1958 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցը։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1961-1966 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (1966, Է. Միրզոյանի դասարան)։ 1976 թվականից՝ Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների տնօրեն և գեղարվեստական ղեկավար[2]։ Գրել է սիմֆոնիա, «Կոմիտաս» սիմֆոնիկ պոեմ, «Requiem» (ըստ Չարենցի՝ Կոմիտասին նվիրված «Requiem-aeternam»-ի, 3 լարային կվարտետ, գործիքային սոնատներ, ռոմանսներ, խմբերգեր, «Հայկական մանրանվագներ» դաշնամուրային պիեսների շարք (կոմպոզիտորների միջազգային 4-րդ մրցույթի 1-ին մրցանակ, 1988, Մարիանսկե-Լազնե (Չեխոսլովակիա))։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։