Սթիվեն Բրաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Բրաստ
Stephen Brust (Minicon 2004).jpg
Ծնվել է նոյեմբերի 23, 1955(1955-11-23)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Հունգարիա
Մասնագիտություն վիպասան, գրող և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կայք dreamcafe.com
Steven Brust Վիքիպահեստում

Սթիվեն Բրաստ (Սթիվեն Կառլ Զոլտան Բրաստ, անգլ.՝ Steven Karl Zoltán Brust, նոյեմբերի 23, 1955), հունգարական ծագմամբ ամերիկացի գրող, ստեղծագործում է ֆենտեզի ժանրում[4]։

Բրաստը բնութագրում է իրեն որպես մարքսիստ և տրոցկիստ[5]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Բրաստի ստեղծած աշխարհը կոչվում է «Դրագեիրա»։ Նրա բնակիչները հիմնականում էլֆեր են (երկարակյացներ, ովքեր իրենց մարդիկ են անվանում) և իրական մարդիկ, ովքեր կոչվում են նաև արևելցիներ։

Գործողությունները մեծամասամբ կատարվում են Էլֆերի տարածքներում։ Էլֆերի հասարակությունը բաղկացած է տոհմերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տոտեմ-կենդանին (Վիշապ, Փյունիկ, Ատիրա, Իսոլա և այլն)։ Բոլոր էլֆերը այս կամ այն չափով կարողանում են հրաշքներ գործել։

Արևելցի-մարդիկ, ի տարբերություն էլֆերի, չեն կարողանում հրաշքներ գործել, բայց դրա փոխարեն լավ տիրապետում են կախարդանքին։ Միայն երկու տոհմ է իր կազմ ընդունում մարդկանց (Ջարեգը, որը մասնագիտացված է հանցագործության կազմակերպման մեջ, և Տեկլան՝ երկրագործները)։

Բրաստը հետաքրքրվում է հունգարական մշակույթով և խոհանոցով։ Նա նաև լրջորեն զբաղվում է երաժշտությամբ։ Նվագում է թմբուկ, կիթառ և բանջո, հանդես է գալիս «Կատուները ծիծաղում են» (անգլ.՝ «Cats Laughing») խմբի կազմում: Այդ խմբի կազմում ընդգրկված է նաև գրող Էմմա Բուլլը, ում հետ համատեղ Բրաստը գրել է «Ազատություն և անհրաժեշտություն» (անգլ.՝ «Freedom and Necessity») պոեմը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վլադ Տալտոշ» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վլադ Տալտոշ» (անգլ.՝ «Vlad Taltos») շարքում նախատեսված է 19 պոեմ։

  • Ժամանակագրական հաջորդականություն
  1. «Տալտոշ» (Taltos) (1988)
  2. «Յենդի» (Yendi) (1984)
  3. «Վիշապ» (Dragon) (1998)
  4. «Ջարեգ» (Jhereg) (1983)
  5. «Տեկլա» (Teckla) (1987)
  6. «Փյունիկ» (Phoenix) (1990)
  7. «Ջագալա» (Jhegaala) (2008)
  8. «Ատիրա» (Athyra) (1993)
  9. «Օրկա» (Orca) (1996)
  10. «Իսոլա» (Issola) (2001)
  11. «Ձուր» (Dzur) (2006)
  12. «Յորիչ» (Iorich) (2010)
  13. «Տիասա» (Tiassa) (2011)
  14. «Ճուռակ» (Hawk) (2014)
  • Հեղինակային հաջորդականություն
  1. «Ջարեգ» (Jhereg) (1983)
  2. «Յենդի» (Yendi) (1984)
  3. «Տեկլա» (Teckla) (1987)
  4. «Տալտոշ» (Taltos) (1988)
  5. «Փյունիկ» (Phoenix) (1990)
  6. «Ատիրա» (Athyra) (1993)
  7. «Օրկա» (Orca) (1996)
  8. «Վիշապ» (Dragon) (1998)
  9. «Իսոլա» (Issola) (2001)
  10. «Ձուր» (Dzur) (2006)
  11. «Ջագալա» (Jhegaala) (2008)
  12. «Յորիչ» (Iorich) (2010)
  13. «Տիասա» (Tiassa) (2011)
  14. «Ճուռակ» (Hawk) (2014)
  15. «Վալիստա» (Vallista) (սպասվում է)

«Փյունիկի Գվարդիա» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկի Գվարդիա» (անգլ.՝ «Khaavren Romances») շարքի պոեմներն են․

  1. «Փյունիկի Գվարդիա» (The Phoenix Guards) (1991)
  2. «Հինգ հարյուր տարի անց» (Five Hundred Years After) (1994)
  3. «Վիկոնտ Ադրիլանկիի արկածները» (The Viscount of Adrilankha)
  4. «Մահացածների ճանապարհները» (The Paths of the Dead) (2002)
  5. «Սև ամրոցի տիրակալը» (The Lord of Castle Black) (2003)
  6. «Սետրա Լավոուդ» (Sethra Lavode) (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb13201644f
  5. Article: Interview: Steven Brust, by Chris Olson

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]