Սլավիկ Չիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավիկ Չիլոյան
Ծնվել է1940
Վախճանվել է1975 թվականի նոյեմբերի 29
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Սլավիկ Չիլոյան Վիքիքաղվածքում

Սլավիկ Չիլոյան (Չիլո, 1940 - 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավիկ Չիլոյանը եղել է որբ, հետագայում որդեգրվել է[3]։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ավարտել ռոմանոգերմանական բաժինը։ Սովորել է հին և նոր ֆրանսերեն։

Չիլոյանի գրած բանաստեղծություններից շատերը տպագրվել են մամուլում։ Բնագրից թարգմանել է «Ռոլանդի երգը», Ժան Ռասինի «Էսթեր» և «Անդրոմաքե» չափածո ողբերգությունները, Վիկտոր Հյուգոյի, Ժակ Բրելի բանաստեղծություններից[4]։

1971 թվականին լույս է ընծայել Բորիս Վիանի բանաստեղծությունների ժողովածուն սեփական թարգմանությամբ։

Կյանքից ողբերգաբար հեռացել է 1975 թվականի նոյեմբերի 29-ին՝ Երևանի «Առագաստ» («Պոպլավոկ») սրճարանի տարածքում[5], որտեղից էլ կատարվել է վերջին հրաժեշտը բանաստեղծին[2]։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին լույս է տեսել Սլավիկ Չիլոյանի հետմահու առաջին ժողովածուն՝ «Մենք մարդ ենք եղել»։ 2005 թվականին բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի նախաձեռնությամբ հրատարակվել է նաև երկրորդ՝ խմբագրված ու լրամշակված «Չենք ասում, ինչքան գիտենք» ժողովածուն[1]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավիկ Չիլոյանի հուշաքանդակը

2005 թվականին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ «Առագաստ» սրճարանի հարևանությամբ բացվեց Սլավիկ Չիլոյանի հուշաքանդակը։

Նույն թվականին Հայաստանի գրողների միությունը նրան հետմահու շնորհել է ՀԳՄ անդամատոմս։ Սահմանվել է նաև Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Սլավիկ Չիլոյանին ձերբակալել էին ոչ թե բանաստեղծության համար, այլ դեբոշի»». Վերցված է 2016 Նոյեմբեր 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 «ՉԻԼՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ՊԱՊԼԱՎՈԿ»». Վերցված է 2016 Նոյեմբեր 7-ին.(չաշխատող հղում)
  3. «Սլավիկ Չիլոյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 Նոյեմբեր 7-ին.
  4. Գառնիկ Ստեփանյան. Կենսագրական բառարան. Երևան, «Խորհրդային գրող», 1990.
  5. Գնում էինք գլխիկոր… ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սլավիկ Չիլոյան հոդվածին