Սթիվեն Քրաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Քրաշեն
Stephen Krashen
Ծնվել էմայիսի 14, 1941(1941-05-14)[1] (82 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպրոֆեսոր, գրող, լեզվաբան և հոգեբան
Հաստատություն(ներ)Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն և կրթություն
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարVictoria Fromkin?

Սթիվեն Քրաշեն (անգլ.՝ Stephen Krashen, մայիսի 14, 1941(1941-05-14)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի[3] նախկին դասախոս, ով 1994 թվականին լեզվաբանության բաժնից տեղափոխվեց Կրթության ֆակուլտետ։ Լեզվաբան է, կրթության հարցերով հետազոտող և ակտիվիստ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաշենը ավելի քան 350 աշխատանք և գրքեր է հրապարակել՝ իր ներդրումը ունենալով երկրորդ լեզվի ձեռքբերման, երկլեզու կրթության և ընթերցանության ոլորտներում[4]։ Նա հայտնի է երկրորդ լեզվի ձեռքբերման ուսումնասիրության շրջանականերում տարբեր ազդեցիկ հասկացություններ և տերմիններ առաջ բերելու համար, ներառյալ ձեռքբերում-ուսուցում վարկածը (անգլ.՝ acquisition-learning hypothesis), ներդրման վարկածը (անգլ.՝ input hypothesis), մոնիթոր վարկածը (անգլ.՝ monitor hypothesis), հուզական ֆիլտրը (անգլ.՝ affective filter) և բնական հերթականություն (անգլ.՝ natural order) վարկածը[5]։ Վերջերս, Քրաշենը առաջ է քաշում ազատ կամավորական ընթերցանությունը երկրորդ լեզվի ձեռքբերման ընթացքում, որը, ինչպես նա է ասում, «լեզվի ուսուցման մեջ մեր ունեցած ամենահզոր գործիքն է, և առաջին լեզվի, և երկրորդ լեզվի»[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 ։ Միլդենբերգեր մրցանակի դափնեկիր իր՝ Երկրորդ լեզվի ձեռքբերում և երկրորդ լեզվի ուսուցում գրքի (Փրենթիս-Հոլ) համար
  • 1985 ։ Պիմսլեուր պարգևի համադափնեկիր՝ տրված Օտար լեզուների ուսուցիչների ամերիկյան խորհրդի կողմից լավագույն տպագրված հոդվածի համար
  • 1986 ։ Իր «Անզուգաչափություն, լեզվի ուսուցում և կրիտիկական շրջան» աշխատանքը Current Contents-ի կողմից ընտրվել է որպես Citation Class
  • 1993 ։ Դպրոցների գրադարանների մեդիա կենտրոններին վերաբերող Յուրօրինակ պրեզենտացիա, շնորհվել է School Library Media Annual-ի խմբագիրների կողմից
  • 2005 ։ Քրաշենի անունը ավելացվել է Միջազգային ընթերցանության ասոցացիայի ընթերցանության փառքի սրահին[7] ։
  • 2005 ։ Ընտրվել է Երկլեզու կրթության ազգային ասոցացիայի նախագահական խորհրդի անդամ[8][9]։

Կրթական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Քրաշենի ծննդավայր Կալիֆորնիա նահանգում կրթական քաղաքականությունը ավելի ու ավելի թշնամաբար էր տրամադրվում երկլեզվության նկատմամբ, նա պատասխանեց մի հետազոտությամբ, որը քննադատում էր նոր քաղաքականությունը։ Նա նաև հանդես էր գալիս հանրային ելույթներով, ինչպես նաև նամակներ էր գրում թերթերի խմբագիրներին։ Կալիֆորնիայում հակաերկլեզու կրթական օրենքի ընդունման համար քարոզարշավի ժամանակ, որը հայտնի էր որպես Առաջարկ 227, Քրաշենը ագրեսիվ արշավ էր վարում հանրային ֆորումներում, մեդիա թոք շոուներում և բազմաթիվ հարցազրույցներ էր տալիս լրագրողներին, ովքեր գրում էին այդ թեմայով։ Երկրում այլ հակաերկլեզու կրթական արշավների և ռեգրեսիվ լեզվի ուսուցման քաղաքականությանը անցնելու փորձերի ի հայտ գալուց հետո՝ 2006 թվականի դրությամբ, հաշվարկվել էր, որ Քրաշենը խմբագիրներին ավելի քան 1000 նամակ էր ներկայացրել։

