Սիրան Սեզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրան Սեզա
Ծնվել էփետրվարի 9, 1903(1903-02-09)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1973(1973-09-08) (70 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր և արձակագիր
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
ԱշխատավայրԵրիտասարդ հայուհի

Սիրան Սեզա (Զարիֆյան-Քյուփելյան Սիրան Տաճատի, փետրվարի 9, 1903(1903-02-09), Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 8, 1973(1973-09-08), Բեյրութ, Լիբանան), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։

Բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է տեղի ամերիկական քոլեջը և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրականության-լրագրության ու լեզուների ֆակուլտետը։ 1932 թվականին Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է «Երիտասարդ հայուհի» հանդեսը, որի էջերում անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում։ «Պատնեշը» (1959) և «Մեղավորուհին» (1960) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում Սեզան Սիրանը կերտել է հայ, ինչպես և այլազգի կանանց կերպարներ, որոնք կապիտալի աշխարհում բարոյական հենարաններ են որոնում՝ ազնվորեն ապրելու համար։ Երեխաների համար մշակել է հայկական հեքիաթների մի շարք՝ "Հեքիաթներու աշխարհեն" (1973Վահե Վահյանի հետ կազմել և խմբագրել է Զարիֆյանի "Ամբողջական գործեր" (1966) ստվար հատորը։ Մշակութային և դաստիարակչական գործունեության համար լիբանանյան կառավարությունը նրան պարգևատրել է "Արժանյաց կարգ" (1967) շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։