Սլովակյան Կարպատների փայտե եկեղեցիներ
![]() | |
Wooden churches of the Slovak Carpathians* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Սլովակիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (iii), (iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2008 (32 նստաշրջան) |
Համար | 1273 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Սլովակյան Կարպատների փայտե եկեղեցիներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը բաղկացած է ինը փայտե եկեղեցիներից, որոնք կառուցվել են 16-18-րդ դարերում։ Փայտե կառույցները տեղակայված են Սլովակիայի ութ տարբեր տեղերում։ Դրանցում ընդգրկված են երկու Հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ (Հերվարտով և Տվրդոշին), երեք բողոքական եկեղեցիներ Լեշտինախում, Հրոնսեկում և Կեժմարոկում, երեք հունական կաթոլիկ եկեղեցիներ (Ռուսկա Բիստրա, Բոդրուզալ, Լադոմիրովա), ինչպես նաև մեկ բեֆրուա Հրոնսեկում։ Բացի դրանցից կան նաև շուրջ 50 և ավելի փայտե եկեղեցիներ ներկայիս Սլովակիայի տարածքում, մասնավորապես՝ Պրեշովի շրջանի հյուսիսային և արևելյան մասերում։
Համաշխարհային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերվարտովի Ֆրանցիսկ Ասսիզեցու կաթոլիկ (նախկինում՝ լյութերական) փայտե եկեղեցին կրում է գոթական ոճի ազդեցությունը, որը ներկայացված է նրա բարձր, բայց նեղ կառուցվածքում, ինչն անսովոր է փայտե շինության համար։ Այն կառուցվել է 15-րդ դարի երկրորդ կեսին, և իր տեսակում Սլովակիայի ամենահին եկեղեցին է։ Հատակը պատված է քարե սալիկներով՝ ի տարբերություն շատ փայտե եկեղեցիների, որոնց հատակը կառուցված է փայտից։ Պատի եզակի որմնանկարները ավելացվել է 1655 թվականին վերակառուցման ժամանակ, և նրանցում նկարագրվում են Ադամն և Եվան դրախտում, ինչպես նաև Սուրբ Գևորգի մարտը օձի հետ։ Սուրբ Կույս Մարիամի, Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացու և Սուրբ Վարվառայի բեմը կառուցվել է 1460-1470 թվականներին և վերականգնվել 20-րդ դարի երկրորդ կեսին։
Բոլոր սրբերի կաթոլիկ գոթական եկեղեցին Տվրդոշինում կառուցվել է 15-րդ դարի երկրորդ կեսին և ձևափոխվել է Վերածննդյան ոճով 17-րդ դարում։ Բարոկկո ոճով կառուցված գլխավոր բեմը, որում պատկերված են բոլոր սրբերը, կառուցվել է 17-րդ դարի վերջին։ Սկզբնական գոթական բեմի մնացած մասը՝ Սուրբ Պետրոսի և Հովհաննես Մկրտչի պատկերով, Առաջին Համաշխարհային պատերազմից հետո գտնվում է Բուդապեշտի թանգարանում։ Նաև ուշագրավ են առաստաղի վրա պատկերված աստղազարդ դրախտը, ինչպես նաև 17-րդ դարի բազմաթիվ նմուշներ։
Լյութերական եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ խիստ սահմանափակումների, որոնք ամրագրված էին Շոպրոնի կոնգեսի հոդվածներում (1681), թույատրվում էին բողոքական եկեղեցիներ կառուցել, եսակայն կեղեցիները պետք է կառուցվեին մեկ տարվա ընթացքում, առանց որևէ մետաղական մասերի (օրինակ՝ մեխեր) և առանց աշտարակի։ Այդ կերպ Գրոնսեկի եկեղեցու կառուցումը սկսվել է 1725 թվականի հոկտեմբերի 23-ին և ավարտվել է 1726 թվականի աշնանը, և միևնույն տարում կառուցվել է հարակից աշտարակը։ Եկեղեցու բարձրությունը 8 մետր է։ Այն ունի խաչի տեսք՝ 23 և 18 մետր երկարությամբ վերադրակներով։ Եկեղեցու ճարտարապետության մեջ առկա արտասովոր սկանդինավյան տարրերից ենթադրվում է, որ շինարարության մեջ մասնակցություն են ունեցել արհեստավորներ Նորվեգիայից և Շվեդիայից։ Ինքնատիպ է նաև երգչախմբի տաղավարների դիրքը, այնպես, որ եկեղեցին կարող է ընդունել 1100 այցելու 5 դռների միջով։
