Սլավա Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավա Ավագյան
հունիսի 2, 1959(1959-06-02)[1] - մարտի 7, 1994(1994-03-07) (34 տարեկան)
ԾննդավայրԹաղասեռ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՖիզուլի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Սլավա Սուլեյմանի Ավագյան (հունիսի 2, 1959(1959-06-02)[1], Թաղասեռ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 7, 1994(1994-03-07), Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ։

1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1979-1990 թվականներին աշխատել է Հադրութի շրջանի ճանապարհաշինարարական նորոգման բաժնում։

1990 թվականից շրջանի կամավորական ջոկատի և Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Թաղասեռում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։