Սերգեյ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Հարությունյան
Ծնվել է1937
Մահացել էհունվարի 19, 2000(2000-01-19)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՄասնագիտությունՎիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Սերգեյ Իվանի Հարությունյան (ապրիլ, 1937, Երևան - հունվարի 19, 2000, ք. Սիսիան (Սյունիքի մարզ)), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1968-1988 թվականներին աշխատել է Կամպի շրջանի բուժմիավորումում, Անդրկովկասի երկաթուղային վարչության Երևանի բաժանմունքի կլինիկական հիվանդանոցում, Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում։

1991-2000 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ սահմանամերձ շրջաններ և ԼՂՀ ռազմադաշտային շարժական և կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալներում վիրաբուժական օգնություն է ցույց տվել բազմաթիվ վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվել է ուղղաթիռի վթարից (Երևան-Սիսիան-Ստեփանակերտ չվերթ)՝ հերթական առաջադրանքը կատարելիս։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։