Սիդխարտխ Մալխոտրա
Սիդխարտխ Մալխոտրա հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा և անգլ.՝ Sidharth Malhotra | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Navy Children School, Delhi? և Shaheed Bhagat Singh College? |
Մասնագիտություն | մոդել, դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին | Կիարա Ադվանի[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սիդխարտխ Մալխոտրա (հինդի՝ सिद्धार्थ मल्होत्रा, անգլ.՝ Sidharth Malhotra, հունվարի 16, 1985[1], Նյու Դելի, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան և մոդել։
կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիխարտխը ծնվել է 1985 թվականի հունվարի 16-ին, Դելիում, առևտրային նավատորմի նախկին կապիտան Սունիլի և տնային տնտեսուհի Ռիմիի ընտանիքում[4]։ Նա սովորել է Դոն Բոսկոյի և Բիռլ Վիդյա Նիտեկանդի (Նյու Դելի) դպրոցներում, այնուհետև ավարտել է Բախարատ Սինգհի ուսումնարանը[5]։ 18 տարեկան հասակում նա սկսել է մոդելի կարիերան, բայց չորս տարի հետո դժգոհության պատճառով որոշել է թողնել այդ մասնագիտությունը։
Կարիերան շարունակել է որպես դերասան, հաջող անցել է ֆիլմի լսումները, որի ռեժիսորն էր Անուբխավ Սինխը, սակայն ֆիլմը այդպես էլ չի թողարկվել։ Դրանից հետո Սիդխարտխը աշխատել է որպես ռեժիսոր Կարան Ջոհարի օգնական «Իմ անունը Կխան է» ֆիլմում։ 2012 թվականին դերասանը դեբյուտել է Կարան Ջոհարի «Տարվա ուսանող» ֆիլմում, երկու նորեկների` Դհավան Վարունի և Ալի Բխատի հետ։ Նրա հերոսը` Աբխիմանյու Սինգխը, ուսանող էր սահմանափակ բյուջեով, որը մրցում է իր հարուստ լավագույն ընկերոջ` Ռոխանի հետ դպրոցական ամենամյա առաջնությունում։ Ֆիլմն առևտրային հաջողություն է ունեցել։ Երկու տարի անց Սիդխարտխը նկարահանվել է «Նա ժպտում է, նա ծուղակում է» ռոմանտիկ կատակերգությունում, Պարինիտի Չոպրայի հետ[6][7]։ Նույն տարում թողարկվում է «Մի չարագործ» ֆիլմը, որտեղ նա կատարում էր անուղղելի հանցագործի` Գուռուի դերը, որի անբուժելի հիվանդ կնոջը սպանում է քրեական մարդասպանը։ Այս ֆիլմը առևտրային մեծ հաջողություն է ունեցել։
2015 թվականին դերասանը նկարահանվել է «Եղբայրներ» սպորտային դրամայում[8][9], բայց ֆիլմը չի արդարացրել սպասելիքները` ստանալով քննադատների բացասական գնահատականը և ցածր ցուցանիշներ ունենալով վարձույթում։ Նրա հաջորդ ֆիլմը 2016 թվականի «Կապուրը և որդիները» ընտանեկան դրաման էր։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։ Նույն թվականանին թողարկվել է «Կրկին ու կրկին նայիր» ֆիլմը, որտեղ նա խաղում է մաթեմատիկոսի դերը, որը ճանապարհորդում է ժամանակի մեջ` հենց դրանով գիտակցելով ընտանեկան կյանքի կարևորությունը։ Ֆիլմում նրա խաղընկերն էր Կատրինա Կաիֆը։
2017 թվականին թողարկվել է «Ջենթլմենը» ֆիլմը, որտեղ դերասանը Ժակլին Ֆերնանդեսի խաղընկերն էր, նաև երգել է «Bandook Meri Laila» երգից հատված։ Սակայն նրա վոկալային ընդունակությունները չեն փրկել ֆիլմի ձախողումը վարձույթում[10]։ Նույն թվականին նա Ittefaq ֆիլմի րիմեյքում կատարել է սպանության մեջ կասկածվող Վիկրամի դերը, խաղալով Սոնակշի Սինհայի հետ[11]։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։
Այժմ պատրաստվում է Aiyaary ֆիլմի թողարկմանը, որտեղ նա հանդես է գալիս բանակի մայորի դերում[12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆ | Տարվա ուսանող | Student of the Year | Աբխիմանյու Սինգխ |
2014 | ֆ | Նա ժպտում է, նա ծուղակում է | Hasee Toh Phasee | Նիկխիլ Բխարադվաջ |
2014 | ֆ | Մի չարագործ | Ek Villain | Գուռու Պրատապ Սիգխ/Դիպու |
2015 | ֆ | Եղբայրները | Brothers | Մոնտի Ֆեռնանդեզ |
2016 | ֆ | Կապուրը և որդիները | Kapoor & Sons | Առջուն Կապուր |
2016 | ֆ | Կրկին ու կրկին նայիր | Baar Baar Dekho | Ջայ Վարմա |
2017 | ֆ | A Gentleman | Գաուրավ/Ռիշի | |
2017 | ֆ | Ittefaq | Վիկրամ | |
2017 | ֆ | Aiyaary | Major Jai Bakshi |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/news/Sidharth-Malhotra-turns-30-ready-for-action/articleshow/45910369.cms
- ↑ 2,0 2,1 2,2 Sidharth Malhotra talks about his journey from being the junior most to a lead acto — The Indian Express, 2014.
- ↑ The Times of India — 2023. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
- ↑ Lakhe Amruta (7 February 2014)։ «Sidharth Malhotra talks about his journey from being the junior most to a lead actor»։ The Indian Express։ Վերցված է 2016-01-09
- ↑ Iyer Meena (30 June 2012)։ «Siddharth Malhotra’s short journey to stardom»։ The Times of India։ Վերցված է 2014-06-17
- ↑ Basu Mohar (7 February 2014)։ «Hasee Toh Phasee Movie Review: Sidharth Malhotra, Parineeti Chopra»։ Koimoi.com։ Վերցված է 2014-05-08
- ↑ Chatterjee Saibal (7 February 2014)։ «Hasee Toh Phasee movie review»։ NDTV։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-23-ին։ Վերցված է 2014-07-05
- ↑ «Akshay Kumar, Sidharth Malhotra’s ‘Brothers’ shoot over»։ Indian Express։ 18 April 2015։ Վերցված է 2015-04-18
- ↑ Ramachandran Naman (22 August 2014)։ «Akshay Kumar to Star in Lionsgate, Endemol Indian Remake ‘Warrior’»։ Variety։ Վերցված է 2014-08-22
- ↑ Sidharth Malhotra, Jacqueline Fernandez start shooting for their action film Bang Bang 2
- ↑ «Sidharth Malhotra to be seen in remake of Rajesh Khanna's 'Ittefaq'»։ Daily News and Analysis։ 13 June 2016։ Վերցված է 2016-06-14
- ↑ Watch Theatrical Trailer (Aiyaary) Now - Bollywood Hungama
|