Սիմոն-Պետրոս Լուրդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն-Պետրոս Լուրդե
Ծնվել է1729
Լիոն
Մահացել էմարտի 9, 1799(1799-03-09)
Ֆլորենցիա, Իտալիա
Մասնագիտությունգիտնական

Սիմոն-Պետրոս Լուրդե (1729, Լիոն - մարտի 9, 1799, Ֆլորենցիա), ֆրանսիացի հայագետ, արևելագետ, եբրայերենի և արամեերենի պրոֆեսոր, արևելյան լեզուներով գրքերի արքունի գրաքննիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն է սովորել իր ուսուցիչ Վիլֆրուայից։ 1785 թվականին մեկնել է Վենետիկ՝ Մխիթարյանների մոտ հայերենի մեջ կատարելագործվելու։ Մեկ և կես տարի մնացել է Սուրբ Ղազար կղզում, աշակերտել Ստեփանոս Ագոնցին, միաժամանակ զբաղվել գիտական աշխատանքով։ Լուրդեն Աստվածաշունչը հայերենից փոխադրել է լատիներենի (երեք հատոր)՝ եբրայերենի և հունարենի համեմատությամբ ու ծանոթագրություններով։ Հետագայում այն պետք է զետեղվեր Աստվածաշնչի բազմալեզու հրատարակության մեջ։ Կազմել է նաև հայ-ֆրանսերեն բառարան։ Նրա աշխատություններն անտիպ են ձեռագրերը պահվում են Մյունխենի արքունի մատենադարանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազիկյան Ա., Հայկական նոր մատենագիտություն, հ. 1, Վենետիկ, 1912, էջ 1092—95:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 698 CC-BY-SA-icon-80x15.png