Սիրա (խաղող)
'
Սիրա կամ Շիրազ (գիտական անվանում։ Vitis vinifera 'Syrah'), խաղողի տեսակ, օգտագործվում է կարմիր և վարդագույն գինիներ պատրաստելու համար, ինչպես ավանդական չոր, այնպես էլ քաղցր պնդիչ։ Որոշ արտադրողներ փորձում են նաև փրփրուն գինիների արտադրության մեջ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրայի մասին լեգենդը կապված է նրա հոմանիշներից մեկի՝ Շիրազ անվանման հետ։ Շիրազը Իրանի ամենահին քաղաքներից մեկն է (գտնվում է Պերսեպոլիսից ոչ հեռու, Աքեմենյանների նստավայրում), որտեղ արտադրում էին հայտնի «Շիրազի» գինին։ Ըստ առասպելի խաղողի «Սիրա» տեսակը աճեցվել էր Շիրազում, այնուհետև հասցվել Ռոնայի տեղամաս՝ Ալպեր։ Այդ լեգենդի կողմակիցները ենթադրում են, որ «Սիրա»-ն համարվում է «Շիրազ»-ի տեղական ֆրանսիական հոմանիշը։ Աշխարհի տարբեր երկրներում Սիրան օգտագործում են տարբեր հոմանիշներով, ինչպիսիք են ՝ Անտուրենեն նուար, Բալսամինու, Կանդիտիվ, Մարսանն նուար, Շիրազ, Սիրաք, Սիրա, Սիրու, Սերին և Սերեին[1]։
Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրան դեռ համարվում է հյուսիսային Ռոնի հիմնական օգտագործվող խաղողի տեսակը, և զուգորդված է այնպիսի դասական գինիների հետ, ինչպիսիք են Hermitage, Côte-Rôtie: Ռոնի հարավային շրջաններում այն կազմում է գինու խառնուրդի մի մասը, որից պատրաստում են Châteauneuf-du-Pape, Gigondas և Côtes du Rhône գինիները, որտեղ Grenache խաղողի սորտը կազմում է խառնուրդի հիմնական մասը։
1999 թվականին կատարված հետազոտությոնները ցույց են տվել, որ Սիրան և ծնող-սորտը (Mondeuse Blanche, Dureza) առաջացել են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող սահմանափակված շրջանից։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս աճեցվում է գործնականում բոլոր այն քաղաքներում, որտեղ արտադրվում է գինի։ Հիմնականում, մեծ քանակությամբ աճեցվում է Ֆարանսիայի հարավում ( Սիրա անունով), Ավստրալիայում (Շիրազ անունով), Իտալիայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում, Չիլիում, Արգենտինայում։ Տալիս է մուգ, թանձր գունավորված գինի, արագ աճում է և ունի երկար պահպանման ժամկետ։ Ավստրալիայում արտադրվող գինու համը փոքր-ինչ տարբերվում է Ֆրանսիայում նույն Սիրա խաղողի տեսակից պատրաստվող գինուց։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրան, խաղողի տեխնիկական սորտ է, որը օգտագործում են կարմիր և վարդագույն գինիների արտադրության մեջ, հասունացան միջին ժամկետով։ Ունի ցածր բերքատվություն, որը համարվում է լավ գինի արտադրելու պայման։ Գինու համը և որակը պատրաստված Սիրա խաղողի սորտից կախված է կլիմայից, որը հիմնականում աճեցվում է բարեխառն գոտիներում (ինչպիսին են՝ հյուսիսային Rhone Valley և Walla Walla AVA-ի գին մի մասը ԱՄՆ-ում)։
Սիրան օգտագործում են կամ որպես առանձին սորտ կամ՝ օգտագործում են խառնուրդներում։ Այն հնարավոր է գտնել այնպիսի պետություններում ինչպիսիք են ՝ Ֆրանսիա, Չիլի Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա, Կալիֆոռնիա և Վաշինգտոն։ Սիրա հնարավոր է գտնել նաև Ավստրալիայի մի քանի շրջաններում, ինչպիսիք են ՝ Barossa, Coonawarra, Hunter Valley, Margaret River и McLaren Vale:
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сира
- Сира (Syra, Sirah) Արխիվացված 2012-04-28 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jancis Robinson Vines, Grapes & Wine pg 90 Octopus Publishing 1986 ISBN 978-1-85732-999-5