Սինհարաջա
![]() | |
Տեսակ | արգելոց, տեսարժան վայր և protected forest? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Southern Province? |
Տեղագրություն | Sabaragamuwa Province? |
Հիմնվել է | 1978 |
Մակերես | 88,64 կմ² և 8864 հեկտար |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Սինհարաջա, ազգային պարկ, որը գտնվում է Շրի Լանկայի հարավարևմտյան մասում, արևադարձային անտառների միակ անտառային տարածությունն է երկրում։ Սինհարաջա անտառը 1978 թվականին ընդգրկվել է կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում 1988 թվականին[2]։ Բուսական և կենդանական աշխարհները հարուստ են էնդեմիկ տեսակներով, որոնցից շատերը գրանցված են Կարմիր գրքում։
Այգու տարածքը 88,64 կմ² է։ Լանդշաֆտը հովիտների և լեռնաշղթաների շարք է։ Ծառատեսակների 60 %-ն էնդեմիկ է, և դրանցից շատերը հազվագյուտ տեսակներ են։ Այս տարածքում անտառների 2 տեսակ կա.
- հովիտներում և լեռնաշղթաների ստորին լանջերին աճում են Dipterocarpus ցեղի բույսեր և երկրորդական անտառը, որն աճել է հողագործության անտառահատման-այրման համակարգի կիրառումից հետո,
- երկրորդ տիպի անտառը գերակշռում է այգում․ դրանք են Mesua և Doona բույսերը։
Սինհարաջայում բնակվում են բազմաթիվ հազվագյուտ թռչուններ, թիթեռներ, սողուններ և կաթնասուններ։ Դրանց թվում են հնդկական փիղը, ընձառյուծը, ցեյլոնյան կապույտ կաչաղակը, ցեյլոնյան սարյակը, պիթոնը և այլն։ Սինհարաջա ազգային պարկում կան 21 տեսակի էնդեմիկ թռչուններ և մի քանի հազվագյուտ միջատներ, սողուններ և երկկենցաղներ։
Այգու անվանումը բառացի նշանակում է «առյուծ» (սինհա) և «արքա» (ռաջա), ինչը կարող է կապված լինել մարդ-առյուծների առասպելական ցեղի կամ Շրի Լանկա առասպելական առյուծի տան հետ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=SRL+02&mode=all
- ↑ 2,0 2,1 Sinharaja Forest Reserve on UNESCO.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Sinharaja Forest Reserve website»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-26-ին
- «World Conservation Monitoring Centre: Sinharaja Forest»։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-22-ին։ Վերցված է 2011-11-20
- Синхараджа - биосферный заповедник острова Шри Ланка – ռուսերեն վավերագրական ֆիլմ
- Василий Климов в своем «Окне в мир» расскажет о Синхараджи - древнем лесе на Шри Ланке (ռուս.)
|