Սիտի Մուսդահ Մուլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիտի Մուսդահ Մուլիա
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1958(1958-03-03)[1] (66 տարեկան)
ԾննդավայրSouth Sulawesi, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Ինդոնեզիա
Մայրենի լեզուինդոնեզերեն
ԿրթությունJakarta State Islamic University?, Indonesian Muslim University of Makassar? (1980)[2] և Alauddin Islamic State University? (1982)[2]
Մասնագիտությունգրող, ակտիվիստ և դասախոս
ԱշխատավայրJakarta State Islamic University?[3], Ministry of Religious Affairs of Indonesia?[2] և Majelis Ulama Indonesia?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունIndonesian Academy of Sciences?[3]
 Siti Musdah Mulia Վիքիպահեստում

Սիտի Մուսդահ Մուլիա (ինդոնեզերեն՝ Siti Musdah Mulia, մարտի 3, 1958(1958-03-03)[1], South Sulawesi, Ինդոնեզիա), ինդոնեզացի կանանց իրավունքների ակտիվիստ[4]։ Առաջին կինն է, որ նշանակվել է Ինդոնեզիայի գիտությունների ինստիտուտի հետազոտող պրոֆեսորի պաշտոնում։ Սիտի Մուսդահ Մուլիան իսլամական քաղաքական մտքի պատմություն է դասավանդում Ջակարտայի պետական իսլամական համալսարանում[4][5][6]։ 2007 թվականից «Կրոն հանուն խաղաղության ինդոնեզական համաժողով» հասարակական կազմակերպության նախագահն է[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլիան սերում է ուժեղ կրոնական ավանդույթներ ունեցող ընտանիքից։ Սովորել է իսլամական գիշերօթիկ դպրոցում։ Հայրը, ինչպես նաև խորթ հայրը եղել են իսլամական կրոնական առաջնորդներ։ Հայրը՝ Հ. Մուստամին Աբդուլ Ֆատահը, եղել է ապստամբ Իսլամական պետության Դարուլ իսլամի գումարտակի հրամանատար, մայրը՝ Հ. Բուաիդա Աչմադը, եղել է գյուղի առաջին աղջիկը, ով ավարտել է իսլամական գիշերօթիկ դպրոցը։ 1973 թվականին Մուլիան ավարտել է Հարավային Սուլավեսի ավագ դպրոցը։ 1997 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Ջակարտայի պետական իսլամական համալսարանից[4][7] 1999-2007 թվականներին եղել է Կրոնի հարցերի նախարարության ավագ խորհրդական[8], 2004 թվականին եղել է Ինդոնեզիայի իսլամական օրենսդրությանը հակադիր իրավական նախագծի ստեղծման խմբի անդամ, որով արգելվում էր մանկահասակների ամուսնությունը և թույլատրում է միջդավանական ամուսնությունը[4][5]։ Այնուամենայնիվ, կրոնական գործերի նախարարը ստիպված էր չեղյալ հայտարարել նախագիծը բռնի բողոքների պատճառով[4]։ 2000-2005 թվականներին եղել է Ինդոնեզական ուլեմայի խորհրդի հետազոտական բաժնի պետ[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խիզախ միջազգային կանայք, 2007[9]
  • Yap Thiam Hien մարդու իրավունքների մրցանակ, 2009[8]
  • Տարվա կին միջազգային մրցանակ (Իտալիա)[8][10]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գրքերի հեղինակ է[8][11]

  • Reformist Muslima (2004)
  • Islam Criticizes Polygamy (2003)
  • Islam and the Inspiration of Gender Equity (2005)
  • Islam and Human Rights (2010)
  • Woman Portrait in the Lecture of Islam (2000)
  • Islam and Mass Media (2000)
  • Gender Equality and Justice in the perspective of Islam (2001)
  • Islamic State: The Political Thought of Haikal (2002)
  • Women and Politics (2003)
  • Reformist Muslim Women : Islam Litigates Polygamy (2004)
  • Religion-reform-inspired Muslim Women (2005)
  • Islam and Violence Against Women (2006)
  • Islam and The Inspiration of Gender Equity (2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139182594 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://tirto.id/m/siti-musdah-mulia-dV
  3. 3,0 3,1 https://aipi.or.id/frontend/member/detail/303375412f7231386f382f6c716e446a2f78552b5650486765702b764571434233676769534f78692b7463514557644f383757454556545765676d38303141773673586c47764b646477694e383768377a46375045673d3d
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Honorees
  5. 5,0 5,1 5,2 5,3 «SPEAKERS / Prof. Dr. Siti Musdah Mulia | Council for a Parliament of the World's Religions». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Siti Musdah Mulia | WISE Muslim Women». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Siti Musdah Mulia: A courageous woman | The Jakarta Post
  8. 8,0 8,1 8,2 8,3 Katjasungkana, Nursyahbani; Wieringa, Saskia E. (2011 թ․ հոկտեմբերի 18). «The Future of Asian Feminisms: Confronting Fundamentalisms, Conflicts and Neo-Liberalism». Cambridge Scholars Publishing – via Google Books.
  9. East Asia/Pacific - Dr. Siti Musdah Mulia - Indonesia
  10. «Top 500 Most Influential Muslim People».
  11. "Dr. Siti Musdah Mulia -- Indonesia [Essay"]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիտի Մուսդահ Մուլիա» հոդվածին։