Սերգեյ Մարկով (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սերգեյ Մարկով (այլ կիրառումներ)
Սերգեյ Մարկով
Markov sl1917.jpg
հուլիսի 7, 1878({{padleft:1878|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:7|2|0}}) - հունիսի 25, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}}) (39 տարեկանում)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայր Ստավրոպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Զորատեսակ հետևազոր
Մարտեր/պատերազմներ Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան
Sergey Markov (general) Վիքիպահեստում

Սերգեյ Լեոնիդովիչ Մարկով (ռուս.՝ Марков Сергей Леонидович) (հուլիսի 7, 1878, Սանկտ Պետերբուրգի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1918, Շաբլիևկա գյուղի շրջան, Կուբանի մարզ, կամավորական զորքերի վերահսկողության ներքո գտնվող տարածք), ռուս ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, զինվորական գիտնական և ուսուցիչ։

Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից։ Գլխավոր շտաբի ակադեմիայի ռազմական ուսուցիչ (1911—1914, 1916)։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 4-րդ հրաձգային «երկաթե» զորքերի շտաբի ղեկավար (1914—1915)։ 13-րդ հրաձգային գումարտակի հրամանատար (1915—1916)։ Վերին զորահրամանատարի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարի տեղակալ, ապա Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսաստանի զորքերի Արևմտյան ճակատի և Հարավ-արևմտյան շտաբների հրամանատար (1917)։ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ (1917)։ Որպես Կորնիլովյան ապստամբության համակիր՝ ձերբակալվել է Ժամանակավոր կառավարության կողմից, Բերդիչևսկի և Բիխովսկու գեներալների նստացույցների մասնակից (1917)։

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից (1918)։ Ռուսաստանի հարավում անցկացված Սպիտակ շարժման և Կամավորական զորքի կազմակերպիչ։ Ճանաչված է դարձել իր անձնական խիզախության և մարտավարական վարպետության շնորհիվ, մանավանդ՝ Կուբանում անցկացված մարտերի ժամանակ[2]:47։

Մահացել է Շաբլիևկա գյուղի շրջակայքում անցկացված մարտերում Կուբանի երկրորդ ապստամբության սկզբում։ Կամավորական զորքերի միջավայրում ունեցել է կարևորագույն նշանակություն, ապա Մարկովցիի գունավոր զորամասերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Լեոնիդի Մարկովը ծնվել է 1878 թվականի հուլիսի 7-ին Սանկտ Պետերբուրգի գուբերնիայում, սպայի՝ ուղղափառություն դավանող մոսկովյան մեծահարուստի ընտանիքում[3]։

Կինը՝ Մարինա (Մարիաննա) Պավլովնա, ի ծնե՝ իշխանուհի Պուտյատինա, խորհրդատուի դուստր։

Երեխաներ՝ որդին՝ Լեոնիդը ծնվել է 1908 թվականի հունվարի 6-ին, և դուստրը՝ Մարիաննան ծնվել է 1909 թվականի հունիսի 24-ին։ 1920 թվականին ընտանիքը արտագաղթել է Ռուսաստանից, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրել է Բելգիայում, իսկ 1950-ական թվականներին գեներալ Մարկովի երեխաները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մարկովի ընտանիքը ընկերություն էր անում իշխան Պուտյատինի ընտանիքի հետ և սերտորեն համագործակցում էր Ռերիխների ընտանիքի հետ[4]։

Կրթություն և զինվորական ծառայության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի առաջին կադետական կորպուսը և սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է Կոնստանտինովյան հրետանային ուսումնարանը։ 1898 թվականի օգոստոսի 21-ին դարձել է գվարդիայի փոխլեյտենանտ և ուսումնարանն ավարտել է 2-րդ հրետանային բրիգադի լեյբ-գվարդիայում։ Հետաքրքրվելով ռազմական գիտություններով՝ 1901 թվականին որոշել է ընդունվել Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա։ Նույն թվականի հոկտեմբերին կրկնակի մրցութային քննություն է հանձնել և ընդունվել է Ակադեմիայի կրտսեր դասարան։ 1902 թվականի օգոստոսի 21-ին ուսումնառության ընթացքում դարձել է լեյտենանտ։ Ավարտելով երկու դասարան և լրացուցիչ դասընթացներ՝ 1904 թվականի հունիսի 12-ին դարձել է շտաբս-կապիտան[5]:9։

Ռուս-ճապոնական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր շտաբի սպաները Հեռավոր Արևելքում, 1904 թվական։ Երկրորդ շարքում, աջից երրորդը կապիտան Սերգեյ Լեոնիդի Մարկովն է

