Սիրիայի հետ կապված Քոֆի Անանի ծրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոֆի Անանը Ժնևում 2012 թվականի հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում

Անանի ծրագիրը Սիրիայի վերաբերյալ, կամ «վեց կետից բաղկացած ծրագիր» (անգլ.՝ six-point peace plan for Syria), Սիրիայում զինված հակամարտության կարգավորման խաղաղ պլան, որը մշակվել է 2012 թվականի գարնանը ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի կողմից։ Մասնավորապես, նախատեսվում էր հակամարտող բոլոր կողմերի կողմից զինված բռնության դադարեցում ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմի արդյունավետ հսկողության ներքո, մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժածներին և գործարկել ներառական միջսիրիական քաղաքական երկխոսություն։

Այդ ժամանակ Սիրիայում մեկ տարուց ավելի չէին դադարում էին հակակառավարական ցույցերը, որոնք վերաճել էին զինված բախումների նախագահ Բաշշար Ասադի կողմնակիցների և սիրիական ընդդիմության միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ժամանակ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 8 հազար մարդը[1]։ Ապրիլի կեսերից ի վեր Սիրիայում գործում է փխրուն զինադադար, որի պահպանումը պետք է դիտարկվեր միջազգային դիտորդների կողմից։ Այնուամենայնիվ, Անանի նախաձեռնությունը ձախողվում է. կետերից ոչ մեկը չի իրականանում, և Սիրիայից պարբերաբար ստանում են նոր զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններ։

Իրավիճակը ավելի է բարդացել Հուլա քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրերում խաղաղ բնակիչների մահվան հետևանքով։ Հրադադարի ձախողումը նշանավորեց բռնության նոր ալիք, որը շարունակվում է մինչ օրս։ Խաղաղության ծրագրի ձախողումը հանգեցրեց Անանի հրաժարականին Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու փորձերը չեն դադարել 2011 թվականին բողոքի ցույցերի հենց սկզբից։ Արևմտյան երկրները պնդում էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենակոշտ միջոցներն է ձեռնարկում Բաշշար Ասադի կառավարության դեմ։ Սակայն առաջարկվել են հակամարտության կարգավորման այլ տարբերակներ, որոնք իրենցից ներկայացնում են իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով։ Այսպես, 2012 թվականի հունվարին Արաբական պետությունների լիգան հակամարտության կարգավորման նոր ծրագիր է մշակել, որը նախատեսում է Ասադից իշխանության փոխանցումը Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ Շարային[2][3]։ Երկու ամսվա ընթացքում առաջարկվում էր ձևավորել ազգային միասնության կառավարություն՝ բոլոր կողմերի համար ընդունելի գործչի ղեկավարությամբ[2]։ Ենթադրվում էր նաև նոր Սահմանադրության ընդունում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում և այլն։ Դրա հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկության դրեց բանաձևի նախագիծը, որը պաշտպանել էին խորհրդի 15 անդամ երկրներից 13-ը[2]։

Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել, քանի որ Ռուսաստանն ու ՉԺՀ-ն արգելափակել են բանաձևի ընդունումը՝ օգտվելով վետոյի իրավունքից՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկրներ[4]։ Ռուսաստանի ներկայացուցիչներն ի սկզբանե բանաձևի տեքստում տեսել են «Սիրիայի ռազմական ներխուժման վտանգ և լիբիական սցենարի կրկնություն»։ Բացի այդ, նրանց կարծիքով, տեքստում դատապարտվել են միայն Սիրիայի ղեկավարության գործողությունները, ընդ որում ոչ մի ուշադրություն չի դարձվել զինված ընդդիմության որոշ խմբերի գործունեությանը, որոնք ահաբեկչական գործունեություն են ծավալել երկրի տարածքում[5]։

Ավելի վաղ սիրիական իշխանություններն արդեն համաձայնվել էին այլ խաղաղ նախաձեռնությունների, սակայն ռեժիմին դիմակայող ապստամբները պայմանավորվածություններին թերահավատորեն էին վերաբերվում։ Բոլոր տեսակի խաղաղ ծրագրերը ռեժիմի հակառակորդները պատրաստ էին քննարկել միայն Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշշար Ասադի հրաժարականից հետո[6]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանը խորհուրդ է տվել սիրիական իշխանություններին և ընդդիմությանը կատարել հետևյալ կետերը[7]

