Սիմոն Չիքովանի
Սիմոն Չիքովանի სიმონ ჩიქოვანი | |
---|---|
Ծնվել է | 1902 դեկտեմբերի 27 |
Ծննդավայր | Նաեսակաո, Աբաշայի մունիցիպալիտետ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան |
Վախճանվել է | ապրիլի 24, 1966 | (տարիքը 63)
Վախճանի վայր | Թբիլիսի |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական և էսսե |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Սիմոն Իվանի Չիքովանի (վրաց.՝ სიმონ ჩიქოვანი, 1902, դեկտեմբերի 27 (1903, հունվարի 9) - 1966, ապրիլի 24, Թբիլիսի), վրացի գրող, թարգմանիչ։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակակիր (1947 թ.)։ Վրաց խորհրդային պոեզիայի հիմնադիրներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Քութայիսի ռեալական դպրոցը, 1922 թվականին՝ Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1924 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը, այնուհետև իրար հաջորդել են տարբեր ժողովածուներ։ Մտերիմ է եղել «Կապույտ եղջյուրներ» խմբի անդամների հետ, այնուհետև միացել է ֆուտուրիստական շարժմանը, գլխավորել է «Ձախ եզր» խմբակը։
Զբաղվել է թարգմանություններով։ Թարգմանել է ռուսական «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսը, Պուշկինից, Շևչենկոյից, Ֆրանկոյից։ Արգասավոր աշխատանք է կատարել գրականագիտության ասպարեզում։ Շրջագայել է արտերկրում, գրել «Ճամփորդական ծրագրեր»։ Եղելէ Վրաստանի գրողների միության վարչության քարտուղար, 1954-1960 թվականներին եղել է «Մնաթոբի» («Լուսատու») ամսագրի խմբագիրը։ Գրել է գրական մի շարք դիմանկարներ, այդ թվում՝ «Հիմն Ավետիք Իսահակյանի պատվին»[1]։ Եղել է Վրաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի 3 գումարման պատգամավոր[2]։
Մահացել է 1966 թվականին։ Թաղված է Մթածմինդա պանթեոնում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1947 թ.)
- Լենինի շքանշան
- Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան (1939 թ., 1958 թ., 1963 թ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Антокольский П., Симон Чиковани, в его кн.։ Поэты и время, М., 1957;
- Жгенти Б., Симон Чиковани, в кн.։ Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История груз. лит-ры, Тб., 1958;
- Андроников И., Образный мир Симона Чиковани, в его кн.։ Я хочу рассказать вам, М., 1962;
- Маргвелашвили Г., Радость открытия, в его кн.։ Свет поэзии, Тб., 1965;
- Пастернак Б., Несколько слов о новой груз. поэзии, «Вопр. лит-ры», 1966, № 1.
- ჟღენტი ბ., კრიტიკული წერილები, თბ., 1953; მარგველაშვილი გ., სიტყვა და საუკუნე, თბ., 1960;
- ასათიანი გ., პოეზია და პოეტები, თბ., 1963.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
- ↑ Симон Иванович Чиковани
|
- Վրաստանում ծնվածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Վրացի բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Վրաստանի գրողների միության անդամներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- Վրացի թարգմանիչներ