լծակը, հակառակ կողմը գործարկում է հոսանքափոխարկիչը, որը ղեկավարվում է համակարգչով կամ այլ ծրագրավորված մեքենայով։ Աղավնիների և այլ թռչունների համար ռեակցիայի փոխանցման սարքավորում են ստեղները, որոնք ազդակ են հաղորդում, երբ թռչունը բավական ուժգին կտցահարում է ստեղը։ Սկինների արկղի ևս մի պարտադիր բաղադրիչ է բնական խրախուսանքի կամ չպայմանավորված ազդակի (սնունդ կամ ջուր) փոխանցման սարքը։ Խցիկը նաև կարող է գրանցել ստացված պայմանական դրական ազդակը[11]։

Չնայած այդ պարզ փոխդասավորվածությանը՝ ներառված ազդակի փոխանցման մի սարք և մի կերատաշտ, խցիկը թույլ է տալիս ուսումնասիրել բազմաթիվ հոգեբանական ֆենոմեններ։ Սկինների ժամանակակից արկղերը, որպես կանոն, ունեն ազդակի փոխանցման մի քանի սարքեր, օրինակ՝ լծակ, երկու կամ ավելի կերատաշտեր և բազմաթիվ սարքավորումներ, որոնք ունակ են առաջացնել գրգռիչներ (լույսի, ձայնի, երաժշտության, նկարների աղբյուրներ)։

Ներգործող հանգամանքների որոշ խցիկներ կարող են ունենալ էլեկտրական լիցքավորում ունեցող ցանցեր կամ հատակներ, որոնք էլեկտրական հոսանք են փոխանցում կենդանիներին․ կամ տարբեր գույների լամպեր, որոնք տեղեկացնում են սննդի մատուցման մասին։ Չնայած, որ էլեկտրական հոսանքի կիրառությունը նորամուծություն չէ, որոշ երկրներում անհարժեշտ է կենդանիների նկատմամբ այդպիսի գիտափորձերի համար ստանալ թույալտվություն[12]։

Համանմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի ստուգեն, թե որոշ անողանշարավորների մոտ ինչպես են ձևավորվում պայմանական ռեֆլեքսները, հոգեբաններն օգտագործում են «ջերմային արկղ» անվամբ սարքը։ Ըստ էության, ջերմային արկղն ունի նույն ձևը, ինչպես և Սկինների արկղը, սակայն, ջերմային արկղը բաղկացած է երկու մասերից․ մի մասում կարող է տեղի ունենալ ջերմային փոփոխություններ, իսկ մյուսում՝ ոչ։ Երբ անողնաշարավոր կենդանին անցնում է ջերմային փոփոխություններ կրող սահմանը, այն տաքանում է։ Արդյունքում, կենդանին հարմարվում էր և մնում ջերմային արկղի մի մասում․ այն մասում, որը փոխում էր ջերմաստիճանը։ Դա դիտարկվում էր անգամ այն ժամանակ, երբ ջերմաստիճանը հասնում էր իր նվազագույն աստիճանին[13][14]։ Այս երկու սարքավորումներն էլ թույլ են տալիս փորձարկողին անց կացնել պայմանական վարքի փորձեր և մարզումներ՝ խրախուսման և պատժի մեխանիզմի միջոցով։

Գիտափորձեր և աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներն օգտագործում են Սկինների արկղը

Սկիններն իր արկղում տեղավորեց սոված փորձարկվող կենդանիներ (օրինակ՝ առնետներ)։ Տարածության ուսումնասիրման գործընթացում, առնետները պատահաբար սեղմել էին լծակը։ Սեղմումից հետո կերամանը լցվում էր սննդով։ Առնետներին սննդով խրախուսելուց հետո, այն բանի հավանականությունը, որ նրանք կսեղմեն լծակը, մեծանում է[8]։ Շուտով Սկինները պարզեց, որ փորձարկվողներն արագորեն սովորում են որոշակի գործողությունների, եթե դրա համար խրախոսվում են։ Գիտափորձերը ցույց տվեցին, թե ինչպես առնետները կարողացան պատահական գործողությունները վերածել մտածվածի՝ որոնք հիմնված էին ստացված նախկին փորձի վրա։ Նրանից հետո, երբ սննդի ստացման նպատակով, առնետները սովորեցին սեղմել լծակը, Սկինները սահմանեց ֆիքսված դադարներ, երբ տրվում էր խրախուսանք։ Այդպիսով, առնետը սնունդ էր ստանում 2, 3 կամ 20 անգամ լծակի սեղմումից հետո։ Բացի այս, Սկինները սահմանեց հավասար (կամ անհավասար) ժամանակահատվածներ, որի ընթացքում կենդանին ստանում էր սնունդ։ Նրան հետաքրքրում էի կենդանու վարքը, երբ լծակի սեղմումից հետո չէր խրախուսվում։ Երբ այլևս սնունդ չէր տրվում, առնետը դադարեց սեցմել լծակը, անգամ երբ լսում էր, որ հարևան խցիկների կերամանները լցվում էին սննդով։ Շնորհիվ իր գիտափորձերի, Սկինները հնարավորություն ստացավ հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում կենդանի օրգանիզմների վարժեցումը, և թե ինչպես է կարելի դա կառավարել[11][15]։

