Jump to content

Սիմեոն Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիմոն Սարգսյանից)
Սիմեոն Սարկիսով
Ծնվել էփետրվարի 19, 1895(1895-02-19) կամ փետրվարի 7, 1895(1895-02-07)
ԾննդավայրՇուշի, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1971(1971-12-30) (76 տարեկան) կամ դեկտեմբերի 12, 1971(1971-12-12) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1923)[1]
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ, նյարդամորֆոլոգ և նյարդաբան
ԱշխատավայրInstitute of the Human Brain?
ԶավակներԴոնատ Սարկիսով
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Սիմեոն Սարկիսով (փետրվարի 19, 1895(1895-02-19) կամ փետրվարի 7, 1895(1895-02-07), Շուշի, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1971(1971-12-30) կամ դեկտեմբերի 12, 1971(1971-12-12), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային նյարդաֆիզիոլոգ և նյարդամորֆոլոգ։ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1948-1971)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1923 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1925 թվականին Սարկիսովի նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել է ուղեղի բջջակերտվածքի (ցիտոարխիտեկտոնիկա) լաբորատորիա։ Վերջինս 1928 թվականին վերակառուցվել է Ուղեղի ԳՀԻ-ի, որի տնօրենն էր մինչև 1968 թվականը[2]։

Մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովի գերեզմանոցում։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոն Սարկիսովի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են գլխուղեղի տեսողական ֆունկցիային, կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքային առանձնահատկություններին և կենսաէլեկտրական երևույթներին՝ բնականոն և ախտաբանական պայմաններում, ուղեղաբնի ցանցանման գոյացության դերի, նյարդադեղաբանության, գլխուղեղի էլեկտրոնային մանրադիտման, հյուսվածքաքիմիայի և նյարդակիբեռնետիկայի, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի անալիզատորների դինամիկ տեղայնացման հարցերին։ Մինչև էլեկտրոնային մանրադիտակի ի հայտ գալը նա առաջարկել է հիպոթեզ՝ ուղեղի աստղաձև բջիջների և դենդրիտային «փշիկների» հատուկ (ռեցեպտիվ) դերի մասին (նյարդային իմպուլսների փոխանցման, ուղեղի կեղևում տեղի ունեցող հետքային պրոցեսների իրացման և ուղեղի ակտիվության պլաստիկության ու շարժունության գործում)։ Հետագայում այդ հիպոթեզը հաստատվեց անգլիացի գիտնական Գրեյի և Սիմեոն Սարկիսովի՝ էլեկտրոնային մանրադիտակով կատարված հետազոտություններով[3]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարկիսովը եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժշկական գիտությունների խորհրդի, Նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության նախագահ, Նյարդախտաբանների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության, Բեռլինի ԳԱ թղթակից անդամ, Մեծ Բրիտանիայի թագավորական բժշկական ընկերության և արտասահմանյան այլ երկրների նյարդախտաբանների ու հոգեբույժների ընկերությունների անդամ[3]։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Очерки по структуре и функции мозга (1964)
  • Электронная микроскопия мозга (1967)
  • Журн. невропатологии и психиатрии им. С.С.Корсакова, 1972, 72, вып. 4, с. 635—636.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Barbara J. The introduction of Pavlovism in France, its isolation in the USSR and the return of scientific exchanges between France and the USSR in the interwar and the immediate post-war periods, Внедрение «павловизма» во Франции, его изоляция в СССР и возобновление научных обменов между Францией и СССР в межвоенный и ранний послевоенный периоды // Историко-биологические исследования — 2023. — Vol. 15, Iss. 4. — P. 61—82. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2023-4-61-82
  2. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 37. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. 3,0 3,1 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1984). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 235.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]