Սիվերկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սիվերկո
Ostrouhov Siverko.jpg
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Օստրոուխով
տարի1890
բարձրություն85 սանտիմետր
լայնություն119 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
կայք

«Սիվերկո» (ռուս.՝ «Сиверко»), ռուս նկարիչ Իլյա Օստրոուխովի (1858-1929) նկարը, որն ստեղծվել է 1890 թվականին։ Ընդգրկված է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 1469)։ Նկարի չափերը՝ 85 × 119 սմ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվերկոն սառը հյուսիսային քամի է[2]։ Նկարում պատկերված է ջրառատ գետի ոլորանն ամառային ամպամած օրը։ Հորիզոնում երկինքը ծածկված է անձրևաբեր ամպերով[3]։ Գետի ափերից մեկը զառիկող է, մյուսը՝ զառիվայր։ Հեռվում երևում է խիտ անտառի մուգ կանաչ շերտը[4]։ Սառը քամուց գետի մակերեսը ծածկվել է ալիքներով[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիվերկո» նկարը ներկայացվելէ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկներ) 19-րդ ցուցահանդեսում, որ բացվել է Պետերբուրգում 1891 թվականին[1]։ Դեռ ցուցահանդեսից առաջ՝ 1890 թվականին, նկարը հեղինակից գնել է Պավել Տրետյակովը[1]։

Հայտնի են այդ նկարի համար արված երկու էտյուդներ, որ ստեղծվել են 1890 թվականին։ Դրանցից մեկը գտնվում է մասնավոր հավաքածուում, իսկ երկրորդի գտնվելու վայրն անհայտ է։ Նկարի թեմայի հետ կապված մյուս էտյուդներից մեկը («Զառիվայր ափ», ռուս.՝ «Обрывистый берег») գտնվում է Բելառուսի Հանրապետության ազգային պատկերասրահում, մյուսը («Ամպամած օր», ռուս.՝ «Хмурый день»)՝ Պոլտավայի պատկերասրահում[1]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բենուան իր «Ռուս գեղանկարչության պատմությունը 19-րդ դարում» (ռուս.՝ «История русской живописи в XIX веке») գրքում «Սիվերկո» նկարի մասին գրել է[5]

1891 թվականին ․․․․ Օստրոուխովը ներկայացրել է իր լավագույն ստեղծագործությունը՝ «Սիվերկո», որ ռուսական բնության զարմանալիորեն ստույգ ու համեստ պատկերն է։ Չնայած իր կոպիտ ու առանձնապես ոչ վիրտուոզ գեղանկարչությանը՝ այդ միայնակ նկարը պետք է վերագրվի ռուսական գեղանկարչության ամենաարժեքավոր երևույթների շարքին․․․

1910 թվականին Իգոր Գրաբարը նկարի մասին գրել է[6]

Այս երևույթում կա հիանալի լրջություն, կա ինչ-որ նշանակալիություն, որ նկարին չի թողնում հնանալ ու պահպանում է նրա գեղանկարչության աշխուժությունը, մտքի պարզությունն ու զգացմունքի թարմությունը, չնայած բոլոր տեխնիկական նորարարություններին ու հակառակ բոլոր մոդեռնիստներին։ «Սիվերկոն» ավելի նշանակալի է նաև Լևիտանի նկարներից, թեև դեռ վերջերս այդպիսի պնդումը կարող էր թվալ պարադոքսալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 36. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  2. Сивер // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  3. Е. Н. Евстратова 500 сокровищ русской живописи. — Москва: ОЛМА Медиа Групп, 2013. — С. 337. — 536 с. — ISBN 9-785-373-04169-0
  4. М. И. Ткач Энциклопедия пейзажа. — Москва: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 262. — 350 с. — ISBN 978-5-948-49136-3
  5. 5,0 5,1 А. Н. Бенуа։ «А. К. Саврасов, В. Д. Поленов, Н. Н. Дубовской, И. С. Остроухов» (HTML)։ История русской живописи в XIX веке։ www.tphv-history.ru։ Վերցված է 05.09.2014 
  6. Ю. А. Пелевин։ «Остроухов, Илья Семенович. Сиверко. 1890. ГТГ» (HTML)։ artclassic.edu.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-09-06-ին։ Վերցված է 05.09.2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]