Ուսումնասիրության ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1960-ական թվականներին պետական հոգեբուժական հիվանդանոցները սկսեցին օգտագործել Սկինների մեթոդները, որպեսզի օգնեն ծանր փսիխոզով հիվանդներին։ «Շնորհիվ ներգործող ուսուցման սխեմայի, շիզոֆրենիայով հիվանդները ընդունակ դարձան ինքնուրույն հագնվել և ուտել՝ ստանալով խրախուսում՝ ցանկալի ծխախոտի տեսքով»,- գրում է Լորին Սլեյտերը, իր «Բացել Սկինների արկղը» գրքում[16]։

Ներգործող հանգամանքների խցիկները տարածվեցին բազմաթիվ հետազոտական դիսցիպլիններում՝ ներառված վարքաբանական դեղաբանությունը[17]։

«Սկինների շնորհիվ մենք գիտենք, որ ցանկալի վարքի ձևավորման համար խրախուսումն ավելի արդյունավետ է, քան պատիժը։ Սկինների հայտնագործությունները գրավիչ նախադրյալներ են ստեղծում քաղաքականությունում, եթե միայն մեր ղեկավարությունը ունակ լինի դա հասկանալու»,- Բրայան Պորտեր (հոգեբան-փորձարար, որը օգտագործում էր Սկինների մեթոդները՝ ճանապարհային երթևեկության խնդիրների լուծման նպատակով)[18]։

Կիրառումը խաղերի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային ավտոմատներն ու օնլայն խաղերը դիտարկվում են[19] որպես սկիններյան արկղի օրինակով սարքավորումներ՝ օգտագործելով օպերանտային համակարգեր․ դրական ազդակների համակարգ, որպեսզի խրախուսվեն խաղացողների կրկնվող, միանման գործողությունները[20]։

Կիարառումը սոցիալական մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ցանցերը, ինչպիսիք են՝ Google-ը, Ֆեյսբուքը և Թվիթթերը, նույնպես կիրառում են այս տեխնիկաները։ Քննադատներն օգտագործում են «Սկինների մարքեթինգ» (անգլ.՝ Skinnerian Marketing) տերմինը[21]։

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին տարածված էր խոսակցություն այն մասին, որ Սկինները նմանատիպ գիտափորձ է անցկացրել իր դստեր՝ Դեբրայի հետ, ինչն առաջացրեց բազմաթիվ վեճեր և հակասություններ։ Ըստ առասպելի, Սկինները նորածին Դեբրայի համար կառուցել էր արկղ, որի մեջ պահել էր նրան 2 տարի։ Այդպիսով նա ցանկանում էր աղջկա մոտ ձևավորել պայմանական ռեֆլեքսներ։ Սովորեցման գործընթացը Սկինները ֆիքսում էր, և երբ Դեբրան դարձավ 30 տարեկան, դատի տվեց հորը, բայց պարտվեց գործն ու ինքնասպան եղավ։ Հետագայում Սկինների դուստրը ժխտել է այդ սնամտությունը[22]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասություն Դարվինի բնական ընտրության գաղափարի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրություն դարձնելով այն փաստին, որ Դարվինի տեսությունն ընդունում էին մեծաթիվ գիտնականներ, բիհեյվիորիզմը մշտապես առաջ էր բերում կտրուկ քննադատություն։ Այդ թվում, վեճերի առարկա էին դառնում նաև Սկինների գաղափարները։ Չնայած Սկինները որոշել էր մշակել իր տեսությունը՝ ելնելով Դարվինի տեսությունից, Բ․ Դալբոմը մատնանշում է, որ Սկինների ներգործող ուսուցման որոշ գաղափարներ հակասում են դարվինիզմի գաղափարներին[23]։ Դարվինը կարծում էր, որ մարդիկ մշտապես կատարելագործվում են, որպեսզի ավելի լավ ղեկավարեն իրենք իրենց։ Աճող ինքնավերահսկումը նշանակում է՝ աճող ազատություն կամ կամքի ազատություն։

