Սիլվիա Ռաֆայել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլվիա Ռաֆայել
Ծնվել էապրիլի 1, 1937(1937-04-01)
ԾննդավայրՔեյփթաուն, ՀԱՀ
Մահացել էփետրվարի 10, 2005(2005-02-10) (67 տարեկանում)
Մահվան վայրՊրետորիա, ՀԱՀ[1]
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Մասնագիտությունհետախույզ
ԱշխատավայրՄոսադ
Sylvia Rafael Վիքիպահեստում

Սիլվիա Ռաֆայել Շյոդտ (նորվ.՝ Sylvia Raphael Schjødt, եբր.՝ סילביה רפאל‎, ապրիլի 1, 1937(1937-04-01), Քեյփթաուն, ՀԱՀ - փետրվարի 10, 2005(2005-02-10), Պրետորիա, ՀԱՀ[1]), Հարավային Աֆրիկայում ծնված Մոսադի գործակալ, ով մեղադրվում է մատուցող Ահմեդ Բուչիկխի սպանության համար։ Վերջինս սխալմամբ ընդունվել էր որպես ահաբեկիչ Ալի Հասան Սալամե[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվիա Ռաֆայելը ծնվել է 1937 թվականի ապրիլի 1-ին Քեյփթաունում: Հայրն ազգությամբ հրեա է, աթեիստ, ասսիմիլացիայի ենթարկված: Մայրը քրիստոնյա է, և Սիլվիան ընդունել է մկրտությունը[3]: 1963 թվականին մեկնեց Իսրայել, կապված Հարավային Աֆրիկայում տիրող ապարտհեյդի ռեժիմի և մշտական հակասեմիտիստական տրամադրությունների հետ:

Սիլվիան սկզբում բնակվում էր կիբուցում, այնուհետև աշխատում է դպրոցում որպես ուսուցչուհի, դասավանդելով անգլերեն և ֆրանսերեն: Եբրայերենից բացի նա տիրապետում էր իսպաներենին, գերմաներենին և արաբերենին: Հենց այդ պատճառով էլ Սիլվիայով հետաքրքրվեց Մոսադը և նրան աշխատանք առաջարկեց: Մարտական պատրաստություն անցնելուց հետո, նա գործուղվում է Փարիզ, որտեղ պաշտոնապես աշխատում է լրագրող, ունենալով անձնագիր ֆոտոլրագրող Պատրիսիա Ռոկսբորոյի (անգլ.՝ Patricia Roxborough) անվամբ[4]: Մյունխենի Օլիմպիադայի ողբերգությունից հետո Իսրայելական կառավարությունը որոշում ընդունեց գտնել և ոչնչացնել «Սև սեպտեմբեր» կազմակերպության բոլոր անդամներին, և Սիլվիայից ստացված տեղեկություններն օգնեցին վերացնել երեք հոգու: Ավելի ուշ Ռաֆայելն ընդգրկվեց «Աստծո Ցասում» օպերացիայի մասնակիցների թիմում[5]:

1973 թվականի հուլիսի 21-ին Լիլիհամերում Մոսադի գործակալների խումբը, որոնց մեջ էր նաև Սիլվիա Ռաֆայելը, սպանեց ծագումով մարոկկացի, մատուցող, հայտնի ֆրանսիացի- մարոկկացի երաժիշտ Չիկո Բուչիկխի ավագ եղբորը, Ահմեդ Բուչիկխին, սխալմամբ նրան ընդունելով որպես Մյունխենի ահաբեկչության կազմակերպիչ Ալի Հասան Սալամի[6]: Սկսվեց միջազգային սկանդալ, 1974 թվականի փետրվարի 1-ին Ռաֆայելը ձերբակալվեց, նրան մեղադրանք առաջադրվեց սպանության, լրտեսության և կեղծ անձնագիր օգտագործելու համար[5][7]: Դատարանը նրան դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման, բայց 15 ամիս անց, 1975 թվականի մայիսին նրան արտաքսեցին Նորվեգիայից, որպես օտարերկրյա քաղաքացի:

Սիլվիա Ռաֆայելի հրապարակը Միգդալում

Ազատվելուց հետո Սիլվիան ամուսնացավ իր փաստաբան Աննեուսա Սկյոդտ-կրտսերի հետ, սակայն նորից արտաքսվեց Նորվեգիայից: 1979 թվականին նա Նորվեգիայում բնակության թույլտվություն ստացավ, որտեղից էլ 1992 թվականին տեղափոխվեց ՀԱՀ: Նա մահացավ Պրետորիայում 2005 թվականին 68 տարեկան հասակում, սպիտակարյունությունից: Նա թաղվեց Իսրայելում բարձրագույն զինվորական պատիվներով[8][9]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oren, Ram; Kfir, Moti (19 September 2014). Sylvia Rafael: The Life and Death of a Mossad Spy. The University Press of Kentucky. ISBN 978-0813146959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]