Սիմեոն Սարկիսով
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1895 կամ փետրվարի 7, 1895 |
Ծննդավայր | Շուշի, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1971 (76 տարեկան) կամ դեկտեմբերի 12, 1971 (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ, նյարդամորֆոլոգ և նյարդաբան |
Աշխատավայր | Institute of the Human Brain? |
Զավակներ | Դոնատ Սարկիսով |
Պարգևներ |
Սիմեոն Սարկիսով (փետրվարի 19, 1895 կամ փետրվարի 7, 1895, Շուշի, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1971 կամ դեկտեմբերի 12, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային նյարդաֆիզիոլոգ և նյարդամորֆոլոգ։ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1948-1971)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1923 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1925 թվականին Սարկիսովի նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել է ուղեղի բջջակերտվածքի (ցիտոարխիտեկտոնիկա) լաբորատորիա։ Վերջինս 1928 թվականին վերակառուցվել է Ուղեղի ԳՀԻ-ի, որի տնօրենն էր մինչև 1968 թվականը[1]։
Մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովի գերեզմանոցում։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմեոն Սարկիսովի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են գլխուղեղի տեսողական ֆունկցիային, կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքային առանձնահատկություններին և կենսաէլեկտրական երևույթներին՝ բնականոն և ախտաբանական պայմաններում, ուղեղաբնի ցանցանման գոյացության դերի, նյարդադեղաբանության, գլխուղեղի էլեկտրոնային մանրադիտման, հյուսվածքաքիմիայի և նյարդակիբեռնետիկայի, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի անալիզատորների դինամիկ տեղայնացման հարցերին։ Մինչև էլեկտրոնային մանրադիտակի ի հայտ գալը նա առաջարկել է հիպոթեզ՝ ուղեղի աստղաձև բջիջների և դենդրիտային «փշիկների» հատուկ (ռեցեպտիվ) դերի մասին (նյարդային իմպուլսների փոխանցման, ուղեղի կեղևում տեղի ունեցող հետքային պրոցեսների իրացման և ուղեղի ակտիվության պլաստիկության ու շարժունության գործում)։ Հետագայում այդ հիպոթեզը հաստատվեց անգլիացի գիտնական Գրեյի և Սիմեոն Սարկիսովի՝ էլեկտրոնային մանրադիտակով կատարված հետազոտություններով[2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարկիսովը եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժշկական գիտությունների խորհրդի, Նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության նախագահ, Նյարդախտաբանների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության, Բեռլինի ԳԱ թղթակից անդամ, Մեծ Բրիտանիայի թագավորական բժշկական ընկերության և արտասահմանյան այլ երկրների նյարդախտաբանների ու հոգեբույժների ընկերությունների անդամ[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Очерки по структуре и функции мозга (1964)
- Электронная микроскопия мозга (1967)
- Журн. невропатологии и психиатрии им. С.С.Корсакова, 1972, 72, вып. 4, с. 635—636.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 37։ ISBN 99930-1-001-7
- ↑ 2,0 2,1 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1984)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջ 235
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Փետրվարի 7 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 1971 մահեր
- Դեկտեմբերի 12 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ նյարդաֆիզիոլոգներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