Լեշտինախի փայտաշեն լյութերական եկեղեցին կառուցվել է Իոբա Զմեշկալայի ղեկավարությամբ և ավարտվել է 1688 թվականին։ Եկեղեցու ինտերիերը թվագրվում է 17-18-րդ դարերին։ 18-րդ դարում գլխավոր զոհասեղանում կնքվել է հանրահայտ սլովակ բանաստեղծ Պավոլ Օրսագ Գվեզդոսլավը։
Կեժմարկի եկեղեցին կառուցվել է 1717 թվականին, համարվում է ամենագեղեցիկը Սլովակիայի մյուս հինգ արտիկուլյար եկեղեցիների մեջ։ Որպեսզի եկեղեցու կառուցման համար գումար հավաքվի, Եվրոպայի շատ վայրերում կազմակերպվել են միջոցների հայթայթման միջոցառումներ, ներառյալ՝ Շվեդիան և Դանիան։ Այս եկեղեցու ճարտարապետներն է եղել Յուրայ Մյուտերմանը Պոպրադայից։ 30,31 մ լայնությամբ, 34,68 մետր երկարությամբ և 20,60 մետր բարձրությամբ եկեղեցում, որն ունի 6 երգչախմբային տաղավար, հնարավոր է ընդունել 1500 մարդ, ինչը համարվում է մեծ ձեռքբերում փայտաշեն եկեղեցու համար։ Առաստաղի որմնանկարի պատկերումը սկսվել է 1717 թվականին և շարունակվել է մի քանի տասնամյակ։ Նրանում պատկերված է դրախտը՝ երկնագույնով, տասներկու առաքյալները, չորս ավետարանիչները և Սուրբ երրորդությունը զոհասեղանի վերևում։ Յան Լերխը Կեժմարկից 1718 և 1727 թվականներին զոհասեղանը դարձրել է Գոլգոֆի կենտրոնական մոտիվը։ Արտասովոր գլուխգործոց է համարվում նաև երգեհոնը, որը կառուցվել է 1717-1720 թվականներին՝ Վավրինց Չայկովսկու կողմից։ 1990-ականներին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է, ինչից հետո այստեղ կրկին կանոնավոր ծառայություն է մատուցվում։
Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]









Եկեղեցի | Տեղագրություն | Ժամանակաշրջան | Կոորդինատներ | Լուսանկար |
---|---|---|---|---|
Ֆրանցիսկ Ասսիզեցու կաթոլիկ եկեղեցի | Հերվարտով (Պրեշովի երկրամաս) | 15-րդ դար | 49°14′50″ հս․ լ. 21°12′15″ ավ. ե.HGЯO | |
Բոլոր սրբերի եկեղեցի | Տվրդոշին (Ժիլինայի երկրամաս) | 15-րդ դար | 49°20′10″ հս․ լ. 19°33′30″ ավ. ե.HGЯO | ![]() |
Կեժմարոկի փայտաշեն երեղեցի | Կեժմարոկ (Պրեշովի երկրամաս) | 1717 | 49°08′35″ հս․ լ. 20°25′50″ ավ. ե.HGЯO | |
Լեշտինախի փայտաշեն եկեղեցի | Լեշտինախ (Ժիլինայի երկրամաս) | 1688 | 49°11′25″ հս․ լ. 19°21′37″ ավ. ե.HGЯO | ![]() |
Հրոնսեկի փայտաշեն եկեղեցի | Հրոնսեկ (Բանսկա Բիստրիցայի երկրամաս) | 1726 | 48°38′56″ հս․ լ. 19°09′17″ ավ. ե.HGЯO | ![]() |
Բեֆրուա | 48°38′56″ հս․ լ. 19°09′19″ ավ. ե.HGЯO | ![]() | ||
Սուրբ Նիկոլասի եկեղեցի | Բոդրուզալ (Պրեշովի երկրամաս) | 1658 | 49°21′09″ հս․ լ. 21°42′28″ ավ. ե.HGЯO | ![]() |
Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի | Լադոմիրովա (Պրեշովի երկրամաս) | 1742 | 49°19′42″ հս․ լ. 21°37′35″ ավ. ե.HGЯO | |
Սուրբ Նիկողայոսի եկեղեցի | Ռուսկա Բիստրա (Կոշիցեի երկրամաս) | 18th century | 48°51′25″ հս․ լ. 22°17′47″ ավ. ե.HGЯO | ![]() |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Wooden Churches of the Slovak part of the Carpathian Mountain Area»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է 2008-09-30
- «Wooden Churches in Slovakia»։ Drevené kostolíky na Slovensku։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-28-ին։ Վերցված է 2009-06-29
- «Wooden Churches as National Cultural Monuments in eastern Slovakia»։ Drevené kostolíky Karpát։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-09-ին։ Վերցված է 2009-06-29
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սլովակյան Կարպատների փայտե եկեղեցիներ կատեգորիայում։ |