Ակադեմիան ավարտելուց հետո որպես կամավորական մեկել է Ռուս-ճապոնական պատերազմի Մանչժուրիայի ռազմաճակատ[6]։ 1904 թվականի հուլիսի սկսել է ծառայել Մանչժուրիայի 2-րդ բանակի Լյաոյան քաղաքի ռազմական հաղորդագրությունների կառավարման վարժությունում։ Օգոստոսի 7-ից անցել է գեներալ-կվարտիրմեյստերի հրամանատարության, օգոստոսի 8-ին Ռազմա-տոպոգրաֆիկական բաժամունքի միջոցով առաջադրանք է ստացել կատարել Լյաոյանից մինչև Մուկդեն ճանապարհների և տարածքների հետախուզություն։ Եղել է Սիբիրի զիվորական կորպուսի անդամ և ապահովել է կապ Մանչժուրիայի բանակի հետ։ Օգոստոսի 16-ից մինչև 19-ը մասնակցել է Շոուշանպո գողի մոտ տեղի ունեցած մարտերին և «բարձրություն 99»-ին։ Օգոստոսի 22-ից սպաների գլխավորությամբ ապահովել է ռուսական բանակի հետախուզությունը Մուկդենից մինչև Տելին։

1904 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսները եղել է Գլխավոր շտաբի Արևելյան դասակի Մանչժուրիայի բանակի սպա։ Այդ ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, Նովգորոդի բլրի ճակատամարտի ժամանակ վիրավորվել է նրա եղբայրը՝ Լեոնիդ Մարկովը՝ Վիլմանստրանդսկու զորքի փոխլեյտենանտ, ով մահացել է հոկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի 6-ին Արևելյան շտաբի վերաձևավորման արդյունքում նշանակվել է Սիբիրի բանակային կորպուսի 1-ին շտաբում։ 1905 թվականի հունվարի 12-ից 16-ը մասնակցել է Սանդեպուի ապստամբությանը և Մուկդենսկի մարտին՝ 1905 թվականի փետրվար-մարտ ամիսներին։

1905 թվականի հունիսի 24-ին ստացել է կապիտանի կոչում և փոխադրվել է Գլխավոր շտաբ՝ շտաբի ավագ ադյուտանտի նշանակմամբ։ 1904 թվականի ամառվանից մինչև 1905 թվականի փետրվար ամիսը պարգևատրվել է հինգ շքանշաններով․ սուրբ Աննայի 4-րդ աստիճանը «Խիզախության համար» գրությամբ և 3-րդ աստիճանի՝ թրերով և ժապավենով, սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի թրերով, սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի՝ թրերով և ժապավենով։ Ռուս-ճապոնական պատերազմի արդյունքներով գրել է «Եվս մեկ անգամ Սանդեպով» գրքույկը 1911) և մեկ ամբողջ գլուխ «Ռուս-ճապոնական պատերազմը Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայի հաղորդագրությունների» կոլեկտիվ հետազոտության մեջ (1906

Կուբանի երկրորդ արշավանքը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Մարկովի դագաղը Սվյատո-Վոզնեսենսկու տաճարում, Նովոչերկասկում (հունիսի 28, 1918)

1918 թվականի հունիսի 22-ին 1-ին հետևակային դիվիզիայի գլխավորությամբ 2-րդ խմբի Կամազորայինների խմբերի, 1-ին հեծելազորային դիվիզիայի և Դոնի զորամասերի հետ հանդես է եկել Կուբանի երկրորդ արշավանքի ժամանակ։ Հունիսի 25-ին իր զորախմբերի հետ մոտեցել է Ցարիցին-Տորգովայա երկաթգծային ճյուղին, որտեղ հանդիպել է խորհրդային զորքերի հզոր դիմադրությանը՝ Շաբլիևկա երկաթկայարանի մոտ։ Կամավորականների մարտը բարդություններով է ընթացել, սակայն կեսօրին մոտ Մարկովի զորքերը կարողացել են գրավել հողատարածքը և խորհրդային ուժերը սկսել են հեռանալ Շաբլիևկայից։ Մարկովը հրամայել է ուղարկել հետևակի մի քանի հարյուր զինվոր՝ Վելիկոկնյաժեսկայա երկաթկայարանի պաշտպանության համար, իսկ ինքը՝ Տունենբերգ և Տիմանովսկի գնդապետների հետ անցել է բաց տարածք և հետախուզական դիտակետ ստեղծել՝ երկաթգծի մոտակայքում։ Միևնույն ժամանակ խորհրդային զրահապատ գնացքը կրակ է բացել հետախուզական դիտակետի ուղղությամբ, իսկ նռնակը պայթել է հենց Մարկովի մոտ՝ մահացու կերպով վիրավորելով գլուխն ու ձախ ուսը։

