Սիմոն Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 6, 1910[1] |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1993 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931)[1] |
Մասնագիտություն | դեղաբան |
Կոչում | թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Սիմոն Հակոբի Միրզոյան (հունվարի 6, 1910[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 22, 1993[2]), հայ խորհրդային դեղաբան։ Հայաստանում դեղաբանության հիմնադիրներից։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, աշխատել դեղաբանության ամբիոնում (1936-1938 թվականներին՝ վարիչ)։ Միաժամանակ 1944-1949 թվականներին ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչն էր[3]։ 1950 թվականին կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ-ում կազմակերպել է փորձառական կուրորտաբանության բաժին և 10 տարի ղեկավարել այն։ 1971-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտական բժշկական խորհրդի նախագահ[4]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրզոյանի աշխատանքները հիմնականում վերաբերում են բնական և սինթետիկ ծագման նոր դեղամիջոցների հայտնաբերման-դեղաբանական[3] և բալնեոլոգիական գործոնների ադեցության մեխանիզմների լուսաբանման հարցերին, ֆիզիոլոգիայի ու դեղաբանության փորձառական հետազոտման մեթոդների մշակմանը։ Միրզոյանն ուսումնասիրել է օրգանիզմ դեղանյութեր ներմուծելիս տարբեր օրգանների ու համակարգերի վրա ներքին ընկալիչ (ինտերոռեցեպտորային) ազդակների դերը օրգանիզմի ռեակցիաների փոփոխման գործում։ Մշակել է դեղանյութերի ազդեցության ռեֆլեկտոր վերլուծության մեթոդ[4]։
Միրզոյանի ղեկավարությամբ (բուսաբանների և քիմիկոսների հետ) հետազոտվել են ՀԽՍՀ բուսաշխարհում ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկող և դաբաղող նյութեր պարունակող դեղաբույսերը (արդյունքներն ամփոփված են «Հայաստանի դեղաբույսերը և նրանց բուժիչ պրեպարատները» ժողովածուում, 1949 թ.), հայտնաբերվել է ալկալոիդներ պարունակող 65 բույս, ստացվել «արագածին» նոր ալկալոիդը։ Ստացվել են արյան շրջանառությունը և շնչառությունը խթանող, ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող պատրաստուկներ, հայտնաբերվել լեղագոյացման ու տեղարտադրման պրոցեսի վրա ազդող դեղաբույսեր, բուսական անտիբիոտիկներ, հետազոտվել են ստամոքս-աղիքային համակարգի հյութազատական և շարժողական ֆունկցիաների և ստամոքսի տարբեր ընկալիչ գոտիների վրա գանգլերոնի, քվատերոնի, արփենալի ազդեցության մեխանիզմները և ստացել հակախոցային «դիմեկումարոն» պատրաստուկը[4]։
Առաջին անգամ հաստատել է ստամոքսի լորձաթաղանթի կատեխոլամինների էքստրեկցիան և նրա առկայությունը ստամոքսահյութում[3]։
Միրզոյանը հաստատել է ուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ կենսածին նյութերի (օրինակ՝ գամմաամինակարագաթթվի) կարգավորող ազդեցությունը ուղեղային արյան շրջանառության վրա, մշակել վերջինիս էնդոգեն (ներքնածին) կարգավորման ինքնատիպ Անդամակցություն կոնցեպցիա[4]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրզոյանը ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի բաժնի բյուրոյին կից դեղաբանության բաժանմունքի, Դեղաբանության համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահության, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի՝ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ էր, ՀԽՍՀ Դեղաբանների ընկերության վարչության նախագահը, ՀԽՍՀ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ[4]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ԳԱ Նախագահության վաստակագիր (1976)
- Ն․ Կրավկովի մեդալ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օ роли ГАМК и ее превращений в регуляции мозгового кровотока, «Вопросы биохимии мозга», т․ 13, 1978 (соавторы Акопян В․ П․, Топчян А․ В );
- Comparative Effects of Prostaglandins on the Embryonic Myocardium, «Acta Biologica et medica Germanica», В 37, 1978 (համահեղինակ՝ Boroyan R G );
- The Role of Tissue Sulphydric Groups in the Production of Different Impulse Discharge from Interocepters, «Essayson Physiological Evolution», Oxford–London, 1965
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 619.
- ↑ Գիտությունների ազգային ակադեմիայի կայք
- ↑ 3,0 3,1 3,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 65. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1981, էջ 619 — 720 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Միրզոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 619)։ |
- Հունվարի 6 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 1993 մահեր
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դեղաբաններ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