Առաջարկ 227-ի քվեարկությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ջիլ Սթյուարթը "Քրաշենի այրումը" վերնագրով ագրեսիվ հոդված գրեց, որը տեղադրվեց ''New Times LA'' թերթի առաջին էջում։ Հոդվածում նա բնութագրում էր Քրաշենին որպես մի մարդու, ով ամուսնացել է "երկլեզու կրթության միլիոնավոր դոլարների արժողությամբ ինդուստրիայի" շահերի հետ։ Սթյուարթը քննադատորեն բնութագրում էր Քրաշենին որպես երկլեզու կրթության հայր։ Քրաշենը լայն քննադատության է արժանացել պահպանողական և նատիվիստական քաղաքական շրջանակներում շնորհիվ լեզվական փոքրամասնությունների կրթության, երկրորդ լեզվի ձեռքբերման ոլորտներում իր ազդեցության և շնորհիվ իր ջանքերի ուղղված դպրոցներում անգլերեն լեզու սովորողներին առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկմանը։

Քրաշենը կողմնակից է եղել, որպեսզի հետազոտողները ավելի ակտիվ կեցվածք ընդունեն երկլեզու կրթության հարցում հանրության թյուրըմբռնումների դեմ պայքարելու հարցում։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես բացատրել հանրության դեմ լինելը երկլեզու կրթությանը՝ Քրաշենը հարցնում էր, «Արդյո՞ք դա երկլեզու կրթությունը դիտմամբ վերացնելուն ուղղված թերթերի և այլ լրատվամիջողների համառ տեղեկատվական արշավի շնորհիվ է։ Կամ մի՞գուցե դա այդ մասնագիտության թերությունն է պատմության իր տարբերակը լրագրողներին հասցնելու հարցում։ Վերջին պնդման օգտին կան գիտական հիմնավորում չունեցող բազմաթիվ վկայություններ»։ Շարունակելով՝ Քրաշենը գրում է «Առանց ազգային մակարդակում երկլեզու կրթության էության բացատրմանը և պաշտպանությանը ուղղված լուրջ, նվիրված և կազմակերպված արշավի, շատ կարճ ժամանակում մենք այլևս պաշտպանելու համար ոչինչ չենք ունենա»։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրաշեն, Ս.Դ. (1981). Երկրորդ լեզվի ձեռքբերում և երկրորդ լեզվի ուսուցում։ Օքսֆորդ. Պերգամոն։
  • Քրաշեն, Ս.Դ. (1982). Երկրորդ լեզվի ձեռքբերման սկզբունքները և պրակտիկան։ Օքսֆորդ. Պերգամոն։
  • Քրաշեն, Ս.Դ. (1985), Ներդրման վարկածը. խնդիրներ և մտահանգումներ։ Նյու Յորք. Լոնգմեն
  • Քրաշեն, Ս.Դ. (1989), «Մենք ձեռք ենք բերում բառապաշարը և ուղղագրությունը ընթերցանության միջոցով. Լրացուցիչ վկայություն ներդրման վարկածի օգտին», The Modern Language Journal 73 (4), pp. 440–464
  • Քրաշեն, Ս.Դ. (1994), «Հասկանալու կարողության վարկածը և դրա մրցակիցները»
  • Քրաշեն, Ս.Դ. (1996), Նեղ ֆոկուսով լսողություն, 24 (1), System, pp. 97–100
  • Մեյսոն, Բ.; Քրաշեն, Ս. (1997), «Էքստենսիվ ընթերցանությունը անգլերենը որպես օտար լեզվում», System 25 (1), pp. 91–102
  • Քրաշեն, Ս.Դ. (2003), Ուսումնասիրություններ լեզվի ձեռքբերման և օգտագործման մեջ, Փորթսմաութ. ՆՀ. Հեինման։
  • Քրաշեն, Ս.Դ. Թերել, Թ.Դ. (1983). Բնական մոտեցումը։ Նյու Յորք. Պերգամոն
  • Մաքքուիլան, Ջ.; Քրաշեն, Ս.Դ. (2008), «Մեկնաբանություն. Ազատ ընթերցանությունը բավարա՞ր է։ Պատասխան Քոբին (2007), About Language Learning & Technology 6 (27), pp. 104–109

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118958372 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. «Stephen Krashen : BIO». District Administration. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  4. «2005 NABE Executive Board Election, Regional Representatives, West Region —Candidates' Statements & Biographies (PDF)» (PDF). National Association for Bilingual Education.
  5. Krashen, S. (2003) Explorations in Language Acquisition and Use. Portsmouth: Heimemann.
  6. «Achievement Profile: Stephen Krashen». Scott, R.
  7. «Reading hall of fame». International Reading Association. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  8. «NABE ELECTS REGIONAL REPRESENTATIVES TO EXECUTIVE BOARD». NABE.
  9. Krashen, Stephen. «Evidence Suggesting That Public Opinion Is Becoming More Negative: A Discussion of the Reasons, and What We Can Do About It».