Սիմակ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմակ Մանուկյան
Ի ծնեՍիմակ Գառնիկի Մանուկյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1944(1944-11-18)
Ծննդավայրգյուղ Ղադրլու
Վախճանվել էփետրվարի 20, 2020(2020-02-20) (75 տարեկան)
Մահվան վայրՎեդի, Արարատի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարչություն
 Simak Manukyan Վիքիպահեստում

Սիմակ Գառնիկի Մանուկյան (նոյեմբերի 18, 1944(1944-11-18), Լանջանիստ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2020(2020-02-20), Վեդի, Արարատի մարզ, Հայաստան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմակ Մանուկյանը ծնվել է 1944 թվականին Արարատի մարզի Ղադրլու գյուղում։ 1961 թվականին ավարտել է Վեդու միջնակարգ դպրոցը և նույն թվականին աշխատանքի անցել նույն դպրոցոմ որպես ավագ ջոկատավար։ 1963-1971 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղագիտական ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժնում։ 1963-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-2000 թվականներին եղել է Վեդու գեղարվեստի մանկական դպրոցի տնօրեն, 2008-2010 թվականներին` «Մշակութային աջակցության հիմնադրամ» կազմակերպության Արարատի մարզի գեղարվեստի դպրոցների մեթոդիստ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմակ Մանուկյանը ստեղծագործել է դիմանկարների, բնանկարների և նատյուրմորտների ժանրում։ Իրականացրել է «Արարատ» մարզային թերթի ձևավորման աշխատանքները։ Մանուկյանի «Երեք զինվոր» քանդակաշարը, նվիրված Հայրենական մեծ պատերազմին, գտնվում է Վանաշեն գյուղի ազգագրական թանգարանում։ 1980-ականներին ստեղծել է քաղաքական, սպորտային, Կարմիր խաչ կազմակերպությանն առնչվող պլակատների շարք[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ձիերի երկխոսություն»
  • «Կարապի երգը»
  • «Գարուն ա, ձուն ա արել», (Սևակյան պոեզիայի 1-ին մրցանակ)
  • «Ծիրանի»
  • «Արազափնյա ճահճուտներ»
  • «Խոսրովի ծիրանանոց»
  • «Կաքավաբերդ»
  • Քրիստոնեության նվիրված թեմատիկ շարք
  • «Լոռվա ձորը»
  • «Ախթալա»

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվոգրեր, մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 «Վեդի քաղաքի զարգացման գործում ավանդ ունեցող քաղաքացի»
  • 2013 «Մշակույթի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պատվոգիր», Վեդու քաղաքապետարան
  • 1986 «Ճանապարհային երթևեկության անվտանգության» պլակատի համար 1-ին մրցանակ
  • 1980 «Օլիմպիադա-80» պատվոգիր
  • 1974 Սոցիալիստական գործունեության իրականացման համար պատվոգիր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգ «Մայրաքաղաք», Արվեստի գործիչների ասոցիացիա ՀԿ, Երևան, 2014

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլակատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արարատ թերթ, «21-րդ դարի անդրանիկ նորածին», «Անկախության ճիչը», թիվ 5 (80) 02/02/1999.