Սիրաք Գյուլբուդաղյան
Սիրաք Գյուլբուդաղյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1915[1] Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1997 (82 տարեկան) կամ 1997[2] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Սիրաք Գյուլբուդաղյան (սեպտեմբերի 7, 1915[1], Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1997 կամ 1997[2], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրաք Գյուլբուդաղյանը ծնվել է 1915 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Կողբ գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատել է որպես ուսուցիչ։ 1953 թվականին պաշտպանել է բանասիրական գիտությունների գծով թեկնածուական ատենախոսություն, 1974 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1978 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1952-1955 թվականներին աշխատել է Լենինականի (ներկայում՝ Գյումրի) պետական մանկավարժական ինստիտուտում որպես դասախոս։ 1956 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրաք Գյուլբուդաղյանն զբաղվել է հիմնականում ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի նկարագրությամբ, ուղղագրությամբ, լեզվի մեթոդիկայի հարցերով։
- Աշակերտների բառապաշարի հարստացման միջոցները 5-8-րդ դասարաններում, Երևան, 1963։
- Թվական անունը ժամանակակից հայերենում, Երևան, 1964։
- Ալ. Շիրվանզադեի լեզվական մշակույթը, Երևան, 1966։
- Միակազմ նախադասությունները ժամանակակից հայերենում, Երևան, 1967։
- Հայերեն ուղղագրության պատմություն, Երևան, 1973։
- Հայոց լեզվի գործնական պարապմունքների ձեռնարկ, Երևան։
- Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1987։
- Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն. պարզ նախադասություն), Երևան, 1988։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7146
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 157։
- Սիրակ Գյուլբուդաղյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրաք Գյուլբուդաղյան» հոդվածին։ |
|