Jump to content

Սիրաք Գյուլբուդաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրաք Գյուլբուդաղյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1915(1915-09-07)[1]
Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 27, 1997(1997-10-27) (82 տարեկան) կամ 1997[2]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Սիրաք Գյուլբուդաղյան (սեպտեմբերի 7, 1915(1915-09-07)[1], Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1997(1997-10-27) կամ 1997[2], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրաք Գյուլբուդաղյանը ծնվել է 1915 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Կողբ գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատել է որպես ուսուցիչ։ 1953 թվականին պաշտպանել է բանասիրական գիտությունների գծով թեկնածուական ատենախոսություն, 1974 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1978 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1952-1955 թվականներին աշխատել է Լենինականի (ներկայում՝ Գյումրի) պետական մանկավարժական ինստիտուտում որպես դասախոս։ 1956 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրաք Գյուլբուդաղյանն զբաղվել է հիմնականում ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի նկարագրությամբ, ուղղագրությամբ, լեզվի մեթոդիկայի հարցերով։

  • Աշակերտների բառապաշարի հարստացման միջոցները 5-8-րդ դասարաններում, Երևան, 1963։
  • Թվական անունը ժամանակակից հայերենում, Երևան, 1964։
  • Ալ. Շիրվանզադեի լեզվական մշակույթը, Երևան, 1966։
  • Միակազմ նախադասությունները ժամանակակից հայերենում, Երևան, 1967։
  • Հայերեն ուղղագրության պատմություն, Երևան, 1973։
  • Հայոց լեզվի գործնական պարապմունքների ձեռնարկ, Երևան։
  • Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1987։
  • Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն. պարզ նախադասություն), Երևան, 1988։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7146
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրաք Գյուլբուդաղյան» հոդվածին։