Սիլյե Սթորսթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլյե Սթորսթեյն
Ծնվել էմարտի 30, 1984(1984-03-30)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի արվեստի ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի և սցենարիստ
Ծնողներհայր՝ Are Storstein?

Սիլյե Սթորսթեյն (նորվ.՝ Silje Storstein, մարտի 30, 1984(1984-03-30)[1], Օսլո, Նորվեգիա), թատրոնի[2] և կինոյի նորվեգացի դերասանուհի։ Հանդես է գալիս նաև որպես սցենարիստ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլյե Սթորսթեյնը ծնվել է 1984 թվականի մարտի 30-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Սթորսթեյնի դեբյուտը կինեամատոգրաֆիայում որպես դերասանուհի կայացել է, երբ նա ընդամենը 14 տարեկան էր։ Սովորել է Օսլոյի Ռուդոլֆ Շտայների անվան Վալդորֆյան մանկավարժական դպրոցում։ Միաժամանակ զբաղվել է բալետով[3]։ Հաճախել է ջութակի դասերի։ 2005 թվականից 2008 թվականներն ընկած ժամանակահատվածում Սթորսթեյնը սովորել է Օսլոյի պետական թատերական քոլեջում։ Խաղացել է Նորվեգիայի ազգային թատրոնում և Թրյոնդելագի թատրոնում[4]։ Սիլյեն հայտնի դերասան և երաժիշտ Արյե Սթորսթեյնի դուստրն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
1999 Ժամանակի միջանցնքները Սոֆի Ամունդսեն / Հիլդե
2000 Սոֆիայի աշխարհը (մինի-սերիալ) Սոֆի Ամունդսեն
2001-2003 Fox Grønland Սյուզաննե (2001)
2004 Կաթի գույնը Քրիսթենսեն
2007 Մարսը և Վեներան Էրիկի երկրորդ ընկերուհին
2009 Հաջողակները խանութի աղջիկը
2012 Նվաճողը (մինիսերիալ) Ռաքելը երիտասարդ ժամանակ
2014-2015 Պայքար գոյության համար (2014)
2015 Մոտակայքինը Մարթե
Unge lovende (սերիալ) Թալե
2016 Այն, ինչը որ եղել է մի ժամանակ Սիլյե

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
2016 Այն, ինչը որ եղել է մի ժամանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Storstein hos Det norske teatret(չաշխատող հղում)Կաղապար:Død lenke
  3. Siehe: Schauspieler & Filmteam – der DVD mit der Kinofassung des Films – Sofies Welt oder Kinoweb - Sofies Welt - Silje Storstein als Sofie
  4. Storstein – Trøndelag teater

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]