  1. Սիրիական հակամարտության կողմերի կողմից ժողովրդի շահերն ու ձգտումները հաշվի առնող լուծման մշակում
  2. ՄԱԿ-ի հսկողության ներքո զինված բռնության անհապաղ դադարեցում հակամարտության բոլոր կողմերի կողմից՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար
  3. Բանակի և ընդդիմության կողմից հումանիտար օգնության հասանելիություն ապահովել երկրի բոլոր զինված ընդհարումների շրջաններին և պահպանել հրադադարի ամենօրյա երկժամյա դադարը[7] (իսկ այդ կետի ընդունումը պնդել է Կարմիր Խաչը, այդ թվում՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ)
  4. Սիրիայի կառավարության կողմից հնարավոր կարճ ժամկետում բողոքի ակցիաներին մասնակցելու համար ձերբակալվածներին ազատ արձակում
  5. Լրագրողների համար ամբողջ երկրում ազատ տեղաշարժի ապահովում
  6. Իշխանությունների կողմից հավաքների ազատության հարգում և խաղաղ ցույցերի իրավունք

Ծրագրի թույլ տեղը, փորձագետների կարծիքով, առաջ քաշված պայմանների կատարման համար որևէ կոնկրետ ժամկետների բացակայությունն էր[8]։ Անանի ծրագրում Ասադին հրաժարական տալու կոչ չի եղել. վերլուծաբանները չեն բացառում, որ այդ կետի բացակայությունը, բացատրվում է հատուկ բանագնացի Մոսկվա այցելությամբ, Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նրա շփմամբ[9][10]։

Հունիսին Անանն առաջարկել Էր Սիրիայում ստեղծել «ազգային միասնության կառավարություն», որում պետք է ընդգրկվեին ինչպես ներկայիս իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները[11]։ Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ էր բացառել նրանց, «ում ներկայությունը կբարդացնի իշխանության փոխանցման գործընթացը կամ կվնասի հաշտեցման և կայունության գործընթացին»[11]։ Անանի խոսքով՝ նոր կառավարությունից մի շարք անձանց հեռացնելու գաղափարը, առաջին հերթին, վերաբերում էր Բաշշար Ասադին (թեև հատուկ առաջարկությունում այդ մասին ուղղակիորեն չի խոսվել)[11]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսում 2012 թվականի փետրվարի 23-ին «Սիրիայի բարեկամների» հանդիպման նախօրեին ՄԱԿ-ի որոշմամբ նշանակվել է Սիրիայում այդ կազմակերպության միասնական հատուկ ներկայացուցիչ։ Այդ պաշտոնը զբաղեցրել Է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը[12]։ Արդեն մարտին Անանը ներկայացրել էր խաղաղ ծրագրի իր նախագիծը, որը բաղկացած էր վեց կետից։ Հիմնականում այդ պահանջներն ուղղված էին Սիրիայի իշխանություններին, որոնք պետք է «հաշվի առնեին սիրիացի ժողովրդի իղձերն ու նկատառումները», դադարեցնեին մարտական գործողությունները և ծանր զենքերը հետ քաշեին քաղաքներից։ Նմանատիպ պարտավորություններ պետք է կատարեր նաև սիրիական ընդդիմությունը[13]։ Այդ ծրագրի իրականացումը քննարկելու համար մարտի 24-ին Անանը բանակցությունների է մեկնել Մոսկվա[14]։ Անանի ծրագիրը հավանության է արժանացել նախագահ Բաշշար Ասադի կողմից, որը խոստացել է աջակցել դրա իրականացմանը[13][15]։