Հանվել է կրակի տակից և տեղափոխվել ոչ հեռու գտնվող մի տուն, որտեղ գիշերվա ժամը 4-ին մահացել է։ Առավոտյան ժամը 5-ին 1-ին Ինժեներային գումարտակի պատվո պահակախմբի ուղեկցությամբ Մարկովի դին տեղափոխել են Տորգովայա երկթակայարան՝ Դենիկինի շտաբի տեղակայման վայր։ Դենիկինը, իր խոսքերով, ծանր տանելով Մարկովի մահը[7], գրել է նրա ծաղկեպսակի վրա․ «Ե՛վ կյանքը, և՛ մահը հանուն Հայրենիքի երջանկության»։ Մարկովի մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո Սպայական դասակը Դենիկինի հրամանով վերանվանվել է Գեներալ Մարկովի 1-ին Սպայական դասական՝ սպիտակ բանակի չորս «գունավոր» դասակներից մեկը Ռուսաստանի հարավում, որը հետագայում վերանվանվել է Մարկովի դիվիզիա։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան․

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկովը ռազմական խմբագիրների շրջանում (աջից երրորդը), 1917 թվական
  • Приказы Скобелева в 1877-1878 гг. / Составил и редактировал Генерального штаба капитан Марков. — СПб, б/г.
  • С. Л. М. Еще раз о Сандепу. 1-й Сибирский армейский корпус в боях под Хейгоутаем с 11 по 15 января 1905 года. Из дневника офицера, причисленного к Генеральному штабу. — СПб, б/г.
  • Марков, капитан. Операция на реке Шахэ. Действия Восточного отряда генерал-лейтенанта Штакельберга // Сост. А. Баиов Русско-японская война в сообщениях академии Генерального штаба. —СПб, 1906. — С. 305—339.
  • Марков С. Л. Записки по истории Русской армии. 1856—1891. — СПб, 1910.
  • Гиссер Г. Г., Марков С. Л. Военная география России (прикладная часть). Исследование отдельных театров военных действий. — 1—2 изд. — СПб.: Типография Штаба войск Гвардии и Петербургского военного округа, 1909, 1911.
  • Гиссер Г. С., Марков С. Л. Военная география иностранных государств. — СПб: Типография Штаба войск Гвардии и Петербургского военного округа, 1911.
  • Бобин, Марков, Менжинский. География внеевропейских стран. — Пг, 1915.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130257982 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Ходаков И. Белые и православие. — Посев. — 2008. — С. 41—48.
  3. Мельников В. П. Князь П. А. Путятин и его усадьба / Музей-институт семьи Рерихов в Санкт-Петербурге.. — Санкт-Петербург — Вышний Волочёк: Ирида-прос, 2000.
  4. Мельников В. П., Митусова С. С. Друзья семьи Рерихов на Кавказе // Грани эпохи : этико-философский журнал. — 2001. — В. 7.
  5. Гагкуев Р. Г. Генерал Марков // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — книга. — Москва: Посев, 2001. — С. 9—58. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
  6. Калиткина Н. Л. «Я смерти не боюсь». Генерал-лейтенант С. Л. Марков // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — книга. — Москва: Посев, 2001. — С. 59—72. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
  7. Деникин А. И. Глава V. Взятие Торговой. Смерть генерала Маркова // Очерки русской смуты. — Т. III. Белое движение и борьба Добровольческой армии.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ և գիտահանրամատչելի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողություններ և փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Г. (анонимный автор) Из встреч с генералом Марковым // Донская волна : журнал. —Екатеринодар, 1918, 24 июня. — В. 3. — С. 5—6.
  • Павлов В. Е. Доклад генерала Маркова. Бой у станции Шаблиевская. Смерть генерала Маркова. Похороны генерала Маркова (главы из книги «Марковцы в боях и походах за Россию») // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — ռուսերեն գիրք. — Москва: Посев, 2001. — С. 205—217. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
  • Марковцы в боях и походах за Россию в освободительной войне 1917—1920 годов. В 2 т. / Сост. В. Е. Павлов. — Париж: Тип. Сергея Березняка, 1962. — 796 с.
  • Демьяненко Я. Маленькое воспоминание о генерале С. Л. Маркове // Военная быль. — 1961. — В. 51. — С. 20.
  • Деникин А. И. Генерал Марков // Очерки русской смуты. — Издание Поволоцкого. — Париж, 1921. — Т. 1. Вып. 1. Крушение власти и армии. Февраль-сентябрь 1917 г. — С. 94—101.
  • Эльснер Е. Ф. Памяти генерала С. Л. Маркова // Жизнь. —Ростов-на-Дону, 1919, 13 июня.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]