Սերգեյ Չետվերուխին
Սերգեյ Չետվերուխին | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Сергей Александрович Четверухин |
Մասնագիտացում | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1946 (79 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Սերգեյ Չետվերուխին (ռուս.՝ Сергей Александрович Четверухин, հունվարի 12, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել որպես մենասահորդ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ ԽՍՀՄ առաջին մենասահորդ–գեղասահորդը (Սերգեյ Վոլկովի հետ), ով հանդես է եկել Ձմեռային օլիմպիական խաղերում (1968, Գրենոբլ), 1968 թվականի Ձմեռային ունիվերսիադայի չեմպիոն (առաջին անգամ խորհրդային պատմության մեջ)։ Առաջին խորհրդային գեղասահորդը՝ Օլիմպիական խաղերի (արծաթ՝ 1972, Սապպորո, Ճապոնիա), Աշխարհի (բրոնզ՝ 1971 թվական) և Եվրոպայի (բրոնզ՝ 1969 թվական) մրցանակակիր։ Ներկա պահին՝ գեղասահքի մարզիչ՝ Կանադայում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղասահքով սկսել է զբաղվել բավականին ուշ՝ 1955 թվականին։ Իր կրտսեր եղբոր՝ Ալեքսեյի հետ եկել է մոսկովյան Պատանի պիոներների ստադիոն։ Մարզվել է Տատյանա Տոլմաչովայի ղեկավարությամբ։ Նրա ղեկավարությամբ էլ 1963 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմ և հասել է միջազգային մակարդակի, որտեղ նրա դեբյուտը հաջող էր առաջին հերթին պայմանավորված լավ կատարված դպրոցական ֆիգուրներով։
1968 թվականի աշնանից Չետվերուխինը սկսել է մարզվել Ստանիսլավ Ալեքսեևիչ Ժուկի ղեկավարությամբ։ Գրենոբլում անցկացված օլիմպիական խաղերում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ անհաջող կատարելով կրկնակի ակսելը և եռակի սալխը։ 1967-ից 1971 թվականը հինգ անգամ անընդմեջ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (կրկին՝ 1973):
Միջազգային ասպարեզում սուր պայքար է եղել չեխ մարզիկ Օնդրեյ Նեպելայի (ում այդպես էլ չկարողացավ հաղթել՝ մնալով երկրորդը Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում) և ֆրանսիացի Պատրիկ Պերայի հետ։ 1971 թվականի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձավ երրորդը, չնայած ազատ ծրագրում ութերորդն էր երկու վայրէջքից հետո։ Օլիմպիադա-72-ում հաղթեց ազատ ծրագրում։ 1972 թվականի Աշխարհի առաջնությանը հանդես եկավ շատ կայուն, ազատ ծրագրում ստացավ երկու 6.0, իսկ 1973 թվականին 6.0 գնահատականներ ստացավ կարճ և ազատ ծրագրերի համար՝ վերջինիս հաղթանակով։
Շատ փորձագետներ համոզված էին, որ մի տարի էլ մնալով գեղասահքում, նա կհաղթեր մայրցամաքի և աշխարհի առաջնությունները, այնքան բարձր էր նրա հեղինակությունը այդ ժամանակ։ Սակայն Սերգեյը որոշեց հեռանալ սպորտից, ինչպես ինքն այն ժամանակ ասեց, չի ուզում`իր մասին ասեն, որ ինքը, վերջապես, հասավ ոսկուն, երբ նրա բոլոր հիմնական մրցակիցներն ավարտեցին կատարումները։
Մարզչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով ելույթները սիրողական սպորտում՝ սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Սակայն առաջին փորձը Վլադիմիր Կովալյովի հետ անհաջող էր[1]։ Դրանից առաջ նա որոշ ժամանակ աշխատել է Մոսկվայի բալետ սառույցի վրա՝ որպես մենակատար։
Ներկա պահին Սերգեյ Չետվերուխինը ապրում և աշխատում է Կանադայում, ուր տեղափոխվել է 1990 թվականին կանադացի գեղասահորդուհի Դոնա Ջակսոնի հրավերով։ Աշխատել է մարզիչ Մոնրեալում, հիմա աշխատում է Տորոնտոյում։ Սերգեյի եղբայրը՝ Ալեքսեյ Չետվերուխինը, տեղափոխվել է Կանադա Սերգեյի տեղափոխվելուց մեկ տարի հետո։ Մինչև 2008 թվականը մարզում էր Կանադայի պատանիների հավաքականըref>Тренер Сергей Четверухин Արխիվացված 2010-06-22 Wayback Machine</ref>, իսկ հետո վերադարձել է Ռուսաստան[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան (03.03.1972)
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային ձեռքբերումներ | 1962-63 | 1963-64 | 1964-65 | 1965-66 | 1966-67 | 1967-68 | 1968-69 | 1969-70 | 1970-71 | 1971-72 | 1972-73 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 9 | 2 | |||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 17 | 13 | 9 | 8 | 6 | 3 | 2 | 2 | |||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 10 | 12 | 5 | 5 | 3 | 4 | 2 | 2 | 2 | ||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 5 | 2 | 3 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ | 2 | 1 | 2 | ||||||||
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա | 2 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Չետվերուխին» հոդվածին։ |