Կառավարության կողմից հրադադարի ռեժիմը պետք է սկսվեր ապրիլի 10-ից, իսկ ապստամբների կողմից ապրիլի 12-ից՝ սկսած տեղական ժամանակով առավոտյան 6-ից[16]։ Այդ պահից ի վեր Սիրիայում հնարավոր է դարձել միջազգային դիտորդների տեղակայումը, որոնք պետք է հետևեին հրադադարի պահպանմանը բոլոր կողմերի կողմից։ Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն հավանություն է տվել Սիրիայում դիտորդների խմբի ընդլայնմանը մինչև 300 մարդ։ Դիտորդների տեղակայումն ավարտվել է մայիսի վերջին, սակայն նրանց աշխատանքը խոչընդոտվել է տեղաշարժերի համար, ինչի համար առաքելության ղեկավարությունը մեղադրել է Սիրիայի իշխանություններին և տեղի բնակչությանը։ Սիրիայի իշխանությունները խոստացել են խոշոր բնակավայրերից զորքերի և ծանր սպառազինության դուրսբերումն ավարտել մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը[17][18]։ Սակայն արդեն հաջորդ օրը ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են Հոմս և Համա քաղաքների հրետակոծությունների մասին[17][19]։

Ծրագրի ձախողում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հայտարարված հրադադարին՝ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվել է հակամարտության երկու կողմերի կողմից[20]։ Իրավիճակն ավելի է բարդացել Համա քաղաքի մերձակա բնակավայրերում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններից հետո։  Գնդակոծության են ենթարկվել նաև միջազգային դիտորդները, երբ նրանք փորձել են հասնել հաշվեհարդարի վայր[21]։ Սիրիայի իշխանությունները պատասխանատվություն են դրել իսլամիստ գրոհայինների վրա հարձակման համար։ Սակայն ՄԱԿ-ի հանձնաժողովը կոտորածի պատասխանատվությունը դրել է կառավարական զորքերի և «Շաբիհա» ջոկատների վրա[22]։

Ապստամբները հայտարարել են հունիսի 1-ին սիրիական ուժայինների դեմ «պաշտպանական գործողությունների» վերսկսման մասին[23]։ Հաջորդ օրը Ասադը խոստացել է ճնշել հակակառավարական ապստամբությունը[23]։ Նոր բախումներ են սկսվել կառավարական բանակի և ընդդիմության միջև։ Այսպիսով, կառավարական զորքերի և ընդդիմության միջև հրադադարի տապալումը փաստացիորեն նշանավորեց Աննանի ծրագրի ձախողումը։

