Jump to content

Սիբիլ Գիբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիլ Գիբսոն
Sybil Aaron
Ծնվել էփետրվարի 18, 1908(1908-02-18)[1][2]
ԾննդավայրԴորա, Ուոքեր շրջան, Ալաբամա, ԱՄՆ[3]
Վախճանվել էհունվարի 2, 1995(1995-01-02)[4] (86 տարեկան)
Մահվան վայրՖլորիդա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունJacksonville State University?
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ԺանրԱր բրյուտ[5]
Թեմաներգեղանկարչություն

Սիբիլ Գիբսոն (անգլ.՝ Sybil Gibson, ծննդյան անունը՝ Sybil Aaron, փետրվարի 18, 1908(1908-02-18)[1][2], Դորա, Ուոքեր շրջան, Ալաբամա, ԱՄՆ[3] - հունվարի 2, 1995(1995-01-02)[4], Ֆլորիդա, ԱՄՆ[3]) , ամերիկացի նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիլ Գիբսոնը ծնվել է ԱՄՆԱլաբամա նահանգի Դորա քաղաքում, հարուստ ածխահանքի և ագարակատիրոջ ընտանիքում։ Սովորել է Ջեկսնովիլ ուսուցիչների տիպական քոլեջում՝ ստանալով տարրական կրթություն, նախքան ուսուցիչ դառնալը[6]։ Սիբիլ Գիբսոնի կալվածքը ներկայացված է Վուդվարդ պատկերասրահում[7]։

Չափահաս տարիքում նկարչության նկատմամբ հետաքրքրություն չի ունեցել, հատկապես, երբ քոլեջի արվեստի ուսուցիչը բացառել է նրա տաղանդը[8]։ 1963 թվականին, Գոհունակության օրը, 55 տարեկան հասակում, Գիբսոնը ինքն է փորձում ստեղծել փաթեթավորման թղթեր՝ օգտագործելով տեմպերա և դարչնագույն մթերային պայուսակների թղթեր։

Գիբսոնը մտավ արվեստի կախարդական աշխարհ՝ մինչև մահ[9]։ Գիբսոնը նկարել է սահմանափակ թեմաներով, մասնավորապես կենտրոնանալով մարդկային կերպարի վրա, ստեղծել է դիմանկարներ, նկարել է ծաղիկներ, թռչուններ, փոքր կենդանիներ[10]։ Նրա ոճը դիտարկվում է որպես «ժողովրդական արվեստ», և նա համարվում է Art Brut (սահմաններից դուրս արվեստ) կամ նաիվ նկարչուհի[6]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի մայիսին, իր առաջին ցուցահանդեսից կարճ ժամանակ անց, Գիբսոնն անհետացավ՝ նկարները ցիրուցան եղած իր բակում[11]։ Էքսցենտրիկ Գիբսոնն այս քայլը կրկնել է մի քանի անգամ[9]։ Նրա ստեղծագործություններից շուրջ 300-ը գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, սակայն գործերի մեծ մասը կորել են բակում ցիրուցան մնալու պատճառով[9]։

Գիբսոնի աշխատանքները ցուցադրվել են ավելի քան 51 ցուցահանդեսներում[12]։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Ալաբամայի, Լուիզիանայի, Նյու Օռլեանի արվեստի թանգարաններում և Նյու Յորքի ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարանում[փա՞ստ]։

Անձնական կյանք, մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Սիբիլն ամուսանցել է Հյու Գիբսոնի հետ, ունեցել են մեկ աղջիկ։ Չնայած լավ և բարեկեցիկ դաստիարակությանը, կյանքի մեծ մասն ապրել է աղքատության մեջ[9]։

1940-ական թվականներին հեռանալով Ալաբամայից՝ Սիբիլը հաստատվում է Ֆլորիդայում, Ալաբամա վերադառնալով 1970-ական թվականներին[փա՞ստ]։

Կյանքի վերջին տարիներին դստեր օգնությամբ տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ վիրահատել են աչքերը։ Մահացել է 1995 թվականին, 86 տարեկան հասակում[փա՞ստ]։

Մեջբերումներ Սիբիլ Գիբսոնի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարները գերհզոր չեն, լավ իմաստով դրանք փխրուն են։ Գույները նուրբ են, և չնայած որ Գիբսոնի աշխատանքները փոխաբերական իմաստով են ներկայացված, նրա ռեալիզմը չափավորված է որոշակի երազանման որակով։
- Հովել Ռեյնս, 1971, հունիս[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/282402
  2. 2,0 2,1 Sybil Gibson (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. https://wsimag.com/art/8840-sybil-gibson-art-from-within
  6. 6,0 6,1 «Sybil Gibson». Ask Art. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Sybil Gibson - Biography». Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. 9,0 9,1 9,2 9,3 «Sybil Gibson». Marcia Weber Art Objects. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Sybil Gibson (1908–1995)». Robert Cargo Folk Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Sybil Gibson 1908–1995». Anton Art. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Sybil Gibson». Ginger Young Gallery. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. Howell Raines (1971 թ․ հունիսի 20). «Here she is, Miami Herald, in Birmingham». The Birmingham News. էջ E1.