Տեսության չապացուցվածությունը մարդու վարքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկինների ներգործող ուսուցման բոլոր գիտափորձերը հիմնված էին կենդանիների և նրանց վարքի վրա։ Կ․ Բոուլդինգը դիտարկում է կենդանիների վարքային սկզբունքի կիրառումը ավելի բարդ՝ մարդու վարքի մեջ։ Օգտագործելով կենդանիներին, Սկինները եզրակացնում է, որ օրենքները, ըստ որոնց կենդանիները պահում են իրենց, կարող են կիրառվել, որպեսզի նկարագրվեն մարդկանց բարդ հարաբերությունները։ Ըստ Բուոլդինգի, որպեսզի ապացուցվի Սկինների տեսությունը, պետք է անցկացվեն գիտափորձեր մարդկանց հետ[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лорин Слейтер (2007) «Открыть ящик Скиннера», 14—18.
  2. «Психология: Учебник для гуманитарных вузов» 2-е изд. / Под общ. ред. В. Н. Дружинина. — СПб.: Питер, 2009 — ч. I, гл. 6.1.
  3. R.Carlson, Neil (2009). Psychology-the science of behavior. U.S: Pearson Education Canada; 4th edition. p. 207. ISBN 978-0-205-64524-4.
  4. Krebs, John R. (1983). «Animal behaviour: From Skinner box to the field». Nature. 304 (5922): 117. Bibcode:1983Natur.304..117K. doi: 10.1038/304117a0. PMID 6866102.
  5. Schacter, Daniel L.; Gilbert, Daniel T.; Wegner, Daniel M.; Nock, Matthew K. (2014). «B. F. Skinner: The Role of Reinforcement and Punishment». Psychology (3rd ed.).
  6. Skinner, B. F. (1959). Cumulative record (1999 definitive ed.). Cambridge, MA: B.F. Skinner Foundation. p 620.
  7. Skinner, B. F. (1983). A Matter of Consequences. New York, NY: Alfred A. Knopf, Inc. p 116, 164.
  8. 8,0 8,1 «Психология: Учебник для гуманитарных вузов» 2-е изд. / Под общ. ред. В. Н. Дружинина. — СПб.: Питер, 2009—107.
  9. Skinner, B. F. Science and Human Behavior (1953), New impression Edition, p. 65.
  10. Лорин Слейтер (2007) «Открыть ящик Скиннера», 11.
  11. 11,0 11,1 Jackson, K. and Hackenberg, T. D. (1996), TOKEN REINFORCEMENT, CHOICE, AND SELF-CONTROL IN PIGEONS. Journal of the Experimental Analysis of Behavior, 66: 29-49. doi:10.1901/jeab.1996.66-29
  12. B. F. Skinner, The Behavior of Organisms: An Experimental Analysis, 1938. ISBN 1-58390-007-1, ISBN 0-87411-487-X.
  13. B. Brembs. Operant conditioning in invertebrates.
  14. Putz G, Heisenberg M: Memories in Drosophila heat-box learning. Learn Mem 2002, 9:349-359.
  15. Лорин Слейтер (2007) «Открыть ящик Скиннера», 19-20.
  16. Лорин Слейтер (2007) «Открыть ящик Скиннера», 25.
  17. Беспалов А. Ю., Звартау Э. Э. — Нейропсихофармакология антагонистов NMDA-рецепторов, 208
  18. Лорин Слейтер (2007) «Открыть ящик Скиннера», 27.
  19. Hopson, J. (April 2001). «Behavioral game design». Gamasutra.
  20. Dennis Coon (2005). Psychology: A modular approach to mind and behavior. Thomson Wadsworth. pp. 278—279. ISBN 0-534-60593-1.
  21. Davidow, Bill. «Skinner Marketing: We’re the Rats, and Facebook Likes Are the Reward». The Atlantic. The Atlantic. Retrieved 1 May 2015.
  22. Лорин Слейтер (2007) «Открыть ящик Скиннера», 32—35.
  23. Dahlbom, B. (1984). Skinner, selection, and self-control. Behavioral and Brain Sciences, 7, 484—486.
  24. Boulding, K. E. (1984). B. F. Skinner: A dissident view. Behavioral and Brain Sciences, 7, 483—484.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]