Jump to content

Վուդվարդ պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուդվարդ պատկերասրահ
Տեսակարվեստի պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՎայրՍտորին Իսթ Սայդ
Հիմնադրվել է1994
Կայքwoodwardgallery.net(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վուդվարդ պատկերասրահ, (անգլ.՝ Woodward Gallery), ժամանակակից գեղարվեստի թանգարան, որը բացվել է 1994 թվականի ապրիլին G.O.L.A, Inc. (Կենդանի արվեստագետների պատկերասրահ) համագործակցության ներքո։

Պատկերասրահի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Թայմս Սքվերի Roundabout թատերական ընկերությունում։ Պատկերասրահի այդ վայրը տեղակայված էր Նյու Յորքի 419 Lafayette փողոցում, այնուհետև տեղափոխվեց SoHo 476 Broome փողոց։ 2007 թվականի մայիսին Վուդվարդ պատկերասրահը տեղակայվեց 133 Eldridge հասցեում, Նյու Յորքի Lower East Side-ում[1]։

Վուդվարդ պատկերասրահը պատկանում է Ջոն և Քրիստին Վուդվարդներին։

Վուդվարդ պատկերասրահն աշխատում է նոր և կայացած արվեստագետների հետ։ Ցուցասրահում ներկայացված են սյուրռեալիստական, աբստրակ, պոպ-արտ, մինիմալիստական, կոնցեպտուալ արվեստ, նեո-էքսպրեսիոնիզմ և սթրիթ արտ ոճերի աշխատանքներ[2]։

Վուդվարդ պատկերասրահը, համագործակցելով CARSI labs, Hunter College, CUNY հետ Նյու Յորքում սկսեցին գիտական արվեստի ցուցահանդես՝ նվիրված Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին։ Ցուցահանդեսը ներկայացվեց ամոբղջ երկրում 2002 թվականին։ Մեկ տասնամյակ անց ցուցահանդեսը կրկին ներկայացվեց Նյու Յորքում, այնուհետև գործերը նվիրաբերվեցին Ground Zero հուշաթանգարանին[3]։

Ցուցասրահում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը, Ռոբերտ Ինդիանան, Ռիչարդ Համբլետոնը, Ժան Միշել Բասկիան, Կիթ Հարինգը, Ռոբերտ Ռոշենբերգը, Սիբիլ Գիբսոնը, Քրիստինա Վերգանոն, Մարգարիտ Մորիսոնը, Մարկ Մաթսրոիանին[4]։

2014 թվականի հոկտեմբերին The Resident ամսագիրը անդրադրաձավ թանգարանին «Թակում են Վուդվարդի դուռը» հոդվածով Ռորի Ուինսթոնի հեղինակությամբ։

2014 թվականի աշնանը պատկերասրահը համարվել է Նյու Յորքյան 10 լավագույն պատկերասրահներից[5]։

The Wall Street Journal, Art Auction, Wall Street International, New York Times, The New York Sun, Time Out New York, Chelsea Now, Arrive Magazine, Lo-Down, Undo.net, Art log, NY Art Beat թերթերն ու ամսագրերը աջակցել են պատկերասրահին արվեստին առնչվող տարբեր հոդվածներով ու ակնարկներով։

Վերջին ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 Ձգողականության օրենքներ, Քրիստինա Վերգանո
  • 2014 Բացահայտ ուժ, JMR
  • 2014 Հետահայաց տարածական ծրագիր. 2008-2014, խմբագային ցուցահանդես
  • 2014 Թիթեռներ և բողբոջներ, Մարգարիտ Մորիսոն
  • 2014 Արվեստը ներսից, Սիբիլ Գիբսոն
  • 2014 Աբստրակտ ուղևորություն, Նատալի Էդգար
  • 2014 Սյուր-ռեալ, խմբակային ցուցահանդես
  • 2013 Իկոնաներ, Ռոբերտ Ինդիանա
  • 2013 Ա-ից Զ, Ռոբերտ Ինդիանա
  • 2013 Միաեղջյուրական շարքեր, Րեդ Գրումս
  • 2013 Փողոցն ի վեր, խմբակային ցուցահանդես
  • 2013 Femalenergy 3, խմբակային ցուցահանդես
  • 2013 Մանրամասն, խմբակային ցուցահանդես
  • 2013 Պրինտ, խմբակային ցուցահանդես
  • 2012 Մանկան խաղ, Մարգարիտ Մորիսոն
  • 2012 Բնական իմաստություն, Մարկ Մաթսրոիանի
  • 2012 Ամառային ընտրանի, խմբակային ցուցահանդես
  • 2012 Պրինտ, Կենջի Նակայամա
  • 2012 Ամառային ընտրանի, խմբակային ցուցահանդես
  • 2012 21 փորագրանկարներ և բանաստեղծություններ, խմբակային ցուցահանդես
  • 2012 Յուրօրինակ, խմբակային ցուցահանդես

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Following the New Museum». New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Exhibitions». Woodward Gallery. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Charting Ground Zero on WPIX». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Woodward Gallery». Artnet.
  5. «Woodward Gallery» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]