Այդ իրադարձությունների օրինաչափ արդյունքում Քոֆի Անանի հեռանացել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնից։ Անանը հրաժարական տալու իր մտադրության մասին հայտարարել էր 2012 թվականի օգոստոսի 2-ին[24]։ Որպես իր հեռանալու պատճառ նա նշել է, որ սիրիական իշխանությունները չեն ցանկանում կատարել ծրագրի պայմանները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սիրիական խնդրի շուրջ միասնության բացակայությունը[25]։ Սիրիայի իշխանությունները և Ռուսաստանի ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել Անանի հրաժարականի կապակցությամբ[26]։ Քոֆի Անանի իրավահաջորդը դարձել է ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմին[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Более 8 тысяч человек погибли за год конфликта в Сирии — Пан Ги Мун»։ РИА Новости։ 2012-03-15։ Վերցված է 2015-07-21 
  2. 2,0 2,1 2,2 Исаев, 2012, էջ 160
  3. Kessler, Oren (2012-01-22)։ «Arab League Mulls Unity Gov't Plan for Syria» (անգլերեն)։ The Jerusalem Post։ Վերցված է 2015-07-21 
  4. Исаев, 2012, էջ 161
  5. Исаев, 2012, էջ 161: «Сергей Лавров: Соавторы резолюции не учли предлагавшиеся нами формулировки проекта о том, что сирийская оппозиция должна дистанцироваться от экстремистских группировок, совершающих акты насилия, и призывавших государства и всех тех, кто имеет соответствующие возможности, использовать своё влияние для прекращения этими группировками актов насилия»
  6. «Сирия приняла план Кофи Аннана»։ Lenta.ru։ 2012-03-27։ Վերցված է 2015-07-21 
  7. 7,0 7,1 «Совбез ООН принял заявление по Сирии: необязательное к выполнению, но «сближающее» США и Россию»։ NEWSru.com։ 2012-03-22։ Վերցված է 2015-07-21 
  8. «Հրապարակվել է Սիրիայում իրադրության կարգավորման Քոֆի Անանի նախագիծը»։ News.am։ 2012-03-28։ Վերցված է 2015-07-21 
  9. «Обнародован план Кофи Аннана по ситуации в Сирии, который Медведев считает «последним шансом»»։ NEWSru.com։ 2012-03-28։ Վերցված է 2015-07-21 
  10. «Аннан, побывав у «российских друзей», призвал не выдвигать сроков Асаду и не решать его судьбу за сирийцев»։ NEWSru.com։ 2012-03-26։ Վերցված է 2015-07-21 
  11. 11,0 11,1 11,2 «Аннан предложил создать в Сирии правительство национального единства»։ РИА Новости։ 2012-06-28։ Վերցված է 2015-07-21։ «Оно (правительство национального единства) может включать в себя членов правительства, оппозиции и других людей, однако необходимо исключить тех, чье присутствие усложнит (процесс) передачи (власти) или причинит вред (процессу) примирения и стабильности» 
  12. Syria unrest: Opposition seeks arms pledge. BBC News, 24 February 2012. Retrieved 26 October 2013.
  13. 13,0 13,1 «Kofi Annan’s six-point plan for Syria», Al Jazeera, 27 March 2012. Retrieved 26 October 2013.
  14. Syria’s armed opposition chiefs form military council to unite ranks Archived 2017-10-10 at the Wayback Machine., alarabiya, 24 March 2012. Retrieved 26 October 2013.
  15. «Text of Annan’s six-point peace plan for Syria» Archived 2015-09-24 at the Wayback Machine., Reuters, 4 April 2012. Retrieved 26 October 2013.
  16. Syria: Caveat in cease-fire compliance. United Press International, 6 April 2012. Retrieved 26 October 2013.
  17. 17,0 17,1 Syrian leader accused of escalating attacks. The New York Times, 3 April 2012. Retrieved 26 October 2013.
  18. Fierce attacks across Syria leave 101 dead; Annan sets to address U.N. on crisis Archived 2012-04-16 at the Wayback Machine., alarabiya, 4 April 2012. Retrieved 28 October 2013.
  19. «Syria crisis: Turkey refugee surge amid escalation fear»։ BBC News։ ապրիլի 6, 2012  Retrieved 28 October 2013.
  20. «UN: Both sides in Syria are violating the truce»։ CBS News։ մայիսի 1, 2012։ Վերցված է հոկտեմբերի 26, 2013 
  21. «Наблюдатели ООН в Сирии были обстреляны во время выполнения миссии»։ ՌԻԱ Նովոստի։ 2012-06-07։ Վերցված է 2015-07-22 
  22. ООН назвала ответственных за резню в Хуле
  23. 23,0 23,1 Deadly violence flares in Syria as EU-Russia seek solutions Archived 2012-07-05 at the Wayback Machine.. Alarabiya, 4 June 2012. Retrieved 27 October 2013.
  24. «Кофи Аннан покидает пост спецпосланника ООН и ЛАГ по Сирии»։ ՌԻԱ Նովոստի։ 2012-08-02։ Վերցված է 2015-07-21 
  25. Press conference by Kofi Annan, Joint Special Envoy for Syria Archived 2012-09-18 at the Wayback Machine., United Nations Office at Geneva, 2 August 2012. Retrieved 28 October 2013
  26. Annan quits as Syria peace envoy; … Archived 2017-10-10 at the Wayback Machine., alarabiya, 2 August 2012. Retrieved 27 October 2013.
  27. Gladstone Rick (օգոստոսի 17, 2012)։ «Veteran Algerian Statesman to Succeed Annan as Special Syrian Envoy»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 28, 2013 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исаев Л.М., Шишкина А.Р. Сирия и Йемен: Неоконченные революции. — М.: Книжный дом «ЛИБРОКОМ», 2012. — 264 с. — ISBN 978-5-397-03133-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]