Jump to content

Սերենադ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերենադ
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1888
բարձրություն48,8 սանտիմետր
լայնություն40,3 սանտիմետր
նյութկտավ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Սերենադ» (Ցայգերգ), նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ Նկարել է 1888 թվականին, կտավն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[1]։

Ի թիվս Սուրենյանցի՝ արևելյան թեմատիկա ունեցող նկարների՝ «Սերենադ» կտավը ևս կատարված է պարսկական սիրո երգիչների ստեղծագործությունների ազդեցության տակ։ Ընտրված վայրը Շիրազի նշանավոր Աֆիֆ-Աբադ այգու մի անկյունն է իր արևելյան ոճի գեղեցիկ ցանկապատով, դեպի վեր խոյացող, լուսնի լույսով ողողված մշտադալար նոճիներով[2]։

«Սերենադ» գործում Սուրենյանցի ստեղծագործական մտահղացման սահմաններն անհամեմատ լայն են, գեղարվեստական միջոցները պատճառաբանված են և իմաստալի, բովանդակությունը ավելի նպատակասլաց է և զգացմունքով լցված, նկարի հուզական ներգործության չափը ավելի մեծ է, նկարչի մտքի հասունությունը կատարյալ է։ Ակնհայտ է, թե կյանքի ինչպիսի խոր ճանաչողությամբ է Սուրենյանցը պատկերել կենցաղային այս պարզ մոտիվը՝ դրսևորելով իրեն որպես նուրբ հոգեբան, որպես մարդկային քնքուշ զգացմունքներին խորամուխ նկարիչ[3]։

Արդեն այս կտավում առկա է Սուրենյանցի ողջ ստեղծագործությանը հատուկ, բնորոշ մի գիծ՝ հասնել իրերի նյութականության, իրերի ֆակտուրայի այնպիսի արտահայտչականության, որն իր գունային նուրբ անցումներով, տոնային լուծմամբ նպաստի նկարի ընդհանուր տրամադրության արտահայտմանը[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերի սյուժեն երիտասարդ զույգի սիրային ժամանցի մի մտերմիկ տեսարան է։ Ժամադրության հանդիսավորությունն ավելի ընդգծելու համար նկարիչը նրանց զուգել է տոնական զգեստներով, որպես ժամադրավայր ընտրելով այգու մի լռիկ անկյուն՝ ջրավազանի ափին, զարդահյուս ցանկապատի մոտ։ Աղջիկը նազանի կեցվածքով հենվել է ցանկապատին, և երջանկության ժպիտը դեմքին, ոգեշունչ հուզմունքով երգում է թերևս արևելյան սիրային պոեզիայից որևէ հատված ու սազով միաժամանակ նվագակցում։

Երիտասարդը, կլանված սիրուհու նվագով, տեղում քարացած լսում է։ Սիրած էակի մոտիկությունը երջանկության զգացումով է համակել նրան։ Նա կարծես թե կարկամել է տեղում ու սպասում է սիրուհու սիրերգի ավարտին։ Յուրահատուկ ու գերազանց վարպետությամբ է Սուրենյանցը պատկերել ազգային տարազը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: Text "Սերենադ (Ցայգերգ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».